Պորտալ:Միջին Արևելք/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին Արևելք, տարածաշրջան, որն ընկած է Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Բնակչությունը հիմնականում կազմված է արաբներից, պարսիկներից, թուրքերից, հրեաներից։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են։ Մերձավոր Արևելքը հանդիսանում Եվրոպայից և Ամերիկայից Ասիա տանող ճանապարհներից մեկը։ Կլիման հիմնականում չորային է, կան մի քանի խոշոր գետեր, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Նավթարդյունաբերության հիմնական կենտրոնն է։ Անվանումը տրվել է եվրոպացիների կողմից, որպես իրենց ամենամոտ շրջանը։ Մերձավոր Արևելքը սեմական ժողովուրդների հայրենիքն է։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր մահիկ» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում Եթովպիա։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر‎‎, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد‎‎, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد‎‎, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا‎‎, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور‎‎, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا‎‎, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين‎‎‎, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200 000 բնակիչ։ շարունակություն...