Ջերեմի Հանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերեմի Հանթ
անգլ.՝ Jeremy Hunt
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Մագդալեն քոլիջ[1], Չարտերհաուս դպրոց[1] և Temple Grove School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հրատարակիչ
Ծննդյան օր նոյեմբերի 1, 1966(1966-11-01)[2][3][1] (57 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt
Հայր Նիկոլաս Հանթ[4][1]
Մայր Մերիել Եվե Գիվեն[4]
Ամուսին Լուչիա Գո
Զավակներ Ջեք Հանթ[4], Աննա Հանթ[4] և Էլեոնորա Հանթ[4]
 
Կայք՝ jeremyhunt.org

Ջերեմի Հանթ (անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt, նոյեմբերի 1, 1966(1966-11-01)[2][3][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (2018-2019)։

Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետում, ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում, զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցկացրել է Գոդալմինգում (Սուրեյ կոմսություն), սովորել է Չարթերհաուսի հեղինակավոր դպրոցում, որտեղ ընտրվել է ավագ աշակերտ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից գործող Մագդալինայի քոլեջը՝ դառնալով լավագույնը փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսության մեջ (1987 թվականին գլխավորել է համալսարանական պահպանողական ասոցիացիան)։ Որոշ ժամանակ անգլերեն է դասավանդել Ճապոնիայում, 1990-ականներին զբաղվել է հասարակայնության հետ կապերով, հետո իր ընկերոջ՝ Մայք Էլմսի հետ հիմնել է «Hotcourses» հրատարակչությունը, որը մասնագիտացած է ուսումնական հաստատությունների ուղեցույցների վրա (2005 թվականին Հանթի անձնական կապիտալը գնահատվում էր 4-4,5 մլն ֆունտ ստերլինգ)[5]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Հանթն ընտրվել է հարավարևմտյան Սուրեյ ընտրատարածքի Համայնքների պալատ՝ ստանալով ընտրողների 50,4%-ի աջակցությունը[6]։ 2010 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 58,9% արդյունքով[7]։

2005 թվականի դեկտեմբերին նշանակվել է պահպանողականների ստվերային կառավարությունում հաշմանդամների հարցերով առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում (Shadow Minister for Disabled People), իսկ 2007 թվականի հուլիսին դարձել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար[8]։

2010 թվականի մայիսի 12-ին Ջերեմի Հանթը Քեմերոնի առաջին կաբինետում ստացել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի պորտֆելը՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստման լիազորություններով (կառավարության նախորդ կազմում Թեսա Ջոուելը զբաղեցնում էր Օլիմպիական խաղերի նախարարի առանձին պաշտոնը)[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հանթը զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիտական բժշկական շրջանակներում այս նշանակումը որոշ կասկածներ է առաջացրել, քանի որ Հանթը աջակցել է հոմեոպաթիայի բուժման բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկվելու առաջարկներին[10]։

2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հանթը կրկին հաղթել է իր ավանդական շրջանում՝ ստանալով ձայների 59,9%-ը մրցակիցների ուժեղագույն ներկայացուցիչ, Անկախության կուսակցության ներկայացուցիչ Մարկ Ուեբերի (Mark Webber) 9,9%-ի դիմաց[11]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Հանթը պահպանել է առողջապահության նախարարի պաշտոնը։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հանթին նոր հաղթանակ են բերել հարավարևմտյան Սուրեայում՝ 55,7% արդյունքով (4%-ով պակաս, քան նախորդ ընտրություններում), իսկ նրա գլխավոր մրցակիցը եղել է Ազգային առողջապահության համար գործողությունների երիտասարդ կուսակցության թեկնածու Լուիզա Իրվինը[5], որը ստացել է ընտրողների 20%-ի աջակցությունը[12]։

2018 թվականի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո, նշանակվել է այդ պաշտոնում[13]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Մեթյու Հենկոկը։

2019 թվականի ապրիլի 11-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էր մի քանի տարի, և Հանթը շնորհակալություն է հայտնել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին համագործակցության համար՝ իր Թվիթերի միկրոբլոգում նշելով. «Ասանժը հերոս չէ և ոչ ոք չպետք է բարձր լինի օրենքից»[14]։

Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 20-ին պահպանողականների նոր առաջնորդի ընտրության հինգերորդ փուլում Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարելուց հետո Հանթը իր աջակցության համար ստացել է խորհրդարանականների 77 ձայն (մրցավազքի առաջնորդ Բորիս Ջոնսոնին աջակցել է 160 պատգամավոր)։ Հանթից 2 ձայնով հետ մնացած Մայքլ Գոուվը հանել է իր թեկնածությունը, և այդ կերպ Հանթը Ջոնսոնի հետ դուրս է եկել առաջնորդության համար պայքարի վերջին վճռորոշ փուլ՝ կուսակցության անդամների ընդհանուր քվեարկություն[15]։

2019 թվականի հուլիսին Հանթը հավանություն է տվել Չինաստանին արտահանձնման մասին օրենքի դեմ Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերին և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահից բարձր է դասում սկզբունքները, սակայն Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և չինացի դիվանագետներին արտաքսելու պատրաստակամության մասին լրագրողների ուղղակի հարցին բացասական պատասխան է տվել[16]։

2019 թվականի հուլիսի 19-ին, բրիտանական ծովային հետևակայինների կողմից Ջիբրալթարի նեղուցում իրանական տանկերի և անձնակազմի 23 անդամների գրավումից երկու շաբաթ անց ՝ Սիրիային նավթի մատակարարումների նկատմամբ Եվրամիության էմբարգոյի խախտման մեղադրանքով, Իրանը Հորմուզի նեղուցում զավթել է Stena Impero ընկերության Բրիտանական տանկերը։ Հանթը հայտարարել է, որ Իրանն ընտրել է «անօրինական և ապակայունացնող վարքագծի վտանգավոր ուղին» և խոստացել է կոշտ պատասխան տալ այն դեպքում, եթե տանկերը ազատ չարձակվի, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ կառավարությունը ռազմական գործողություն չի ծրագրում[17]։

2019 թվականի հուլիսի 23-ին պարտվել է կուսակցության առաջնորդ Ջոնսոնին՝ հավաքելով մոտ երկու անգամ ավելի քիչ ձայն՝ 46 656[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերեմին Ծովակալ Նիկոլաս Հանթի որդին է, որը բրիտանական թագավորական նավատորմի նախկին գլխավոր հրամանատարն էր և Մերիել Գիվանը (Meriel Gievan)։ 2009 թվականին ամուսնացել է չինուհի Լյուսիա Գուոյի հետ, ունեն որդի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. 2,0 2,1 http://news.bbc.co.uk/democracylive/hi/representatives/profiles/35446.stm
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 Tim Walker (2010 թ․ հուլիսի 3). «Jeremy Hunt: Rough ride for the smooth operator» (անգլերեն). Independent. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  6. «Result: Surrey South West». Election 2005 (անգլերեն). BBC News. 2005 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  7. «Surrey South West». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  8. Michelle Roberts (2012 թ․ սեպտեմբերի 4). «Mixed reception of Hunt as new health secretary» (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  9. Richard Wray (2010 թ․ մայիսի 12). «Jeremy Hunt to be new culture and Olympics minister» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  10. Rebecca Smith (2012 թ․ սեպտեմբերի 4). «Jeremy Hunt is controversial appointment as Health Secretary» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  11. «Surrey South West». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  12. «Surrey South West». Election 2017 (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Новым главой МИД Великобритании стал Джереми Хант». ՌԻԱ Նովոստի. 10.07.2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Wikileaks' Julian Assange removed from Ecuador embassy, found guilty of breaching bail» (անգլերեն). Global News. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  15. Heather Stewart and Peter Walker (2019 թ․ հունիսի 20). «Hunt to face Johnson amid rumours of tactical voting in Tory leadership race» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  16. Matthew Weaver (2019 թ․ հուլիսի 4). «Jeremy Hunt refuses to rule out sanctions against China» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  17. Emma Graham-Harrison (2019 թ․ հուլիսի 20). «Iran's top diplomat in UK summoned over seizure of Stena Impero tanker» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  18. «Борис Джонсон станет новым премьером Великобритании». РБК. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Jeremy Hunt» (անգլերեն). Twitter. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  • «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  • «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն). UK Government. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  • «Profile: Jeremy Hunt» (անգլերեն). BBC. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  • «Jeremy Hunt» (անգլերեն). politics.co.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Հանթ» հոդվածին։