Միջնադարյան Չինաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չինաստանը միջնադարումից)

Չինաստանը միջնադարում, Միջնադարյան Չինաստանում ձևավորվեցին սոցիալական և քաղաքական նոր միջավայրեր։

Սոցիալական միջավայրի կազմակերպումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ դարից-3-րդ դարում Չինաստանում սկսվում են ձևավորվել ավատատիրական հարաբերություններ, և դանդաղորեն վերափոխվում են սոցիալական կազմակերպման ձևերը։ Ավատատիրական հարաբերությունների ձևավորման ժամանակ հողի սեփականության խնդրի շուրջ առաջացան երկու հակադիր ուղղություններ։

  1. Նախկին խոշոր հողատերերը աշխատում էին իրենց պատկանող ամբողջ հողը դարձնել մասնավոր սեփականություն։
  2. Պետությունը փորձում էր պահպանել հողի գերագույն սեփականության իրավունքը։

Այս պայքարը կազմում էր միջնադարյան Չինաստանի սոցիալական միջավայրի կազմակերպման առանձնահատկություններից մեկը։

Հողի նկատմամբ պետական սեփականության իրավունքը պահպանելու համար անցկացվեցին հողային բարեփոխումներ, որոնք ստացան «Հավասար դաշտեր» անվանումը։ Յուրաքանչյուր աշխատունակ տղամարդ պետք է ունենար 40 մու(մու հողաբաժին, որը հավասար է 0,06 հեկտարի), իսկ կինը, եթե համարվում էր ընտանիքի գլխավոր՝ 20 մու հողաբաժին։ Ժամանակի ընթացքում հողաբաժնի չափերը փոխվում էին։ Տղա երեխա ծնվելու պահից նրան հասնում էր սահմանված չափի հողաբաժին։

Հողաբաժինները և հարկերը պետությունը կարգավորում էր համայնքի միջոցով։ Ամենափոքր համայնքը բաղկացած էր 5-10 գյուղացիական ընտանիքներից։ այսպիսի մի քանի համայնքներ միավորվում էին ավելի մեծ համայնքների մեջ։

Խոշոր հողատիրության աճը կանխելու պետությունը սովորաբար սահմանափակում էր դրանց չափերը։ Այսպես՝ խոշոր ավատատերը իրավունք ուներ ունենալու 10 000 մու հող, իսկ մանր ավատատերերը ` մինչև 500 մու։ Այս հողերը համարվում էին ժառանգական։ Սակայն միայն փոքր մասն էր ժառանգաբար տիրում հողին։ Նրանց մեծ մասն օգտվում էր հողերի եկամուտներից, որը նրանց տրվում էր որպես աշխատավարձ ծառայության դիմաց։

Սյուզերեն

Չինաստանի ավատատիրական հասարակությունը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերից, սակայն բոլորն ունեին նույն Սյուզերենը` պետություն, որն անձնավորված էր՝ կայսերական իշխանության մեջ։ Ավատատիրական դասակարգի ներսում սենյոր-վասալ աստիճանակարգությունը, ինչպես Արևմտյան Եվրոպայում, գոյություն չուներ։

  • Սոցիալական բարձրագույն խումբը կազմում էին տիտղոսավոր ավատատերերը, որոնք մասնավոր սեփականության իրավունքով տիրում էին համեմատաբար խոշոր հողատարածքների։ Այդ ավատատերերը բաժանվում էին ինը ենթախմբերի և սովորաբար պաշտոններ չէին զբաղեցնում։
  • Սոցիալական երկրորդ խումբը ներառում էր պետական պաշտոններ զբաղեցնող ավատատերերին, որոնք մասնավոր սեփականության իրավունքով տնօրինում էին փոքր հողաբաժինների, սակայն պաշտոնին համապատասխան եկամուտներ էին ստանում։ Սրանք ևս բաժանվում էին ինը ենթախմբերի
  • Սոցիալական երրորդ խումբը, որ կոչվում էր «Բարի ժողովուրդ», բաղկացած էր գյուղացիներից, արհեստավորներից և առևտրականներից։
  • Սոցիալական վերջին խումբը՝ «Էժանագին ժողովուրդ», ներառում էր ստրուկներին, օրավարձու աշխատողների, սրանք հարկեր չէին վճարում։

