Ջաֆարիական մազհաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Սրբազան պատերազմ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Ջաֆարիական մազհաբ կամ ջաֆարիյյա, շիա իսլամի կրոնաիրավագիտական դպրոց։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ, իմամ Ջաֆար ալ-Սադիկը (702 – 765)։

Ջաֆար ալ-Սադիկ[խմբագրել]

Ալիի որդիներ Հասանին ու Հուսեյնին հաջորդում է իմամ ալ-Բաքիրը՝ շիաների 4-րդ իմամը։ Ալ-Բաքիրի մահից հետո նրա շիա կողմնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնց մեծամասնությունը որպես իմամ ճանաչում էր նրա ավագ որդի Աբու ‘Աբդալլահին, ով ավելի ուշ ստացավ «ալ-Սադիկ» (ճշմարտացի) մականունը (այս անունը նրան հայրն էր շնորհել)։ Ջաֆար ալ-Սադիկի օրոք իմամները նշանակալիորեն ընդլայնեցին իրենց ազդեցությունը և դարձան կրոնական հիմնական խմբավորումը։ Ալ-Սադիկը աստիճանաբար ազդեցիկ դիրք գրավեց այն բուռն ժամանակահատվածում, երբ Աբբասյանները վերջապես կարողացան տապալել Օմայյաններին։

Քուֆայում ալ-Սադիկի իմամության առաջին տարիները մթագնեցին Զայդ բն Ալիի` ալ-Բաքիրի խորթ եղբոր և ալ-Սադիկի հորեղբոր ընդդիմական շարժման սկսելով։ Խավարիջների տեսակետերին համաձայն Զայդը անհրաժեշտ էր համարում արդար իմամի առկայությունը և համայնքի անդամների պարտականությունն էր համարում անարդար կառավարչին գահընկեց անելը։ Հայտնի են նրա տեսակետերն այն մասին, որ իմամը, ով վայելում է համայնքի համակրանքը, պետք է հրապարակայնորեն պաշտպանի իր համոզմունքները, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռքը զենք վերցնի։ Մի խոսքով, Զայդը նշանակություն չէր տալիս իմամության ժառանգության սկզբունքին և պասիվ քաղաքականությանը։

Դոկտրինայի տեսական առումով նա կողմնակից էր հաշտվողական տեսակետերին, որոնք արտացոլում էին վաղ քուֆացի շիաներիդ իրքը։ Ալ-Սադիկի հորեղբայրը հայտարարում էր, որ, չնայած Ալին համարվում էր մարգաարեի ամենաարժանի (ալ-աֆդալ) ժառանգորդը, պետք է հավատարմություն պահպանել նաև նախորդ խալիֆներին, չնայած նրանք ավելի քիչ էին արժանի դրան (ալ-մաֆդուլ)։ Զայդն այս տեսակետի շնորհիվ, որ զայդիտները սկզբում մերժում էին, ավելի ուշ ձեռք բերեց ոչ շիա մուսուլմանների համակրանքը։ Զայդի մարտնչող քաղաքականության և պահպանողական ուսմունքի միասնությունը նրա շուրջ համախմբեց նաև բազմաթիվ շիաների։ Զայդի շարժումն ունեցավ անհաջող ելույթ Քուֆայում 122/740 թ.։ Զայդիները հաջողություն ունեցան երկո ւպետությունների ստեղծման գործում, որոնցից մեկը Եմենում, մյուսը՝ Պարսկաստանի մերձկասպյան գավառներում, մի շրջանում, որ միջնադարում հայտնի էր Դայլամ անունով։

Ջաֆարիական մազհաբ[խմբագրել]

Լինելով իմամական ավանդույթի քաղաքական պացիֆիզմի կողմնակիցը՝ Ջա’ֆար աս-Սադիկը ժամանակի ընթացքում հայտնի դարձավ որպես գիտնական-աստվածաբան։ Նա հաղորդում էր հադիսներ(ավելի ուշ նրա անունը սկսեց հիշատակվել հադիս փոխանցողների շղթայում (իսնադ)` հաստատված սուննիների կողմից), դասավանդում իրավագիտություն (ֆիկհ) և հենվելով իր հոր աշխատանքների վրա` դրեց կրոնական իրավունքի շիական դպրոցի (մազհաբ) հիմքը, որն իրանունով կոչվեց ջա’ֆարիական։ Ջա’ֆար աս-Սադիկը ձեռք բերեց հեղինակավոր հոգևոր իրավագետի փառք ոչ միայն իր շիա կողմանկիցերի շրջանում, այլև ավելի լայն շրջանների, հատկապես մեծ թվով աստվածապաշտ մուսուլմանների Մադինայի քաղաքացիներից, որ հանդիսանում էր Ալիականների մշտական բնակության վայրը, և Քուֆայից՝ իմամական հիմնական մասսայի նստավայրից։

