Ջեյմս Իրվին
Ջեյմս Իրվին (մարտի 17, 1930 – օգոստոս 8, 1991), ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ, տիեզերագնաց։ Մասնակցել է Ապոլլո 15 լուսնային թռիչքին. դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը։
Ապոլլո 15 [խմբագրել]
Դեյվիդ Սքոթթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում Գալիլեյան փորձը)։ Իրվինը առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։
Նոյան տապանի որոնումները [խմբագրել]
Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973-ից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։
Մահացել է 1991 թ.՝ սրտի կաթվածից։
Աղբյուրներ [խմբագրել]
- Ֆրանկ Վեստերման, «Արարատ» (Frank Westerman, Ararat), «Olymbus» հրատ., Ամստերդամ, 2006։ ISBN 978-90-467-0230-7 (Հոլանդերեն)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյմս Իրվին կատեգորիայում։ |