Ջեննի Գրեհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեննի Գրեհեմ
Ծնվել է1980
ԾննդավայրԻնվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Շոտլանդիա
Մասնագիտությունհեծանվորդ
Պարգևներ և
մրցանակներ

Ջեննի Գրեհեմ(1980, Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի հեծանվորդուհի։ 2018 թվականին նա դարձավ ամենաարագ կին հեծանվորդը, որն առանց աջակցության կատարեց շուրջերկրյա ճամփորդություն հեծանվով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեհեմը Adventure Syndicate-ի անդամ է (դիմացկուն կին հեծանվորդների հավաքական) և Cycling UK-ի անդամ։ Նա սկսել է հեծանիվ վարել 2004 թվականին[1] և ծանոթացել է մեծ հեռավորությամբ մրցավազքին, երբ ծրագրում էր հեծանվային ուղևորություն դեպի Ռումինիա՝ անցնելով Highland Trail 550-ով։

Գրեհեմը Շոտլանդիայի Ինվերնես բնակավայրից է[2] և իր որդու հետ ապրում է քաղաքի Բյութ շրջանում[3]։

2017-ին նրան շնորհվեց Adventure Syndicate-ի ուսումնական կրթաթոշակ, որտեղ նա հանդիպեց հեծանվավազքի մարզիչ Ջոն Հեմփշիրին։ Նա մեկ տարի անվճար մարզել է Ջեննիին՝ տեսնելով նրա ներուժը[4]։ Դրանից հետո նա հեծանվով անցավ 750 մղոն երկարությամբ Արիզոնայի արահետներով մրցավազքը՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը[4]։

Adventure Syndicate-ի հետ նա չորս օրվա ընթացքում հեծանվով անցկացրեց Land’s End to John o'Groats-ը՝ ամեն օր մոտ 20 ժամ անցկացնելով հեծանիվով և հիմնականում քշելով մթության մեջ։ Նա այդ փորձը որակեց որպես «դաժան» և «բացարձակ զզվելի»[5]։

Շուրջերկրյա հեծանվավազքի ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսին Գրեհեմը սկսեց փորձերը՝ գերազանցելու հեծանվորդուհիների ռեկորդը ամբողջ աշխարհում։ Նա երրորդ կինն էր, ով ընդունեց այս մարտահրավերը[6]։ Նա վարում էր առանց աջակցության և հոգում էր անհրաժեշտ հարցերը՝ փորձելով գերազանցել 144 օրվա նախորդ ռեկորդը, որը պատկանում էր իտալացի հեծանվորդուհի Պաոլա Ջիանոտիին։ Գրեհեմը 110 օրում ավարտեց 18000 մղոն երկարությամբ ճանապարհորդությունը չորս մայրցամաքներով[7]։ Նրա երթուղին անցնում է 15 երկրներով՝ Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Ռուսաստան, Մոնղոլիա, Չինաստան, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, ԱՄՆ, Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա և Հոլանդիա, և ներառում էր չորս չվերթ և մեկ նավ[8]։ Գրեհեմի ռեկորդային փորձը լուսաբանվել է Dotwatcher.cc-ի կողմից[9]։

23 օր անց Գրեհեմը հասավ Ռուսաստան և անցավ 5126 մղոն՝ հասնելով Մոնղոլիայի Խոնգոր բնակավայր[6]։ Ապա հասավ Ավստրալիա[10]։ 2018 թվականի օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին Գրեհեմը Ալյասկայից հասավ Յուկոնի տարածք՝ հեծանվով անցնելով ընդհանուր առմամբ 12000 մղոն[2]։ Տեղացի խանութպաններից մեկը Գրեհեմին խորհուրդ էր տվել հրազեն ձեռք բերել՝ պաշտպանվելու սոված արջերից, որոնք իջնում էին բլուրներից՝ գետի սաղմոնի համար։

Գրեհեմի հեծանիվը նվիրաբերվել է Shand Cycles արտադրողի կողմից Լիվինգսթոնում, Արևմտյան Լոթիան։ Այն ունի պողպատե շրջանակ՝ երթուղու երկայնքով ճանապարհային մակերևույթների ցնցումները չեզոքացնելու համար։ Սթիվեն Շանդը նախկինում աշխատել էր Օլիմպիական խաղերի մեդալակիր սըր Քրիս Հոյի հետ՝ հեծանիվ նախագծելու համար[11]։

Գրեհեմի ռեկորդային փորձին աջակցել են նաև լոնդոնյան հեծանիվների համար փաթեթավորման պայուսակներ արտադրող՝ Apidura ընկերությունը[12], բազմաթիվ մարդիկ և ձեռնարկություններ Ինվերնեսի համայնքում և ամերիկյան առաջատար ամպային լուծումների ընկերությունը՝ Unitas Global Inc։

Ջեննին վերադարձել է Բեռլին 2018 թվականի հոկտեմբերի 18-ին հինգշաբթի օրը[13]՝ 124 օր, 10 ժամ և 50 րոպեում ավարտելով հեծանվով շուրջերկրյա շրջագայությունը։ Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է այս փորձը որպես ռեկորդակիր 2019 թվականի հունիսին[14]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jenny Graham | Cycling UK». www.cyclinguk.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «Inverness woman well on her way to breaking round-the-world cycle record | Press and Journal». Press and Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Achieving record would mean the world to cyclist Jenny». www.inverness-courier.co.uk. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Scottish cyclist Jenny Graham aiming to set new round the world record». road.cc (անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Jenny Graham Q&A: Alone around the globe in 110 days». Cyclist (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 «Round the world cyclist reaches Mongolia». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Can Cycling UK member Jenny Graham break the female record for cycling around the world? | Cycling UK». www.cyclinguk.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Scottish cyclist Jenny Graham looking to break the round the world cycling record this summer». Cyclist (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. DotWatcher.cc
  10. «Scots solo rower halfway across Atlantic». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «A Highland cyclist is to embark on an 18,000 mile cycle around the world | Press and Journal». Press and Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Jenny Graham; Taking on the 'Around the World' Record - Apidura». Apidura (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Scottish cyclist smashes round-the world record | The Guardian». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. Inverness cyclist Jenny Graham a new world record holder BBC News Scotland, 2019 թ․ հոկտեմբեր