Ջեֆրի Ջեյկոբ Աբրամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Ջեյ Աբրամս
J.J. Abrams by David Shankbone.jpg
Բնօրինակ անուն ազգանուն J. J. Abrams
Ծնվել է 27 հունիսի, 1966թ
Նյու-Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ոճ(եր) Դրամա, մարտաֆիլմ,
արկածներ,
գիտական ֆանտաստիկա
Մասնագիտացում հեռուստապրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր
IMDb ID 0009190

Ջեֆրի Ջեյկոբ Աբրամս (անգլ.՝ Jeffrey Jacob Abrams, հայտնի է նաև որպես Ջեյ Ջեյ Աբրամս անգլ.՝ J. J. Abrams, ծն. 1966, հունիսի 27, Նյու-Յորք), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Սյժմ բնակվում է Լոս-Անջելեսում։ Աբրամսի առաջին երկարամետրաժ ֆիմը՝ «Առաքելությունն անիրագործելի է 3-ը», դարձավ պատմության մեջ ամենաթանկ ռեժիսորական դեբյուտը։ Աբրամսի ամենամասշտաբային նախագիծը՝ «Աստղային ճանապարհ»-ը, մեծ էկրաններին է հայտնվել 2009-ի մայիսին։ Ամուսնացած է Քեթի Մաքգրետի հետ, ունի 3 երեխա։

Կենսագրությունը[խմբագրել]

Աբրամսին համաշխարհային ճանաչում բերեցին «ABC Entertainment»-ի բավականին հաջողված հեռուստատեսային նախագծերը՝ «Լրտեսուհին» և «Կորուսյալները»։ Երկու սերիալներն էլ կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների շրջանում պաշտամունքային կարգավիճակ ստացան։

«Կորուսյալները» ֆիլմի փորձնական սերիայի բյուջեն ռեկորդային էր՝ 12 մլն դոլար։ Դա չէր կարող «Disney» ընկերության (ում պատկանում է «ABC»-ն) ղեկավարության դժգոհությանը չարժանանալ։ Սակայն շուտով, սերիալի հաջողությունն հաշվի առնելով, այդպիսի ծախսեն արդեն ադարացված էին։

«Լրտեսուհին» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններն «Էմմի» մրցանակաբաշխության 11 անվանակարգերում մրցանակների արժանացան։

«Կորուսյալները» հեռուստասերիալն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակին, ինրպես նաև «Էմմի»-ի՝ որպես լավագույն դրամա։

Աբրամսը ֆիլմերի հանդեպ սեր ուներ դեռ մանկուց։ Այդ սերն ավելի ուժեղացավ «Universal» ստուդիա էքսկուրսիայից հետո, երբ նա 8 տարեկան էր։

Դեռ երիտասարդ տարիներին Աբրամսը ֆիլմեր էր նկարահանում և ներկայացնում էր դրանք տարբեր կինոփառատոններում, որտեղ, մրացանակից զատ, ձեռք էր բերում նոր ծանոթություններ, համահեղինակներ և, իհարկե, իր հետագա նախագծերի իրականացման համար այլ մարդկանց վստահությունը։

Հեռուստատեսության մեջ Աբրամսի առաջին աշխատանքն էր «Երջանկություն» հեռուստասերիալը։ Աբրամսը սերիալի գլխավոր պրոդյուսերն էր, մտքի հեղինակը և որոշ սերիաների ռեժիսորը։ Դերերի այսպիսի համադրությունն հատուկ է Աբրամսին։ Նրան իր գործընկերներն հաճախ անվանում են «բազմախնդիր աշխատավոր»։

Ուսանողության տարիներին Աբրամսը իր ընկերոջ հետ գեղարվեստական ֆիլմի սցենար է գրում։ Այն գնվում է «Touchstone Pictures» ստուդիայի կողմից, որի հիման վրա նկարահանվում է «Ինչպես հասցնել գործերում» ֆիլմը։ Դրան հաջորդում են «Ինչ-որ բան Հենրիի մասին» ֆիլմը Ֆորդ Հարիսթոնի մասնակցությամբ, ինպես նաև «Ընդմիշտ երիտասարդ» ֆիլմը, որի գլխավոր դերում էր Մել Գիբսոնը։

Աբրամսի կարիերայի հաջորդ նշանակալի փուլն էր պրոդյուսեր Ջերի Բրյուկհայմերի և ռեժիսոր Մայքլ Բեյի հետ համատեղ աշխատանքը «Արմագեդոն» ֆիլմի վրա։

Այնուհետև Աբրամսը որպես պրոդյուսեր է հանդես գալիս մի շարք ֆիլմերում, իսկ որպես սցենարի համահեղինակ՝ «Առաքելությունն անիրագործելի է III» ֆիլմում (Թոմ Քրուզի մասնակցությամբ), որտեղ նա նաև կատարում է ռեժիսորական աշխատանքներ։

Աբրամսը ժամանակ առ ժամանակ որպես կոմպոզիտոր է հանդես գալիս իր ֆիմերի համար։ Մասնավորապես, «Լրտեսուհին» սերիալի հիմնական երաժշտական տրամադրությունը իր կողմից է գրված։

2007 թվականին մարտին ելույթ է ունեցել TED կոնֆերենցիայում՝ «Հանելուկային արկղ» (անգլ.՝ The Mystery Box) պատմությամբ։ [1]

Սիրած դերասանները[խմբագրել]

Որոշ դերասանների Աբրամսը հրավիրել է իր միանգամից մի քանի նախագծերի։

Դերասան Ձկնորսություն (1997) Երջանկություն (1998) Լրտեսուհին (2001) Կորուսյալները (2004) Ի՞նչ կասեք Բրայնի մասին (2006) Առաքելությունն անիրագործելի է 3 (2006) Սահման (2008) Աստղային ուղի (2009)
Քերի Ռասսել ԱյոY ԱյոY
Ամանդա Ֆորման ԱյոY ԱյոY ԱյոY
Գրեգ Գրանբերգ ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Ջենիֆեր Հարներ ԱյոY ԱյոY
Թերրի Օ՛Քուին ԱյոY ԱյոY
Իեն Գոմես ԱյոY ԱյոY
Ջոն Չո ԱյոY ԱյոY
Սայմոն Փեգ ԱյոY ԱյոY
Ռոզաննա Արկերտ ԱյոY ԱյոY
Լենս Ռեդիկ ԱյոY ԱյոY
Խորխե Գարսիա ԱյոY ԱյոY
Լեոնարդ Նիմոյ ԱյոY ԱյոY

Ընտրված ֆիլմերը[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «JJ Abrams: the mystery box»։ հունվար 2008։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ http://www.webcitation.org/69zFBpnTG։ Վերցված է 2012-08-10։ 

Հղումներ[խմբագրել]