Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին (Բ Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը:

Գրության վայրը և թվականը[խմբագրել]

Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը գրված է Հռոմից, որտեղ բանտարկված էր Պողոս Առաքյալը: Գրության մոտավոր ժամանակ է համարվում 66-67 թվականները:

Նամակի բովանդակությունը[խմբագրել]

Նամակը բովանդակում է ընդհանրապես խրատներ և ցուցումներ՝ ուղղված Տիմոթեոսին: Այստեղ տիրող գլխավոր մտածումն Ավետարանը քարոզող մարդու դիմագրաված նեղություններն ու հակառակություններն են, որոնք հաղթահարելու համար նրա հորդորն է՝ քաջությամբ հարատևել և բարի պատերազմ մղել Հիսուս Քրիստոսին հավատարիմ զինվորի նման (1.3-2.13): Առաքյալը քաջալերում է Տիմոթեոսին և թելադրում նրան, որ անսասան հավատով վկայի Հիսուս Քրիստոսի մասին, պահի Ավետարանի և հին Ուխտի ճշմարիտ վարդապետությունը և կատարի իր պարտականությունը՝ որպես ուսուցիչ և քարոզիչ: Առաքյալն զգուշացնում է Տիմոթեոսին, որ չընկնի «հիմար և տգետ» վիճաբանությունների փորձության մեջ, վիճաբանություններ, որոնք ոչ մի բարիք չեն բերում, այլ միայն մոլորեցնում են ունկնդիրներին: Վերջապես, առաքյալն իր գործակցին հիշեցնում է իր անձնական օրինակը և առաքելության նպատակը, իր հավատը, համբերությունը, սերը, հարատևությունը և հալածանքների ընթացքում գալիք նեղությունները:

Նամակի կառուցվածքը[խմբագրել]

  • Նախաբան (1.1-2)
  • Գոհություն և թելադրանքներ (1.3-2.13)
  • Հորդորներ և զգուշացում (2.14-4.5)
  • Պողոսի անձնական կացությունը (4.6-18)
  • Վերջաբան (4.19-22)

Աղբյուրներ[խմբագրել]