Ջինսով խաչակիրը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինսով խաչակիրը
հոլ.՝ Kruistocht in spijkerbroek
ՀեղինակԹեա Բեքման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction? և այլընտրանքային պատմություն
ԹեմաՄանուկների խաչակրաց արշավանք
Բնօրինակ լեզուհոլանդերեն
Ստեղծման տարեթիվ1972
Երկիր Նիդերլանդներ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1973
OCLC2113934
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջինսով խաչակիրը

Ջինսով խաչակիրը (հոլ.՝ Kruistocht in spijkerbroek), նիդեռլանդացի գրող Թեա Բեքմանի մանկական վեպ։ Պատմում է 1212 թվականի Մանուկների խաչակրաց արշավանքի մասին։

1993 թվականին գիրքը թարգմանվել և լույս է տեսել նաև ռուսերենով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

15-ամյա Ռուդոլֆ Վեգան կամավոր համաձայնվում է մասնակցել ժամանակի մեքենայի փորձարկումներին։ Փորձը անցնում է ոչ այնքան հաջող և Դոլֆը հայտնվում է 12-րդ դարի Գերմանիայում` հայտնվելով Սփիրս քաղաքի մոտակայքում։ Այնտեղ նա փրկում է երկու ավազակներից երիտասարդին` Լեոնարդո Ֆիբոնաչիին, և երկուսն էլ կամավոր միանում են խաչակրաց արշավանքին, թեև երկուսն էլ չեն հավատում, որ հնարավոր է հասնել իրենց վերջնական նպատակին՝ այն է անցնել բաժանված ծովով և հասնել մինչև Իսրայելի Սուրբ քաղաք Երուսաղեմ։

Դոլֆի գիտելիքները, որոնք ձեռք է բերել 20–րդ դարում, օգնում է փրկել բազմաթիվ երեխաների կյանք։ Սակայն այս գիտելիքները պատճառ են դառնում կախարդության և հերետիկոսության մեղադրանքների։

Գրքում արշավը ղեկավարում են երկու կեղծ վանականներ և նրանց կողմից խաբված տասնհինգամյա նախկին հոտաղ, ով հավատում է իր Աստծո բացառիկությանը։ Նա անկեղծորեն կարծում էր, որ մինչև Ջենովա հասնելը, ծովը խաչակիրների առաջ բաժանվելու է, և բոլոր սարակինոսները, գտնվելով գետի մյուս ափին, փախչելու են Տիրոջ բարկության պատճառով, իսկ անմեղ մանկական զորքը մտնելու է Երուսաղեմ։ Սակայն երկու կեղծարարները միայն ցանկանում են ինչքան հնարավոր է շատ եվրոպացի երեխաներ բերել Միջերկրական ծովի ափ և խաբեությամբ մխրճել նրանց ստրկավաճառների նավերում, որպեսզի ստանան նրանց կողմից խոստացված խոշոր պարգևը։

Արդեն Ջենովա հասնելու ժամանակ, վանականներից մեկի խիղճը շատ է տանջում, և շուտով Դոլֆին պատմում է, թե ինչ է շուտով տեղի ունենալու։

Սակայն ճշմարտության բացահայտումից և դավադրական պլանների խափանումից հետո երեխաներից շատերը չեն ցանկանում վերադառնալ հայրենիք. շատերը տուն չունեին, որբեր էին ու աղքատ։ Յուրաքանչյուր քաղաքում, որտեղ ժամանում է ջոկատը, հանգրվանում են նախկին խաչակիրների որոշակի քանակություն։ Վերջապես, Ապպիյան ճանապարհի ավարտին՝ Բրինդիզի քաղաքում, ավարտվում է խաչակրաց արշավանքը։ Տեղի եպիսկոպոսը 800 երեխաներից բաղկացած վերջին խումբը ուղարկում է Վենետիկ` նոր կյանք սկսելու համար։

Բրինդիզիում Դոլֆի պատահականորեն ձեռքն է ընկնում ալյումինե արկղիկ, որում գտնվում էր հոլանդերենով գրված թուղթ։ Ծնողները փորձում են գտնել տղային՝ Խաչակրաց արշավանքի բոլոր կետեր ուղարկելով նմանատիպ հաղորդագրություններ։

