Ջեյմս Վոթսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Վոթսոն
James Watson
Ծնվել էհունվարի 28, 1838(1838-01-28)[1]
Fingal, Օնտարիո, Կանադա
Մահացել էնոյեմբերի 22, 1880(1880-11-22) (42 տարեկան)
Մեդիսոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Դետրոյտի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[2]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան և Լայպցիգի համալսարան[3]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարKarl Christian Bruhns?[5] և Wilhelm Scheibner?[3]
Պարգևներ
 James Craig Watson Վիքիպահեստում

Ջեյմս Քրեյգ Վոթսոն (անգլ.՝ James Craig Watson, հունվարի 28, 1838(1838-01-28)[1], Fingal, Օնտարիո, Կանադա - նոյեմբերի 22, 1880(1880-11-22), Մեդիսոն, ԱՄՆ), կանադա-ամերիկացի աստղագետ։

Ծնվել է Օնտարիո նահանգի բնակավայրերից մեկում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Էնն-Արբոր, ԱՄՆՄիչիգան նահանգում. այստեղ նա ընդունվում է միջնակարգ դպրոց, իսկ 15 տարեկան հասակում Միչիգանի համալսարան։ Համալսարանը ավարտելուց հետո, 1857 թվականին սկսում է աշխատել Դետրոյտի աստղադիտարանում, որպես օգնական, որն էլ հետագայում ղեկավարել է (1863 - 1879)։ 1860 թվականին նրան շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ Վոթսոնը գրել է «Տեսական աստղագիտություն» (Theoretical Astronomy, 1868) գիրքը, որը հանդիսացել է դպրոցական դասագիրք մի քանի տասնամյակների ընթացքում։

Իր կյանքի ընթացքում Վոթսոնը հայտնաբերել է 22 աստերոիդ։ Համարյա բոլոր այս հայտնագործությունները նա կատարել է Էնն-Արբորում, բացառությամբ (139) Ժույխուաի (անվանումը ընտրել են չինական իշխանությունները)։ Այս աստերոիդը նա հայտնաբերել է Պեկինում, ուր նա ժամանել էր 1874 թվականին Վեներայի անցումը Արեգակի սկավառակով դիտելու համար։ Ինչպես նաև, հայտնի է, որ Վոթսոնը հավատում էր ենթադրական Վուլկան մոլորակի գոյությանը, որը իբր պտտվում էր Արեգակի շուրջ ավելի մոտ ուղեծրով, քան Մերկուրին։ Այս մոլորակի գոյությունը պետք է բացատրեր Մերկուրիի շեղումները հաշվարկված ուղեծրից (այժմ բացատրված է Ընդհանուր հարաբերականության տեսությունով

Վոթսոնը մահացել է 42 տարեկան հասակում պերիտոնիտից։ Նա կուտակել էր զգալի դրամական միջոցներ, աստղագիտության հետ չկապված գործունեությունից։ Այս միջոցներով նա կտակել է սահմանել մեդալ, որը ամեն երեք տարին մեկ անգամ շնորհվում է աստղագետներին ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի կողմից։ Վոթսոնի անունն են կրում Լուսնի խառնարաններից մեկը և (729) Վատսոնիա աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կրճատ կենսագրություն». Կանադայի առցանց կենսագրական տեղեկատու. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.