Իր կառավարման վերջին տասնամյակի ընթացքում աս-Սադիկն իր շուրջն էր համախմբել հիշատակման արժանի մտավորականների ևգործընկերների մի խմբի, որի մեջ էին մտնում ականավոր իրավաբան տրադիցիոնալիստներ, ինչպես նաև իր ժամանակի աստվածաբաններ, ինչպես Հիշամ իբն ալ-Հաքամը(մահ. 179/795)` սխոլաստիկ աստվածաբանության իմամական ճյուղի` քալամի հայտնի ներկայացուցիչը։ Իմամի և իր կողմնակիցների վարած ինտելեկտուալ գործունեության շնորհիվ իմամները ստացան հստակ կազմված ծեսերի համակարգ, ինչպես նաև խիստ աստվածաբանական և իրավական դոկտրինա։

Իմամաթի դոկտրինա[խմբագրել]

Հիմնվելով հոր կողմից դրված հիմքի վրա՝ իմամ աս-Սադիկը և իր խումբը ձևավորեցին նաև իմամության դոկտրինայի հիմնական կոնցեպցիաները, որոնք հետագայում պահպանվել են ավելի ուշ շիաների՝ իսնա’աշարիների և իսմայիլիներիկողմից։ Իմամական շիիզմի կենտրոնական դոկտրինան հենվում է այն հավատի վրա, որ մարդկությանն անհրաժեշտ է մշտական աստվածային ղեկավարում անմեղ և անմեղսունակ (մա’սում) իմամի կողմից, ով Մուհամմադ մարգարեից հետո կդառնա մարդկանց հեղինակավոր ուսուցիչը, դաստիարակը և ղեկավարը իրենց բոլոր կրոնական ձեռնարկումներում։ Իմամը, ում իրավունք է տրված կիրառել տակիյա սկզբունքը անհրաժեշտության դեպքում, օժտված է ղեկավարման անհրաժեշտ հավատարմագրերով և հանդիսանում է նաև հոգևոր առաջնորդ (միևնույն ժամանակ նրա հոգևոր պարտականությունները կապված չեն նրա աշխարհիկ ղեկավարման հետ)։

Ջաֆար ալ-Սադիկ

Համաձայն իմամների դոկտրինայի՝ Մուհամմադն անձամբ է Ալիին նշանակել իր հետնորդ և ժառանգ (վասի) և բացահայտ մատնանշեց (նասս) նրան Աստծո կամքով։ Ալիից հետո իմամությունը պետք է անցներ Ալիի և Ֆաթիմայի ժառանգներին՝ հորից որդի, համաձայն նասս սկզբունքի, իսկ ալ-Հուսեյնից հետո ժառանգությունը պետք է շարունակվեր Հուսեյնիդների գծով։ Բանն այն է, որ իմամ Հուսեյնիդ Ալիականը՝ բոլոր ժամանակների միակ օրինական իմամը, օժտված է հատուկ գիտելիքով (իլմ) և բոլորին գերազանցում է Ղուրանի էկզոտերիկ (զահիր) և էզոտերիկ (բատին) իմացությամբ։ Աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց իմամ, ով երկրի վրա հանդիսանում է Ալլահի ներկայացուցիչը (խուջջամ Ալլահ)։ Ժամանակի ճշմարիտ իմամի ընդունումը և նրան ենթարկվելը յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն է։

