Ռուստամ Ռազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Ռազա

Ռուստամ կամ Ռուստամ Ռազա (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) (1780 - դեկտեմբերի 7, 1845), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը։ Ազգությամբ հայ է։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում։ 13 տարեկանում գերել են թաթարները, վաճառել ստրկության, ընկել է Եգիպտոս և դարձել մամլուք։ Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին։ Փարիզում եղել է Նապոլեոնի անձնական պահապանը, ուղեկցել նրան բոլոր արշավանքների ժամանակ։ 16 տարի նվիրվածությամբ ծառայել Նապոլեոնին և վայելել նրա վստահությունը։ Նապոլեոնի Էլբա կղզի աքսորվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից, անցել է Թեհրան, որտեղից էլ՝ Թիֆլիս։ Այստեղ արժանացել է Կովկասի կառավարչապետ Ա. Երմոլովը։ Մասնակցել է 1826-1828 ռուս-պարսկական պատերազմին, եղել է հեծյալ ջոկատի հրամանատար։ Արցախի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում։ 1840 թվականին վերադարձել Ֆրանսիա, մասնակցել է Նապոլեոնի աճյունը Սուրբ Հեղինեից Փարիզ տեղափոխելուն։ Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է Դուրդանում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները։[1]

Commons-logo.svg

Հղումներ[խմբագրել]

  1. «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина» / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 (ռուսերեն)

Գրականություն[խմբագրել]