Ջորջ Լեզենբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Լեզենբի
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 5, 1939(1939-09-05)[1] (84 տարեկան)
Ծննդավայր՝Գոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասան, մոդել, կինոդերասան, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0493872
bondstars.com/georgelazenby/index.htm

Ջորջ Լեզենբի (սեպտեմբերի 5, 1939(1939-09-05)[1], Գոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմի վեցերորդ սերիայում Ջեյմս Բոնդ դերակատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական բանակում ծառայությունից հետո նա զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, որպեսզի կարողանա գոյատևել, սակայն նրա երազանքն էր դառնալ մոդել Լոնդոնում, որտեղ էլ տեղափոխվում է 1964 թվականին։

Առանց փորձ ունենալու նա միանգամից մեծ հաջողությունների հասավ մոդելի բիզնեսում։ Ջեյմս Բոնդի դերի համար նոր դերասանի որոնման աշխատանքները սկսվեցին 1968 թվականին, երբ Շոն Քոնների հրաժարվեց այդ դերից։ Լեզենբին նկարահանվել է հեռուստագովազդում, հայտնի է դարձել «Big Fry» շոկոլադի գովազդից[3]։ Դա օգնել է նրան «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում ստանալ Բոնդի դերը (1969)։

Լեզենբին այդ դերին հավակնում էր այլ թեկնածուների հետ մեկտեղ, այդ թվում՝ Ջոն Ռիչարդսոնի, Էնթոնի Ռոջերսի, Ռոբերտ Քեմփբելի և Հանս Վրիսի, բայց դերը ստացել է ինքը՝ շնորհիվ մարտական տեսարաններում ունեցած փորձի։

Թեև Լեզենբին Բոնդի դերը կատարել է վարպետորեն և ոգևորությամբ, նկարահանման ընթացքում եղել են կոնֆլիկտներ ֆիլմի ռեժիսոր Փիթեր Հանթի և Բոնդի ընկերուհու՝ Դայանա Ռիգի հետ։ Հաջորդ ֆիլմում Ջեյմս Բոնդի դերը վերադարձվել է Քոններիին։

1970-ական թվականների սկզբին Լեզենբին աշխատել է Հոնկոնգում, որտեղ պատրաստվում էր նկարահանվել Բրյուս Լիի հետ (նախքան նրա անսպասելի մահը)։ 1990-ականների սկզբին նա նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմում և ոչ էական դերեր է կատարել որոշ հայտնի ֆիլմերում (ամենահայտնին «Դայակներ» կատագերգությունում Սթրոմի դերակատարումն էր)։

Տևական ընդմիջումից հետո, երբ հետաքրքրված էր ավտոմրցարշավներով, շարունակել է դերասանական գործունեությունը։ Լեզենբին պարբերաբար մասնակցում է Ջեյմս Բոնդի երկրպագուների համար կազմակերպված միջոցառումներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լինել Բոնդ» (2017)
  • «Նորմայում» (2013-2014) - Ջեք Ջեֆրիս դեր
  • «Չորս շներ, որոնք խաղում են պոկեր» (1999) - Կարլո դեր
  • «Աղիքի զգացում» (1999)
  • «Աղվեսի որս» (1996) - Չանսի
  • «Գոլդֆինգերի տեսարանների ետևում» (1995) - իր իսկ դերում
  • «Քո ճակատագիրը» (1995)
  • «Դայակներ» (1994) - Լիլանդ Սթրոմ դեր
  • «Մահ դժբախտ պատահարից» (1993)
  • «Էմանուելի սերը» (1993) - Մարիոի դեր
  • «Գետիսբուրգ» (1993) - Բրիգ․ Ջեն․ Ջ․ Ջոնստոն Փեթիգրյու
  • «Էմանուելի վրեժխնդրությունը» (1992)
  • «Դիտորդի աչքերով» (1989) - Ջեք Ուայման
  • «Մեծ նոկաուտի մրցաշար» (Հեռուստատեսություն) (1987) - իր իսկ դերում
  • «Երբեքը շատ երիտասարդ է մեռնելու համար» (1986) - Դրյու Սթարգրովի դեր
  • «Դժոխային Որսորդները» (1986) - Հենրիխի դեր
  • «Ծեսեր» (հեռուստատեսություն) (1984) - Լոգան Վիլյամսի դեր
  • «Մարդու վերադարձը U.N.C.L.E-ից» (հեռուստատեսություն) (1983) - Ջեյմս Բոնդի դեր
  • «Ընդհանուր հիվանդանոց» (հեռուստատեսություն) (1982) - Ռեջինալդ Դուրբանի դեր
  • «L’Ultimo հարեմ» (1981) - Փրինս Ալմալարիկի դեր
  • «Սենթ Ջեք» (1979) - Սենատորի դեր
  • «Երեկոն Վիզանտիում» (հեռուստատեսություն) (1978) - Ռոջեր Թորիի դեր
  • «Մահվան չափ» (1978) - Քափթ․ Ջելեյջերի դեր
  • «Աղջիկների խումբը» (հեռուստատեսություն) (1977) - Միշելի դեր
  • «Ֆիլմ ըստ Կենտուկիի» (1977) - ճարտարապետի դեր
  • «Թագուհու համար փրկագին» (1976)
  • «Հոնկոնգից մարդը» (1975) - Ջեք Ուիլթոն
  • «Chi l’ha vista morire» (1972)
  • «Tie jin gang da po zi yang guan» (1972) - Ջոզեֆ Ստոների դեր
  • «Բազմակողմանի զինվոր» (1971) - Ռայկեր
  • «Նորին մեծության գաղտնի կազմակերպությունում» (1969) - Ջեյմս Բոնդ

Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նորին մեծության գաղտնի կազմակերպությունում» (1969) - 400 000 դոլար (50 000 ֆունտ ստերլինգ նաև տոկոս ստացված եկամուտներից)[4]
  • «Բազմակողմանի զինվոր» (1971) - 200 000 դոլար՝ 100 000 ֆունտ ստերլինգ
  • «Tie jin gang da po zi yang guan» (1974) - 10 000 դոլար
  • «Մարդը Հոնկոնգից» (1975) - 10 000 դոլար
  • «E tan qun hing ying hui» (1976) - 10 000 դոլար
  • «Éternelle Emmanuelle» (1993) - 50 000 դոլար
  • «La revanche d’Emmanuelle» (1993) - 50 000 դոլար
  • «Emmanuelle à Venise» (1993) - 50 000 դոլար
  • «L’amour d’Emmanuelle» (1993) - դոլար
  • «Magique Emmanuelle» (1993) - 50 000 դոլար
  • «Le parfum d’Emmanuelle» (1993) - 50 000 դոլար
  • «Le secret d’Emmanuelle» (1993) - 50 000 դոլար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://jamesbond.fandom.com/wiki/George_Lazenby
  2. "George Lazenby biography" Արխիվացված 2007-12-24 Wayback Machine. The New York Times. accessed 4 June 2011.
  3. Terry Coleman, '007 Mk2', The Guardian, 8 October 1968, p. 5
  4. «Гонорары Джорджа Лэзенби». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Լեզենբի» հոդվածին։