Այս դիրքն իմամ աս-Սադիկին հնարավորություն տվեց համախմբել շիիզմը բազմաթիվ պարտություններից հետո, քանի որ իմամից այլևս չէր պահանջվում պայքարել իշխող ռեժիմի դեմ և ուժով պայքարել իր պահանջների համար։ Մի խոսքով այդ ժամանակվանից ի վեր իմամության և խալիֆայության ինստիտուտները բաժանված էին միմյանցից։ Իմամի գիտելիքի (իլմ) , աստվածային կերպով և նասս սկզբունքի նախորդից ժառանգելու հիման վրա իրավունքներով օժտված իմամը դառնում էր կրոնական միակ օրինական ժառանգորդը, եթե նույնիսկ չէր ղեկավարում որպես խալիֆ։ Ինչպես նասսի դեպքում իմամի իլմը Ալիականների գծով հասնում էր մարգարեին։ Ստեղծելով իմամության այս երկու փոխկապակցված սկզբունքների նասս և իլմ վրա հիմնված կոնցեպցիան և հիմնելով տակիյա սկզբունքը՝ Ջա’ֆար աս-Սադիկը տվեցի մամի գործունեության բացարձակապես նոր գործառույթներն ու հատկանիշները։

Իմամների անհրաժեշտ հատկանիշներ[խմբագրել]

Շիաները իմամների համար անհրաժեշտ են համարում 3 հատկանիշներ, և դրանք հիմնավորում Ավանդույթով և տրամաբանական անհրաժեշտությամբ։ Այսպիսով Իմամներն համարվում են նշանակված(արաբերեն՝ منصوص), անմեղսունակ կամ անսխալական (արաբերեն՝ معثوم) և ընտրյալ՝ լավագույնը մարդկանցից (արաբերեն՝ أفضل الناس)։

Իմամաթի շնորհումը նշանակելու կամ ուխտի ճանապարհով[խմբագրել]

Շիա իսլամի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ Իմամաթը կարող է փոխանցվել միայն մեկ իմամից մյուսին աստծո կողմից ներշնչված նշանակմամբ(արաբերեն՝ نص)։ Սա երբեմն անվանվում է նաև ուխտ (արաբերեն՝ عهد) մեկից մյուսին։ Հետևյալ Ավանդույթն վեցերորդ իմամ Ջաֆար աս-Սադիկխից է. «Ամեն իմամ գիտե այն իմամին, ով գալու է իրենից հետո, և այսպիսով նա նշում նրան, որպես իր հաջորդ»։ Այս ժառանգումը իմամի անձնական ընտրություն չէ, ինչպես ցույց են տալիս նույն իմամի այս երկու Ավանդույթները՝ * «Դուք կարծում եք, որ մենք պարգևում ենք այս մեր գործը ում ուզե՞նք: Ո՛չ: Ամենևի՛ն: Աստծո՛ անունով: Դա Աստուծո առաքեալի ուխտն է Ալիի, Աբու Տալիբի որդու հետ, իսկ հետո մեկ մյուսի ետևից եկողների հետ, մինչև վերջապես այն գալիս է այս Գործընթացի Տիրակալը (այսինքն՝ Մահդին)»:

  • «Մեզանից (իմամներից) ոչ-ոք չի մահանում, քանի դեռ Աստված չի ասել մեզ, թե ով է ժառանգելու մեզ»:

Ամեն ժամանակ կարող է լինել միայն մեկ իմամ (արաբերեն՝ الإمام الناطق, խոսող, ակտիվ իմամ), բայց նրա հաջորդը, եթե կենդանի է, կոչվում է Լուռ իմամ (արաբերեն՝ الإمام الصامت)։ Հետևյալ ավանդույթն բացատրում է դա.

Տասներկու իմամներ

Վեցերորդ իմամն ասաց. «Ալին, Աբու Տալիբի որդին, համայնքում գիտելիքի կրողն էր, և նրա գիտելիքն դարձավ ժառանգություն, և մեզանից ոչ ոք չի մահացել, մինչև նա կփոխանցեր գիտելիքն, որ ստացել է իր հորից: Եվ երկիրն անգամ մեկ օր չի մնա առանց իմամի, ում հետ համյանքն ապաստան կարող է գտնել»: Եվ ես հարցրեցի նրան «Կարո՞ղ են լինել երկու իմամներ»։ Նա ասաց. «Ո՛չ: Եթե իհարկե նրանցից մեկն Լուռ չէ, ով չի խոսում քանի դեռ առաջինը չի մահացել»: Այսպիսով մարգարեն երկու ուխտ է արել՝ մեկը հաջորդ մարգարեի մասին, ով կգա, և մյուսն իր անմիջական հաջորդի մասին՝ Իմամի։ Սա ամենապարզ կերպով բացատրվում է վեցերորդ իմամ Ջաֆար աս-Սադիկին վերագրվող ավանդույթում.

