Պաու Գասոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաու Գասոլ
Pau Gasol Santa Maria.jpg
Ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Դիրքը Ծանր հարձակվող / կենտրոնական
Ի ծնե տրված անունը Pau Gasol i Sáez
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1980 (1980-07-06) (32 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 213 սմ
Քաշ 113 կգ
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 1 / ընտրութ.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերայի պատմություն ԻսպանիաԲարսելոնա ԲԱ (2009-2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2001-2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2008-այժմ)

Պաու Գասոլ Ի Սայեզ (իսպ.` Pau Gasol i Sáez, ծնվ.` հուլիսի 6, 1980թ.), իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում` որպես կենտրոնական և ծանր հարձակվող: Գասոլը մեծացել է Իսպանիայում` Մարիսա Սայեզի և Ագուստի Գասոլի ընտանիքում: Գասոլը մուտք է գործում NBA 2001թ.-ի դրաֆթով` ընտրվելով Ատլանտա Հոքսի կողմից, սակայն ավելի ուշ նրա իրավունքները վաճառվում են «Մեմֆիս Գրիզլիսին», որի կազմում էլ Գասոլը ճանաչվում է «Տարվա նորեկ»: Գրիզլիսի կազմում ունի բազմաթիվ գրանցված ռեկորդներ` խաղացած րոպեների, անցկացրած հանդիպումների, նետման արդյունավետության, տուգանային նետումների, բլոկների, միավորների և այլ ցուցանիշների հաշվով:

2008թ.-ի փետրվարին Գասոլը փոխանակվում է և տեղափոխվում «Լեյքերս»` նախկին ակումբում ացկացնելով 7 խաղաշրջան: Այդ փոխանակման մեջ ներառված էր նաև իր կրտսեր եղբայրը` Մարկ Գասոլը, ով ցայսօր հանդես է գալիս Գրիզլիսի կազմում: 2009թ.-ին Գասոլը «Լեյքերսի» հետ 3 տարով երկարացնում է պայմանագիրը, որի դիմաց ստանում է 64,7 միլիոն ԱՄՆ դոլար: Նույն թվականին Գասոլը Լեյքերսի կազմում դառնում է NBA-ի չեմպիոն:


Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg