Ռոմուալդաս Մարցինկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմուալդաս Մարցինկուս
լիտ.՝ Romualdas Marcinkus
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1907(1907-07-22)
ԾննդավայրՅուրբարկաս
Մահացել էմարտի 29, 1944(1944-03-29) (36 տարեկան)
Մահվան վայրՊրուսցե, Gmina Rogoźno, Oborniki County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
ԳերեզմանՊոզնան
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունֆուտբոլիստ, օդաչու և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Romualdas Marcinkus Վիքիպահեստում

Ռոմուալդաս Մարցինկուս (լիտ.՝ Romualdas Marcinkus, հուլիսի 22, 1907(1907-07-22), Յուրբարկաս - մարտի 29, 1944(1944-03-29), Պրուսցե, Gmina Rogoźno, Oborniki County, Greater Poland Voivodeship, Լեհաստան), լիտվացի օդաչու և ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմուալդաս Մարցինկուսը ծնվել է 1907 թվականին 22-ին Լիտվիայի Յուրբուրգ (ներկայում՝ Յուրբարկաս) փոքրիկ քաղաքում։ Դաստիարակվել է հիմնականում մոր կողմից, քանի որ հայրը ծառայել է ոստիկանությունում և իր ժամանակի մեծ մասը անցկացրել է ընտանիքից հեռու։ Քանի որ Ռոմուալդաս Մարցինկուսը հասակ է առել բազմազգ միջավայրում, մայրենի լեզվից բացի նա իմացել է նաև գերմաներեն, ռուսերեն և լեհերեն[2]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայելով թագավորական ռազամաօդային ուժերում՝ Ռոմուալդաս Մարցինկուսը կռվել է «Hawker Hurricane» ինքնաթիռով

1926 թվականին Ռոմուալդաս Մարցինկուսը դարձել է սպայական ազգային ակադեմիայի կուրսանտ։ Երեք տարի անց նա ավարտել է ակադեմիան՝ ստանալով ցամաքային զորքերի երկրորդ լեյտենանտի աստիճան։ 1932 թվականին Մարցինկուսը սկսել է սովորել սպայական օդաչուական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է երկրորդ օդաչուի պաշտոն։ Երկու տարի անց նա մասնակցել է Եվրոպայի վրայով կատարված թռիչքին, որի ժամանակ լիտվացի օդաչուները այցելել են եվրոպական 12 մայրաքաղաքներ։

Ռոմուալդաս Մարցինկուսը չի ընդունել Լիտվիայի միացումը ԽՍՀՄ-ին և 1939 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ռազմական օդաչուի իր կարիերան։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո Ռոմուալդաս մրցինկուս ոչ մեծ նավակով հեռացել է Մալթա և ծառայության անցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռզամաօդյին ուժերում՝ դառնալով այդ ուժերում ծառայող միակ լիտվացին[3]։ Հայտնի է որ գիշերային ռմբարկուների դեմ մարտեր մղելիս Մարցինկուսը խփել է առնվազն մեկ գերմանական ինքնաթիռ։ 1942 թվականի փետրվարի 12-ին Մարցինկուսի ինքնաթիռը խփվել է, և նա գերի է ընկել։ Ռազմագերիների «Շտալագ Լուֆթ III» ճամբարում գտնվելու ժամանակ Մարցինկուսը դարձել է գաղտնի կազմակերպության ակտիվ անդամ։ Այդ կազմակերպությունը 1944 թվականին մարտի 24-ի լույս 25-ի գիշերը կազմակերպել է փախուստ ճանբարից։ Մի քանի օր անց լիտվացի օդաչուն բռնվել է և փախուստի մասնակից 49 այլ անձանց հետ, գնդակահարվել Ադոլֆ Հիտլերի հրամանով[2]։ Ռազմագերիների զանգվածային փախուստը, որին մասնակցել է Մարցինկուսը, ընկած է 1963 թվականին նկարահանված «Մեծ փախուստ» ամերիկյան ֆիլմի սյուժեի հիմքում։

Մարզական կարիեռա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ Ռոմուալդաս Մարցինկուսը խաղացել է «ԼՖԼՍ Կաունաս» ակումբում։ 1927 թվականի հուլիսի 27-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Լիտվայի հավաքականի կազմում (ընկերական խաղ Լատվիայի դեմ)։ Այդ հանդիպման ժամանակ Մարցինկուսը խփել է իր առաջին գոլը հօգուտ Լատվայի հավաքականի, սակայն նրա թիմը պարտվել է 3։ 6 հաշվով[4]։ 1931 թվականի հունիսի 9-ին Ռոմուալդաս Մարցինկուսը առաջին անգամ խաղին մասնակցել է ավագի թևկապով[5]։ Հետագայում նա ևս 29 անգամ եղել է հավաքականի ավագ, իսկ հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 41 խաղ (ռեկորդ մինչպատերազմական Լիտվայում) և խփել երկու գոլ։ 1932 թվականից մինչև 1938 թվականը (ընդմիջումներով) Ռոմուալդաս Մարցինկուսը եղել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հավաքական կազմում ֆուտբոլիստը վերջին անգամ խաղացել է 1938 թվականի մարտի 17-ին Լատվայի դեմ խաղում[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալթիկայի գավաթակիր (2) -1930, 1935

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 41 խաղ, 2 գոլ, 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 24 պարտություն.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Commonwealth War Graves Commission database
  2. 2,0 2,1 «Lituanus.org» (անգլերեն) — Аннотация к книге Гражины Свидерските «Капитан Харрикейн». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  3. «Allfutbolist.ru» — Биография футболиста. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Eu-football.info» (անգլերեն) — Статистика матча.
  5. «Eu-football.info» (անգլերեն) — Эстония — Литва 4:1.
  6. «Eu-football.info» (անգլերեն) — Латвия — Литва 2:0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմուալդաս Մարցինկուս» հոդվածին։