«Նոյն ապրել է հինգ հարյուր տարի, տապանից իջնելուց հետո: Գաբրիելն եկել է նրա մոտ և ասել. «Քո մարգարության ժամանակն վերջացել է, ով Նոյ: Եվ քո կյանքի օրերն մոտենում են ավարտին և Աստված ասաց՝ «Փոխանցիր քո գիտելիքի ժառանգությունն ու քո մարգարեության նշանները քո որդուն՝ Սեմին: Քանի որ ես չեմ թողնում երկիրն առանց որևէ մեկի, ով հնազանդ է Ինձ և փրկության աղբյուրն է մի մարգարեի մահի և մյուսին ուղարկելու արանքում: Եվ ես չեմ թողնում մարդկանց առանց Ապացույցի և ինչ որ մեկի, ով նրանց դեպի Ինձ կտանի, և առաջնորդի նրանց Իմ ճանապարհով, ինչ որ մեկի ով գիտի Իմ գործը: Եվ ես որոշել եմ, որ բոլոր մարդկանց համար առաջնորդող կկարգեմ, ով կառաջնորդի հաջողակներին և ով Ապացույց կլինի թշվառներին»: Եվա այսպիսով Նոյն ամենը փոխանցեց իր որդուն, Սեմին, ով այդպիսով դարձավ իմամ: Ինչ վերաբերում է Քամին և Հաբեթին (արաբերեն՝ Խամ և Յաֆիս), նրան չունեին գիտելիք, որ օգտակար կլիներն նրանց: Եվ Նոյն տվեց նրանց Հուդի գալու ավետիսը, այսինքն՝ մյուս մարգարեի, և հրամայեց նրանց հետևել նրան»:

Նշանակման միջոցով իմամաթի փոխանցումն նաև համարվում է տրամաբանականորեն անհրաժեշտ, քանի որ իմամն պետք է լինի զերծ լինի մեղքից և սխալից և միայն Աստված կարող է իմանալ, որ է զերծ դրանցից, և դրա համար կարող է նշել իմամին։ Նշանակումն կարող է փոխանցվել մարդկությանը միայն նրա կողմից, ով ինքը զերծ է սխալից, և դա մարգարեն է կամ իմամը։

Մեղքից ու սխալից զերծ լինելը[խմբագրել]

Իմամ Ջաֆարի գերեզմանը Բակի մզկիթում

Անմեղսունակությունն ու անսխալականությունը (արաբերեն՝ عثمة, իսմա) պարտադիր նախապայման է հանդիսանում Իմամաթի համար։ Շիա հեղինակների կողից դա բացատրվում է նրանով, որ քանի որ Աստված հրամայել է հնազանդ լինել իմամներին, ապա իմամներն կարող են միան ճիշտն հրամայել, հակառակ դեպքում կստացվի, որ Աստված հրամայում է մարդկանց գնալ սխալի ճանապարհով, և դա հակառակ կլինի Աստծու արդարությանը։ Մուհամմադի, Ֆատիմայի և տասներկու իմամների անմեղսունակությունն Ավանդությում ապացուցված է համարվում։ Համաձայն Ղուրանի (33։33)՝ «Աստված ցանկանում է հանել անմաքրությունը ձեր միջից, ով նրա ընտանիքի անդամ, և ամբողջովին մաքրել քեզ»: Շիական ավանդությունն այս հատվածն կապում է իմամների հետ։ Մի այլ ավանդույթ հաղորդում է, որ մարգարեն ասել է՝ «Ես, Ալին, Հասանը, Հուսեյնը և Հուսեյնի ինը ժառանգները մաքուր են և անմեղսունակ»:

عثمة հասկացությունն ընդգրկում է անմեղսունակությունը կամ կատարելությունը և նաև, քանի որ զերծ են սխալներից, անսխալականությունը։ Հաղորդվում է, որ վեցերորդ իմամ Ջաֆար աս-Սադիկխն ասել է.