Քաղաքացիական միջավայրի կազմակերպումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում համաչինական պետություն չձևավորվեց (Հնդկաստանում նույնպես համահնդկական պետություն չձևավորվեց)։ Չինաստանի բնականակլիմայական պայմաններից կախված՝ չինական հասարակաթյունը զարգացման տարբեր աստիճանների վրա էր։ Այդ բոլորի միավորումը մեկ պետության մեջ բարդ խնդիր էր։ Մյուս կեղմից Հյուսիսային Չինաստանն ենթարկվում էր քոչվորական ցեղերի հարձակումներին։ Չինաստանում ստեղծվեցին մի քանի պետական կազմավորումներ, որոնց երբեմն հաջողվում էր միավորել երկիրը, սակայն դրանց գոյությունը կարճատև էր։

2-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին Հան կայսրությունն անկում ապրեց։ Առաջացան երեք անկախ թագավորություններ։ Օգտվելով դրանից՝ Չինական պատից հյուսիս ապրող ժողովուրդները սկսեցին արշավել Չինաստան։ Նրանց մի մասը բնակություն հաստատեց երկրի հյուսիսում, որի պատճառով պետությունը բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային Չինաստան և Հարավային Չինաստան։ 581 թվականին զորավար Յանը Չինաստանի հյուսիսում գահընկեց արեց կայսրին։ Նոր պետությունը ստացավ Սույ անվանումը։ 589 թվականին Յանը իրեն ենթարկեց նաև երկրի հարավը և ինքն իրեն հռչակեց համաչինական կայսր։ Իսկ 618 թվականին Չինաստանում հաստատվեց Տան արքայատոհմը։

Սույ դինաստիայի և Տան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Չինաստանում ձևավորվեց ավատատիրական միապետություն։ Գերագույն իշխանությունը կայսեր ձեռքին էր, որն օժտված էր անսահմանակ իրավունքով և կրում էր «Երկնքի որդի տիտղոսը»։ Կայսրին կից գոյություն ուներ չինական կայսերական խորհուրդ, որի մեջ մտնում էին նրա ազգականները և ազդեցիկ պաշտոնյաները։

Կայսրության գործադիր իշխանությունը կենտրոնացված էր արքունիքում։ Ստեղծվել էին նաև բազմաթիվ գերատեսչություններ՝

  • հարկային գերատեսչություն
  • ծիսակատարությունների գերատեսչություն
  • ռազմական գերատեսչություն
  • դատական գերատեսչություն և այլն։

Մայրաքաղաքում գոյություն ունեին պալատական վարչություններ կայսեր ընտանիքին, պալատական շինություններին, հարեմներին, գանձարանին սպասարկելու համար։ Կար նաև վերահսկիչ տեսուչներ պալատ, որը վերահկում էր գործադիր իշխանության գործունեությունը։

Չինգիզ խան

Պաշտոնի նշանակման գլխավոր սկզբունքը, ոչ թե ծագումն էր, այլ քննությունների հանձնելը և գիտական աստիճաններ ստանալը։ Կրթության բարձրագույն աստիճան և առաջին կարգի պաշտոն ստանալու համար թեկնածուն պարտավոր էր քննություն հանձնել Չինական արքունիքում։

Տան կայսրության օրոք երկիրը բաժանվեց տասը մարզերի։ Յուրաքանչյուր մարզ ներառում էր մի քանի նահանգներ, իսկ վերջիններս ներառում էին գավառներ։ Վարչական ստորին միավորը համայնքն էր։ Երկրի կառավարումն իրականացնում էր շուրջ 25 հազար մարդ։

