Ռոստիսլավ Պլյատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստիսլավ Պլյատ
Ծնվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1908
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 30, 1989(1989-06-30) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Ռոստիսլավ Յանովիչ Պլյատ (ռուս.՝ Ростислсв Янович Плятт, նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1908, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 30, 1989(1989-06-30), Մոսկվա, ԽՍՀՄթատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ասմունքող։ ԽՍՀՄ ժովովրդական արտիստ (1961 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1982 թ.)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստիսլավ Պլյատը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 30-ին (դեկտեմբերի 13-ին), Դոնի Ռոստովում։ Հայրը՝ լեհական ծագում ունեցող Իվան Իոսիֆովիչ Պլյատը, հեղինակություն ու համբավ ձեռք բերած փաստաբան էր։ Ռոստիսլավը մանուկ հասակում կորցրել է մորը, հոր հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ հայրը ամուսնացել է երկրորդ անգամ։ Իվան Իոսիֆովիչը այստեղ էլ է ճանաչման հասել, և նրա հաճախորդների մեջ հայտնվել են անվանի շատ մարդիկ, այդ թվում՝ հայտնի դերասաններ։ Ծանոթանալով, շփվելով վերջիններիս հետ՝ պատանի Ռոստիսլավը սկսել է հաճախել նրանց ներկայացումներին ու աստիճանաբար կապվել է թատրոնի հետ։ Հավանել է հատկապես Մոսկվայի գեղարվեստական թատրոն, որի ներկայացումերը դիտել է ոչ թե, այսպես ասած՝ դատարկ հաճույքի համար, այլև նշանավոր ռեժիսոր Ստանիսլավսկու նորամուծությունների մեջ խորամուխ լինելու, դերասանական խաղի նրբությունները նկատելու և գնահատելու նպատակով։

Դպրոցն ավարտելուց հետո նա առանց վարանելու ընտրել է դերասանի մասնագիտությունը, սովորել Յուրի Զավադսկու ղեկավարած դերասանական դասընթացներում, 1927 թվականից աշխատել նրա բացած թատրոն-ստուդիայում։ 1936 թվականին վերադարձել է իր բնօրրանը՝ Դոնի Ռոստով, որպես դերասան աշխատել ծննդավայրի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, բայց երկու տարի անց դարձյալ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մինչև 1941 թվականը ստեղծագործել է Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում։

Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիներին (1941-1945 թթ.) Պլյատը մնացել է մարտնչող մայրաքաղաքում, աշխատել որպես ռադիոհաղորդավար։ Մոսկվան չլքած մի խումբ այլ դերասանների հետ նա ևս մասնակցել է մի նոր՝ դրամայի թատրոնի կազմավորմանը։ Դա ներկայիս՝ Վլադիմիր Մայակովսկու անվան մոսկովյան ակադեմիական թատրոնն է, որն այն ահեղ տարիներին հիմնականում բեմադրում էր Կոնստանտին Սիմոնովի թատերգությունները։ Պատերազմական, ռազմաճակատային թեման արծարծող այդ ստեղծագործություններում Ռոստիսլավ Պլյատը առաջին անգամ իրեն դրսևորեց որպես հոգեբանական խաղի վարպետ, հայրենասեր հերոսների կերպարների լավագույն մարմնավորող։ 1943 թվականին նա տեղափոխվեց Մոսսովետի անվան թատրոն, որտեղ շարունակեց աշխատել մինչև իր կյանքի ավարտը։

Ռոստիսլավ Պլյատի բեմական առաջին խոշոր հաջողությունը ընդունված է համարել Լեոնիդ Անդրեևի «Մեր կյանքի օրերը» թատերգության հերոսներից ֆոն Ռենկենի դերը, որ նա կերտել է 1938 թվականին Դոնի Ռոստովի թատրոնի բեմում՝ դրսևորելով կերպարի հոգեբանության մեջ խորանալու, նրա բնավորությունը ամբողջ խորությամբ, դերասանական նուրբ ու վարպետ խաղով ներկայացնելու իր հիրավի մեծ տաղանդը։ Մինչ այդ նա արդեն ձեռք էր բերել կոմիկական դերերը վարպետորեն մարմնավորողի համբավ։ Թատերագետները, քննադատները, թատերասերները նկատել ու գնահատել էին երգիծական կերպարին սրություն, ընդգծված տիպականություն հաղորդելու նրա ձիրքը։

