Թնդանոթ
Թնդանոթ, հրանոթի տեսակ է, փողային հրետանու մյուս տեսակներից տարբերվում է փողի մեզ երկարությամբ (40-80 տրամաչափ), հեռահարությամբ, արկի սկզբնական արագությամբ, բայց փողի բարձրացման անկյունը քիչ է: Պայմանականորեն համարվում է, որ 40 տրամաչափից քիչ փողի երկարություն ունեցող թնդանոթները համարվում են թնդանոթ-հաուբիցներ: Թնդանոթները հիմնականում նախատեսված են գետնամերձ հետագծով կրակ վարելու համար: Թնդանոթից կարելի է կրակ վարել ինչպես փակ դիրքերից դեպի չդիտարկվող նշանակետեր(հրետանային մարտկոցներ, կենդանի ուժի կուտակումներ և շարասյուններ, բնակավայրեր), այնպես էլ ուղիղ նշանառությամբ(ռազմանավեր, տանկեր, ամրաշինական կառույցներ):
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Առաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից դեռևս 10-րդ դարից[1]. Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերինа[2]. Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ[2]:
Թնդանոթների տեսակներ [խմբագրել]
Թնդանոթները ըստ նշանակության լինում են՝
- Ավիացիոն հրանոթ
- Առափնյա թնդանոթ
- Նավային թնդանոթ
- Հակատանկային թնդանոթ
- Զենիթային հրանոթ
- Տանկային հրանոթ
- Երկաթուղային թնդանոթ
- Ատոմային թնդանոթ
Ըստ գործողության լինում են՝
- Վառոդային հրանոթ
- Շոգեթնդանոթ (ռուս.)
- Էլեկրտամագնիսական թնդանոթ (Գաուսի թնդանոթ (ռուս.))
- Հատուկ թնդանոթներ, քարշակների վրա, որոնք ունեն շրջանային տեսադաշտ և փողի բարձրացման մեծ անկյուն, հիմնականում օգտագործվում են որպես հակաօդային միջոց՝ զենիթային հրանոթներ:
- Հակատանկային թնդանոթներ, որոնց արկերը ունենում են շատ մեծ սկզբնական արագություն:
Հայտնի թնդանոթներ [խմբագրել]
- Ցար-թնդանոթ ռուս ձուլական արհեստի գլուխգործոց, ձուլված է Անդրեյ Չեխովի արհեստանոցում , ստեղծման պահին աշխարհում ամենամեծ թնդանոթն է եղել:
- «Լեոպոլդ» երկաթուղային թնդանոթ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում:
- Դորա օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում, մարտական գործողությունների մասնակցած ամենախոշոր տրամաչափի ու ամենածանր թնդանոթն է:
-
Օսմանյան թնդանոթ Բազիլիկա (15 դար),
-
Ցար-թնդանոթ (16 դար),
-
Նապոլեոնյան բանակի թնդանոթ Բորոդինոյի թանգարանից,
-
Փարիզյան թնդանոթ (1918 թ.)
-
Երկաթուղային Կ-5 (Երկրորդ համաշխարհային պատերազմ)
-
Ատոմային թնդանոթ (1950-ական թթ)
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություն [խմբագրել]
- ↑ Lorge, Peter A.։ «The Asian Military Revolution»։ http://www.cambridge.org/us/catalogue/catalogue.asp?isbn=9780521846820&ss=fro։ Վերցված է 2010-02-26։
- ↑ 2,0 2,1 Chase, p. 32
Գրականություն [խմբագրել]
- Chase, K. W. // Firearms: a Global History to 1700 // {{{վայր}}}: Cambridge University Press, 2003. — 290 էջ.
- Kelly, Jack. // Gunpowder: Alchemy, Bombards, and Pyrotechnics: The History of the Explosive that Changed the World // {{{վայր}}}: Basic Books, 2003. — 272 էջ.
- Մաո Ցզի-բեն // Սա հայտնագործված է Չինաստանում / թարգմանություն չինարենից ռուսերեն և ծանոթագրություն Ա. Կլիշկո // Մոսկվա, 1959. — 160 էջ.
Հղումներ [խմբագրել]