Նորին մեծության գաղտնի ծառայությունում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորին մեծության գաղտնի ծառայությունում (այլ կիրառումներ)
Նորին մեծության գաղտնի ծառայությունում
On Her Majesty's Secret Service
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Թրեյսի Բոնդ և Shaun Campbell?
Նկարագրում էԼազուր ափ
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԼրտեսը, որն ինձ սիրում էր
ՀաջորդԱպրում ես միայն երկու անգամ
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1963

Նորին մեծության գաղտնի ծառայությունում (անգլ.՝ On Her Majesty's Secret Service), Յան Ֆլեմինգի տասներորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին, որը համարվում է գրողի ամենահետաքրքրաշարժ գիրքը։

007 գործակալին վիճակված է պայքարել հզոր Սպեկտր միջազգային կազմակերպության հետ։ Բոնդը գաղտնի մտնում է չարագույն դավադիրների հավաքատեղի, որը հուսալի թաքցված է վեհագույն ալպյան բարձունքների արանքում։

Համառոտ բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոֆելդի որսը Ջեյմս Բոնդի կողմից շարունակվում է, բայց, ցավոք, անարդյունք։ Մ-ին համոզելու փորձերը, որ իր ուժերն անարդյունք են օգտագործում, և ավելի լավ է զբաղվել մեկ այլ բանով, նույնպես անհաջող են։ 007 գործակալը կրկին մտածում է պաշտոնաթողության մասին։ Ամեն ինչ փոխվում է Թերեզա դը Վինչենզոյի հետ համարյա պատահական հանդիպումը, որին Բոնդը փրկում է ինքնասպանությունից։ Նրա հայր Մարկ-Անժ Դրակոն՝ Կորսիկական միության պարագլուխը, պատրաստ է օգնել գտնել Բլոֆելդին, բայց դրա համար Բոնդը պետք է օգնի աղջկան վերգտնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Գործակալ 007-ը որոշում է ռիսկի դիմել և «բռնելլ երկու նապաստակի». վրեժխնդիր լինել Բլոֆելդից և վերջապես կարգի բերել իր անձնական կյանքը՝ կապելով այն գեղեցկուհի Թրեյսիի հետ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Կոմս դը Բլևիլ / Էրնստ Ստավրո Բլոֆելդ - գլխավոր չարագործ
  • Կոմսուհի Թերեզա դը Վինչենզո / Թրեյսի - Բոնդի սիրեցյալն ու կինը
  • Մ - Բոնդի ղեկավարը
  • Ռուբի Վինդսոր - Բոնդի սիրեցյալը
  • Իրմա Բունթ - երկրորդական չարագործ
  • Մարկ-Անժ Դրակո — Բոնդի դաշնակիցը
  • Սըր Հիլարի Բրեյ - Բոնդի դաշնակիցը
  • Մերի Գուդնայթ - Ջեյմս Բոնդի քարտուղարուհին
  • Շոն Քեմբել - Բոնդի դաշնակիցը

Կապը ֆիլմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Բոնդի մասին ֆիլմաշարի մի մասնիկ՝ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմը հանդիսանում է համանուն վեպի ամենահստակ հարմարեցումը։ Տարբերություններն այստեղ աննշան են.

  • Բլոֆելդը նախատեսում է ահաբեկչական գործողություններ ոչ միայն Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում։
  • Ֆիլմում միացված են 2 սյուժետային գծեր՝ Թրեյսիի հետ սիրավեպը և Բլոֆելդի փնտրտուքը. Բլոֆելդն առևանգում է Թրեյսիին և պահում Գլորիա Պիկում։
  • Բլոֆելդի տիտղոսը ֆիլմում՝ կոմս Բալթազար դը Բլոշան։

Տե՛ս ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]