«Նա, ով որ անմեղսունակ է, նա է, ում Աստված զերծ է փահում ամեն արարքից, որ Աստված արգելել է: Քանզի Աստված ասել է՝ «Նա, ով բաժանվում է Աստծուց, ուղորդվում է Ուղիղ ճանապարհով»։

Մարդկանցից լավագույնը[խմբագրել]

Իմամն կրոնի համար անհրաժեշտ հատկություններով մարդկանցից ամենից կատարյալն է։ Սա համարվում է տրամաբանական անհրաժեշտություն անմեղսունակության փաստի համար։ Նաև համարվում է, որ եթե լիներ մեկն, ով ավելի լավն էր, քան նա, ապա Աստված նրան կընտրեր որպես իր Ապացույց երկրի վրա, և Իր Առաջնորդողը մարդկանց։

Իմամների այլ հատկանիշներ[խմբագրել]

Վերը նշված իմամին անհրաժեշտ հատկանիշներից բացի, կան մեծ քանակությամբ հատկանիշներ, որոնք վերագրվում են նրանց։ Դրանց թվում են՝

  • Գիտելիքը (علم)

Սա վերաբերում է և՛ ընդհանուր, և՛ կրոնական գիտելիքին։ Կրոնական գիտլիքն նույնպես բաժանվում է գիտելքի, որն վերաբերում է կրոնի արտաքին կողմին (ինչպիսիքն են Ղուրանը, հադիսները, իրավունքի հիմքերը, և այլն), և թաքնված գիտելիքի, որն ներառում է Ղուրանի այլաբանական մեկնաբանություններ և միստիկական (առեղծվածային) գիտելիքը։ Հետևյալ ավանդույթն ցույց է տալիս դա.

Իմամ Հուսեյնի մզկիթը Քարբալայում

«Ես Աբու' լ-Հասանի հետ էի Մեքքայում, երբ մի մարդ ասաց նրան՝ «Դու Աստծո գիրքից մեկնաբանում ես որոշ բաներ, որ դու չես լսել»: Նա պատասխանեց՝ «Դա բացահայտվել է մեզ համար նախքան այն կբացահայտվեր մարդկանց համար, և մենք մեկնաբանել ենք այդ մինչև ուրիշներն կմեկնաբանեին: Մենք գիտենք ինչն է թույլատրված, և ինչն է արգելված այնտեղ, մենք գիտենք որ հատվածներն է պետք չեղյալ հայտարարել, և որ հատվածներն են չեղյալ հայտարարված այնտեղ, և քանի հայտնություն է կատարվել և որ գիշերվա ընթացքում, և թե ինչի մասին էին դրանք: Մենք Աստծու դատավորներն են Նրա երկրի վրա, և Նրա կերտածի վկաները»: Եվ Ղուրանական «Նա է, որ ուղարկեց Գիրքը... և ոչ ոք չգիտի նրա բացատրությունը բացի Աստծուց և նրանցից, ով խորացած է գիտելիքի մեջ» (3:7) հատվածին, իմամ Ջաֆար աս-Սադիկխն ասել է՝ «Մենք են գիտելիքի մեջ խորացածները և մենք գիտենք բացատրությունը»:

Այն ուղին, որի միջոցով գիտությոանն հասնում է իմամներին, Աստծու հոգին է։ Այսպիսով, հետևյալ Ավանդույթում Ջաֆար աս-Սադիկխին հարցրել են. «Պատմիր ինձ գիտելիքի մասին, որ դու ունես: Արդյո՞ք դու այն սովորել ես մարդկանց բերաններից... կամ դա գրված է մի բանի վրա, որն ստացել ես Աստծո առաքյալից»: Նա ասաց. «Այն ավելի մեծ է քան դա: Դուք չե՞ք լսել Աստծո խոսքերն իր գրքում՝ «Այսպիսով Մեր հրամանով, մենք բացահայտեցին քո համար Հոգին: Եվ դուք չգիտեիք ո՛չ ինչ է գիրքը, ո՛չ էլ հավատը», և Աստված տվեց Հոգին, և գիտելիքն նրա հետ: Եվ այդպիսով, երբ այն գալիս է (Աստծո) ծառաներին, գիտելիքն ու հասկացողությունն նրա հետ են»:

Կա նաև հետևյալ ավանդույթը, որն վերագրվում է նույն իմամին, որն սահմանում է գիտելիքի երկու տեսակներն և ցույց է տալիս, որ իմամի գիտելիքն համ-ծավալուն է մարգարեների և առաքյալների գիտելիքի հետ. «Աստված ունի երկու տեսակի գիտելիք՝ գիտելիք, որ նա բացահայտում է իր հրեշտակներին, մարգարեներին և առաքյալներին և այն ինչն նա բացահայտել է նրանց, մենք նույնպես գիտենք, և գիտելիգ, որն նա պահել է իրեն: Եվ երբ նա տալիս է մի քիչ դրանից [գիտելիքի երկրորդ տեսակից], նա մեզ սովորեցնում է այն և նա ցույց է տվել դա մեզանից առաջ եկաց իմամներին»:

Իմամ Ալիի մզկիթը ալ-Նաջաֆում

Այնուամենայնիվ, իմամների գիտելիքի իրական չափն եղել է շիաների շրջանակում որոշ բանավեճերի պատճառ։ Շիա կրոնագետների մեծ մասն համաձայնել են, որ իմամներն ժառանգաբար չունեն անտեսանելիի գիտելիքն (արաբերեն՝ علم الغيب), որն է, թե ինչ է ապագայում և ինչ է մարդկանց մտքում, սակայն այս գիտելիքի նշույլներ ժամանակ առ ժամանակ առատաձեռնորեն տրվել են նրանց Աստծու կողմից։

Այսպիսով իմամն, որպես իր գիտելիքի արդյուն ունակ է կրոնական օրենքի բոլոր հարցերով դատելու, և նրա դատողությունն միշտ օրինապես ճիշտ է։ Նա է Օրենքի պահապանը և իմամը նաև մարդկության գերագույն կրթողն է։

Ինչ վերաբերում է գիտելիքի իմամից իմամ փոխանցմանը և ձևին, ապա այստեղ կա անհամաձայնություն։ Քանի որ, Ալիի նակատմամբ հարգանքով, մի շարք ավանդույթներ վկայում են, թե ինչպես ջանասիրաբար էր Ալին հավաքում հայտնությունների մասին գիտելիքները և ինչպես նա չէր քնում ամեն երեկո, մինչև նա կպարզեր թե ինչ հայտնության է արժանացել Մուհամմադը այդ օրը, և ինչպիսին էին հայտնության պայմանները։ Սակայն, հարգանքով դեպի որոշ ավելի ուշ իմամները, մասնավորապես իններորդ և տասներորդ իմամները՝ Մուհամմադ իբն Ալի ալ-Տակին և Ալի իբն Մուհամմադ ալ-Հադին, ովքեր իմամ են դարձել դեռ երեխա հասակում, շեշտվում է գիտելիքի զարմանհրաշ փոխանցմանը, նախորդ իմամի մահվան վայրկյանին։

  • Հոգևոր առաջնորդությունը (ولاية)

Այս գաղափարն իսլամական տերմիններից ամենաբարդ թարգմանվողներից է, մասնավորապես այն պատճառով, որ նրա իմաստն տարբերվում է ըստ համատեքստի։ Բառն ծագում է նույն արմատից ինչ որ والي, որը կարող է նշանակեր տեր կամ ընկեր։ Իմամն ընդունվում է որպես հոգևոր ընկեր կամ պահապան, որն առաջնորդում է մարդկությանը դեպի միստիկականը, կամ կրոնի ներքին ճշմարտությունը։ Նրա միջոցով է, որ Աստծու ողորմածությունը հասնում է Երկիր։ Եթե մարգարեներն կամ առաքյալներն զբաղվում են կրոնի արտաքին ասպեկտներով, մասնավորապես կրոնական օրենքների և արարողությունների սահմանմամբ, իմամը (իհարկե դա նաև վերաբերում է առաքյալին, որպես նրա իմամի ֆունկցիա) հիմանականում զբաղվում է կրոնի ներքին կամ թաքնված ասպեկտներով, մարդկությանը հոգևոր լուսավորվածության և զարգացման ճանապարհով տանելով։ Այսպիսով իմամն միաժամանակ և՛ տեր է, և՛ ընկեր հոգևոր ճանապարհին։ Սա, իհարկե, շատ մոտ է սուֆիական ولاية-ի գաղափարին, որն կրում է սուֆի շեյխը։

Գրականություն[խմբագրել]

  • Ислам; Энциклопедический словарь, Москва 1990