10-րդ դարից-13-րդ դարում Չինաստանւմ ապրում էր շուրջ 80-100 միլիոն մարդ։ Երկրի հետագա զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցան մոնղոլական արշավանքները և մոնղոլական տիրապետության հաստատումը։ 1215 թվականին Մոնղոլները Չինգիզ խանի գլխավորությամբ գրավեցին Պեկին քաղաքը, սակայն Չինաստանի նվաճումը ձգձգվեց և շարունակվեց շուրջ 70 տարի։

Խուբիլայ

1280 թվականին Չինգիզ խանի թոռ Խուբիլայ Մեծ խանը նվաճեց ողջ Չինաստանը և իրեն հռչակեց համաչինական կայսր։ Նա մոնղոլական տերության մայրաքաղաքը տեղափոխեց Պեկին։

Մոնղոլական արքայատոհմն ստացավ Յուան անվանումը։ Մոնղոլները բնակչությանը բաժանեցին չորս խմբերի

  1. Առաջին խմբի մեջ մտնում էին մոնղոլները, որոնք համարվում էին արտոնյալ բնակիչներ։ Նրանց համար գոյություն ունեին առանձին օրենքներ և դատարաններ։
  2. Երկրորդ խմբի մեջ մտնում էին օտարերկրացիները(մուսուլմաններև եվրոպացիներ)
  3. Երրորդ խումբը ներառում էր Հյուսիսային Չինաստանի բնակիչներին
  4. Չորրորդ խումբը՝ Հարավային Չինաստանի բնակիչներին։

Մոնղոլներն իրենց տիրապետությունը պահպանում էին զենքի ուժով։ Յուրաքանչյուր քաղաքում կար մոնղոլական կայազոր։

Մին կայսրության հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլական ծանր լծի և ազգային բռնաճնշումների հետևանքով Չինաստանում սկսվեց համամոնղոլական շարժում, որը վերածվեց ապստամբության։ Այն գլխավորում էր կրոնավոր Չժոու Յուանչժանը(Տայեցուն)։ 1368 թվականին ապստամբները հետ գրավեցին Պեկինը։ Չժոու Յաունչժանն իրեն հռչակեց կայսր և հիմնադրեց Մին կայսրությունը։ Նա բռնագրավվեց մոնղոլական ավատատերերի և իր հակառակորդների հողերն ու բաժանեց գյուղացիներին։ Պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու համար նա ստեղծեց գաղտնի ոստիկանություն։ Վերջին շուրջ 100 հազար մարդու մեղադրեց կաշառակերության ու դավաճանության մեջ և մահապատժի ենթարկեց։

Մին կայսրության շրջանում դեպի արևմուտք տանող առևտրական ճանապարհները մոնղոլական ցեղերի և այլ քոչվորների կրկնվող արշավանքների պատճառով վտանգավոր էին դարձել։ Այդ ժամանակ չինացիները որոշեցին Արևմուտք հասնել Հնդկական օվկիանոսով։ 1405-1430 թվականներին չինական նավատորմը յոթ նավարկություն կատարեց Հնդկական օվկիանոսով և հասավ Հյուսիսարևելյան Աֆրիկայի ափերը։

Մին դինաստիայի հիմնադրած պետություն

16-րդ դարում սկսվեց եվրոպացիների ներթափանցումը Չինաստան։ Պորտուգալացիները գրավեցին հարավչինական Մակաո կղզին և այն հենակետ դարձրին Չինաստանը նվաճելու համար։ Միների կառավարման վերջին շրջանում իրավիճակը խիստ լարվել էր։ Հարկերի աճը և արքունիքի վիթխարի ծախսերը քայքայել էին երկիրը։ Չինաստանը հայտնվել էր սոցիալական ճգնաժամի մեջ։

