Ջավա (ծրագրավորման լեզու)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Ջավա (այլ կիրառումներ)
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
| Java | |
|
Սեմանտիկա |
օբյեկտա-կողմնորոշված,ստրուկտուրային,իմպերատիվ |
|
Կատարման ձև |
կոմպիլացվում է բայթ կոդ |
|
Առաջացել է |
1995 |
|
Հեղինակ(ներ) |
|
|
Տիպիզացիա |
|
|
Հիմնական իրականացումները |
|
|
Ներշնչվել է |
Ada 83,C++, C#,Delphi Object Pascal,Eiffel, Generic Java, Mesa,Modula-3, UCSD Pascal, Smalltalk |
|
Ներշնչել է |
Ada 2005, BeanShell, C#, Clojure, D, ECMAScript, Groovy, J#, JavaScript, PHP, Python, Scala |
Java-ն պլատֆորմից անկախ ծրագրավորման լեզու է։ Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։ Java-ի սինտաքսիսը շատ հեռու չի C++-ի սինտաքսից։ Ի տարբերություն C++-ի Java-ն ունի ինտեգրված լայն կլասսների գրադարան (օրինակ բազմապրոցեսային, համացանց , ֆայլային և այլն), որոնք ի շնորհիվ պլատֆորմային անկախության աշխատում են տարատեսակ օպերացիոն համակարգերում։ Որպեսզի Java լեզվով ստեղծված ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։
Պատմությունը [խմբագրել]
Ծրագրավորման մեջ C++ ծրագրավորման լեզվի հեղափոխությունից հետո քչերն էին սպասում ավելի բեկումնային հեղափոխության, որը կատարեց Java-ն։ Կանխատեսելով շարժական էլեկտրոնային սարքերի լայն տարածումը, Sun-ը 1991–ին հիմնեց այդ ուղղությամբ զբաղվող ներքին կորպորատիվ հետազոտական նախագիծ, որը ստացավ Green անվանումը։ Նախագծի արդյունքում ստեղծվեց C/C++ վրա հիմնված ծրագրավորման լեզու, որին նրա ստեղծող Ջեյմս Գոսլինգը անվանեց Oak (կաղնի) ի պատիվ այն կաղնու, որը երևում էր նրա աշխատասենյակից։ Հետագայում հայտնաբերվեց, որ արդեն գոյություն ունի ծրագրավորման լեզու Oak անունով և Sun-ը նրան տվեց նոր անուն Java, որով էլ այն հետագայում ներկայացվեց հասարակությանը։ Sun-ի սպասված շարժական էլեկտրոնային սարքերի արագ առաջընթացը չէր ստացվում և նրա հրապարակումը ուշանում էր։ ՄիաԺամանակ համացանցը սկսել էր մեծ զարգացում ապրել և 1993 թվականին Sun-ի աշխատակիցները սկսեցին Java-ն համալրել համացանցում դինամիկ էջեր ստեղծելու ունակություններով։ Sun-ը Java-ի մասին առաջին անգամ հայտարարեց 1995 թվականին։ Այսօր Java-ն օգտագործվում է դինամիկ պարունակությամբ վեբ էջեր, բազմատեսակ սպառողական ծրագրեր ստեղծելու, շարժական բազմապիսի էլեկտրոնային սարքերը ծրագրերով ապահովելու համար։
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Օգտագործվող լեզուները |
Ada • APL • Ասեմբլեր • ActionScript • ABAP/4 • AutoIt • AWK • Basic • C • Cobol • C++ • C# • Cω • Clarion • Clojure • ColdFusion • Common Lisp • D • dBase • Delphi • Eiffel • Erlang • Euphoria • F# • Форт • Fortran • Gambas • Go • Groovy • HAL/S • Haskell • Icon • Java • JavaScript • Limbo • Lua • Mudula-3 • Object Pascal • Objective-C • OCaml • Oz • Parser • Pascal • Perl • PHP • PowerBASIC • Python • PL/1 • Prolog • Ruby • Scala • Scheme • Smalltalk • SQL • PL/SQL • Tcl • Vala • Visual Basic (.NET) |
| Ուսումնական | |
| IEC 61131-3 |
Instruction List • ST • FBD • Ladder Diagram (LD) • SFC |
| Այլ | |
| Էզոտերիկ | |
| Վիզուալ | |