Կինոյում Պլյատն սկսել է նկարահանվել 1939 թվականից։ Այստեղ նրա առաջնախաղը ամուրիի դերն էր՝ «Ընկեցիկը» ֆիլմում։ Կինոյում, բացի վառ, տիպական ու տպավորիչ կերպարներ կերտելուց, նա աչքի է ընկել նաև արտասահմանյան կինոնկարներում հանդես եկած աշխարհահռչակ դերասաններին վարպետորեն կրկնօրինակելով, իր ձայնի միջոցով բազմաթիվ մուլտհերոսների հյութեղ, անմոռանալի կերպավերելով։ Այս ամենի հետ մեկտեղ նա հիանալի ասմունքող էր և, ամենակարևորը՝ հրաշալի մարդ, իսկական մտավորականի մարմնացում։

Ռոստիսլավ Պլյատը մահացել է 1989 թվականի հունիսի 30-ին։ Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Վաստակի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1947 թ. հունվարի 27)[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1949 թ. ապրիլի 19)[11]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում (4.04.1961 թ.)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1982 թ.) — Մոսսովետի անվան թատրոնում խաղացած դերերի համար
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989 թ.)
  • Լենինի երկու շքանշան (1978 թ., 1989 թ.)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1982 թ.) — խորհրդային հեռուստատեսային կինոնկարներում և մասնավորապես «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում դերակատարման համար
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1949 թ., 1968 թ.)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան (1947 թ.)
  • բազմաթիվ մեդալներ

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինը 1918 թ. - զինվորական
  • Ընկեցիկը 1939 թ. ամուրի
  • Երազանք (Мечта, 1943 թ.) կառապան Յանեկ
  • Զոյա (Зоя, 1944 թ.) գերմանացի զինվոր
  • Գարուն (Весна, 1947 թ.) Վասիլի Բուբենցով
  • Ստալինգրադի ճակատամարտ (Сталинградская битва, 1947 թ.) գեներալ Հերման Հոթ
  • Համարձակ մարդիկ (Смелые люди, 1950 թ.) ֆոն Շվալբե
  • Արծաթավուն փոշի (Серебристая пыль, 1953 թ.) Մաքքեննեդի
  • Փեսացուն այն աշխարհից (Жених с того света, 1958 թ.) Սեմյոն Պետուխով
  • Գործարար մարդիկ (Деловые люди, 1962 թ.) կալվածատեր
  • Ամպրոպն եմ սանձում (Иду на грозу, 1966 թ.) Դանկևիչ
  • Գաղտնի գործակալի սխալը (Ошибка резидента, 1968) Կազին
  • Արքայի ամբողջ շքախումբը 1971 թ. դատավոր Իրվին
  • Տասներկու աթոռ (12 стульев, 1971 թ.) հաղորդավար
  • Գարնան տասնյոթ ակնթարթ (Семнадцать мгновений весны, 1973 թ.) պաստոր Ֆրից Շլագ
  • Այց Մինոտավրոսին (Визит к Минотавру, 1987 թ.) Նիկոլա Ամատի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зоркий А. Р. Плятт. М., 1970.
  • Шахов Г. Ростислав Плятт [: буклет]. М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1983.
  • Почивалов Л. Просто Плятт // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.203—218.
  • Ростислав Плятт: Без эпилога [: мемуары]. М.: Искусство, 1991. — 174 с.: илл. — ISBN 5-210-02350-8 (Серия: «Театральные мемуары»); М.: Центрполиграф, 2000. — 320 с. — ISBN 5-227-00608-3; Аст-пресс, 2008. — 328 с. — ISBN 978-5-462-00777-4
  • Ростислав Янович Плятт. Воспоминания друзей и коллег / Сост. Л. Ф. Лосев. — М.: Театр им. Моссовета; Материк, 1994. — 320 с.: ил. — ISBN 5-85646-014-6
  • Ростислав Плятт, Борис Поюровский Без эпилога. — М.: Центрполиграф, 2000. — 311 с. — ISBN 5-227-00608-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Плятт Ростислав Янович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ռոստիսլավ Պլյատ «Երկրի հերոսներ» կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստիսլավ Պլյատ» հոդվածին։