Ծանր էր նաև արտաքին իրավիճակը։ Երկար ժամանակ Չինաստանն անհաաջող պատերազմներ էր մղում մոնղոլների, մանջուրների և ճապոնացիների դեմ։ Երկրում սկսվեց գյուիղացիական պատերազմ։ Օգտվելով դրանից մանջուրական ցեղերը գրավեցին Չինաստանը և 1644 թվականին հիմնադրեցին Ցին դինաստիան, որը երկիրը կառավարեց մինչ 1912 թվականը։

Մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայի կանգնած արձանը Տոկիոյի ազգային թանգարանում. Բուդդայի ամենահին ներկայացումներիղ մեկը (I դարից II դար ըստ Եվրոպական աղբյուրների)

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ միջնադարում Չինաստանի տնտեսական և քաղաքական զարգացման առանձնահատկությունների պատճառով երկրում չձևավորվեց միասնական պետական կրոն, որն իր ազդեցությունը թողեց չինական մշակույթի վրա։ Իր ազդեցությունը կորցնում էր նաև Կոնֆուցիականությունը, սակայն այն որոշակի վերափոխումներ կրեց։ Կորցնելով իր կրոնապաշտամունքային նշանակությունը։ այն պահպանեց իր դիրքերը կրթության, ռազմական արվեստի և քաղաքական գաղափարախոսության բնագավառներում։

Չինաստանում լայնորեն տարածվեց Բուդդայականությունը, որն այստեղ ներթափանցեց Հնդկաստանից։ Այն արագորեն հարմարվեց նոր պայմաններին և ներառեց տեղական որոշ ծիսակատարություններ։

Զուտ չինական երևույթ էր Դաոսականությունը, որը, սակայն, լայն տարածում չգտավ։

Դաո (ուղի)

Կրթական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում մեծ վերելք ապրեց կրթական համակարգը։ Բացվեցին պետական և մասնավոր բազմաթիվ դպրոցներ։ Մայրաքաղաքում բացվեց նաև ակադեմիա։ XI դարում ակադեմիաներ հիմնվեցին նաև խոշոր քաղաքներում։ Ակադեմիայում աշխատող գիտնականներն աշխատություններ էին գրում Աշխարհագրություն, Կենսաբանություն, Բժշկություն, Պատմություն, Քիմիա և Աստղաբաշխություն գիտությունների վերաբերյալ։

Պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 8-րդ դարում արքունիքում սկսեցին թերթ հրատարակել, որտեղ տպագրում էին կայսեր հրամանները։ Չինաստանում բարձր զարգացման հասավ պատմագրությունը։ Պետական պաշտոն ստանալու համար թեկնածուն քննություն էր հանձնում նաև պատմությունից։ Քաղաքական գործիչները երկրի կառավարման վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու համար սովորաբար դիմում էին անցյալին։ Նշանավոր պատմագիրներից էր Օույան Սյունը (1007–1072 թվականներ)։ Հայտնի են նրա «Հինգ արքայատոհմերի նոր պատմություն» և «Տան արքայատոհմի նոր պատմություն» աշխատությունները։

Օուան Սյուն

Մյուս նշանավոր պատմագիրը Սիմա Գուանն էր (1019–1086 թվականներ)։ Նրա ղեկավարությամբ չինացի պատմաբաններն ստեղծեցին «Կառավարմանն օգնող մեծ հայելի» պատմական աշխատությունը, որի մեջ ժամանակագրական սկզբունքով շարադրված է Չինաստանի պատմությունը։

Սիմա Գուան

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրությանգյուտն էր (8-րդ դարՀիերոգլիֆները փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Այս եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին կողմնացույցը, լուցկին, հեծանիվի շարժական շղթան։ Չինացիների կատարած մյուս կարևոր նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288 թվականին հնարեցին թնդանոթը։

Մանջուրական տիրապետության և եվրոպական գաղութային համակարգի հաստատումից հետո չինական մշակույթը սկսեց անկում ապրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 11. Հումանիտար հոսք