Մի քանի օր հետո Ռուդոլֆ Վեգան բարեհաջող վերադառնում է տուն` 20-րդ դար։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլֆ. ծնվել է Ամստերդամում, նրա ամբողջական անունը Ռուդոլֆ Վեգա է։ 15 տարեկանում անկախ իր կյանքից դառնում է Խաչակրաց արշավանքի գլխավորողներից մեկը։
  • Լեոնարդո. ծնվել է Պիզայում, նրա ամբողջական անունը Լեոնարդո Ֆիբոնաչի է։ Նա շատ խելացի երիտասարդ մարդ էր և գրքի սակավաթիվ պատմական կերպարներից մեկն է։ Իրական Լեոնարդո Ֆիբոնաչին համարվում է Եվրոպայի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը, ով առաջինն էր, որ օգտագործեց արաբական թվերը։ Համաձայն վեպի, հենց Դոլֆն էր Լեոնարդոյին սովորեցրել արաբական թվերի հաշվման գաղտնիքը։
  • Մարիկե. վեպի վերջում նա տասնմեկ տարեկան էր։ Որբ է։ Խաչակրաց արշավանքների ժամանակ և՛ Դոլֆը, և՛ Լեոնարդոն սիրահարվում են նրան։
  • Ֆրանկ. Քյոլնից ծեր կաշեգործի տասներկուամյա տղան է։
  • Փիթեր. ուժեղ և ճարպիկ տղա է, ում տարիքը մոտ տասներկու տարեկան է։ Արշավանքի ժամանակ դարձավ ձկնորսության պատասխանատուն։
  • Էվերարթ. անտառապահի տղան է, նրա իմացությունը անտառային գիտության մասին, թվում էր անսահման։
  • Բերտո. բարձրահասակ և ուժեղ տղա է, ով հրաժարվում էր խոսել իր անցյալից։
  • Դոն Տադեուշ. քահան է Գասլախի աբբայությունից։ Նա միացել է արշավանքին Ստրասբուրգ քաղաքօց։ Սոն Տադեուշը, ինչպես Դոլֆը, իրենց ուժերի ներածին չափով փորձում են պաշտպանել երիտասարդ խաչակիրներին։
  • Սոն Անսելմ և Դոն Յոհաննես. ինքնակոչներ են, ովքեր ձևավցնում էին իրենց իբրև քահանա։ Նրաց նպատակներ էր հասցնել երեխաներին Ջենովա քաղաքի ափամերձ մասը, որտեղ նրանք բոլորը կտարհանվեն դեպի նավը և կուղևորվեն դեպի Աֆրիկայի ստրկական շուկաներ։ Յոհաննեսը վերջիվերջ մերժում է իր չարությունը և Անսելմայի բոլոր մտադրությունները պատմում է Դոլֆին։
  • Նիկոլաս. երիտասարդ հովիվ, ով խաբվել էր կեղծ վանականների կողմից։ Վարում է խաչակրաց արշավանքը և ի սրտե հավատում էր իր բացառիկությանը։ Վանականների խոսքերի բացահայտման ժամանակ, նա մնացած բոլոր խաչակկիրներին ուղևորում է Իտալիայի հարավային մասը, որպեսզի այնտեղից գնար Հոնիական ծով` ճանապարհ բացելով դեպի Երուսաղեմ։ Երբ ջոկատները կանգ առան Տրազիմենյան լճի ամրություններում, Նիկոլասը, ևս երկու խաչակիրների հետ, խաբվելով նրանց խոսքերին, պատանդ են վերցվում։ Մահատաժի է ենթարկվել թշամական զորքերի դեմ ուղղված գրոհի ժամանակ կոմսի հրամաով։
  • Կարոլյուս. երիտասարդ ազնվական, ով ենթադրում է, որ կթագադրվի Երուսաղեմ ժամանելուն պես, բայց անսպասելիորեն մահանում է Գենուեի և Կրեմոնա քաղաքի միջև որդանման ելունի բորբոքումից, հիվանդություն, որն այն ժամանակ ճակատագականէ էր
  • Ֆրոդո. խելացի և խոհեմ տղա է, աղքատ դարձած ասպետի որդին է։ Արշավանքի ժամանակ ղեկավարել է զորքը
  • Հիլդա. Ֆիլդա ֆոն Բարբերգ, կոմսի աղջիկ է։ Մեծացել է իր քեռու պալատում (Քյոլնի արքեպիսկոպոս)։ Հիլդան կարծում էր, որ Երուսաղեմ ժամանելու ժամանակ նա կդառնա դրա թագուհին։ Խաչակրած արշավանքի ժամանակ, նա ղեկավարում էր վիրավորների խնամքը։
  • Ֆրիդա. սպասավորի աղջիկ է, ով ուներ հսկայական գիտելիքներ հատապտուղներրի, խոտերի, բանջարեղենների և արմատների մասին։
  • Գարդուլֆ. հացթուխ էր Ռոթվալից։ Նա Դոլֆի և իր մի քանի ընկերների օգնությանբ մի գիշերվա ընթացքում թխել է 800 հաց, դրանով իսկ որոշ ժամանակ ապահովելով խաչակիրների մեծամասնության սննդի պահանջը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թվական, Ոսկե կարգավիճակ[1]։
  • 1974 թվական, Եվրոպական մրցանակ լավագույն երիտասարդական պատմական վեպի համար։
  • 1976 թվական Prix de la Divulgation historique:

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ռոժիսոր Բեն Սոմբոգաարթը Թեա Բեքմանի համանուն վեպի հիման վրա նկարահանել է ֆիլմ։ Գլխավոր դերերում խաղում են Ջո Ֆլիննը, Ստեֆանի Լեոնիդասը, Յան Դեկլերը, Ուդո Քիրը և Էմիլի Ուոթսոնը։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի նոյեմբերի 12-ին։

«Նիդերլանդների Ազգային երիտասարդական երաժշտական թատրոն»-ը, թատերական շրջանում 2008-2009 թվականներին, բեմադրել է Բեքմանի վեպի հիման վրա մյուզիքլ, որի պրեմիերան կայացել է 2008 թվականի սեպտեմբերի 27-ին Ամստելվենի թատրոնում։ Մյուզիքլում ներառված էր ավելի քան 120 երեխաներ, խաղացվել են ավելի քան 80 ներկայացումներ Նիդերլանդներում և Բելգիայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեա Բեքման։ Ջինսով խաչակիրը. Ueberreuter, Wien/Heidelberg 1978, ISBN 3-8000-2177-3.
  • Թեա Բեքման։ Ջինսով խաչակիրը. Arena, Würzburg 1989 (Neuauflage 2003), ISBN 3-401-02878-2.
  • Թեա Բեքման։ Kreuzzug in Jeans. Urachhaus, Stuttgart 1996 (Neuauflage 2006), ISBN 3-8251-7544-8.
  • Թեա Բեքման։ Kreuzzug in Jeans. dtv, München 2008, ISBN 978-3-423-71311-5.