Արկ
Արկ, թնդանոթներից և հրանոթներից կրակվող զինամթերք, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, նյութատեխնիկական բազայի և ամրաշինությունների ոչնչացման համար: Ժամանակակից արկերի մեծ մասը իրենցից ներկայացնում են մետաղական առանցքային համաչափություն ունեցող, հարթ հատակով առարկա: Հատակը իր վրա է ընդունում արկի նետող լիցքի բռնկումից առաջացած վառոդային գազերը: Արկը կարող է լինել հոծ, սնամեջ, շրջհոսելի կամ սլաքաձև: Արկի արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը փոփոխվում են կախված իրնեց նշանակությունից: Առաջին անգամ կոնական ձևի արկեր կիրառվել են իտալացի հրետանավոր Կավալիի կողմից հայտնագործած ակոսափող թնդանոթի համար(1845): Հաջորդ քսան տարված մեջ ակոսափող հրանոթների տարածման հետ կոնաձև արկերը օգտագործումից դուրս մղեցին հրանոթային գնդաձև արկերին: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դեռևս, արկերը դասակարգվում էին, այսպես կոչված, նռնակների և ռումբերի, սական արդեն պատերազմի տարիներին նռնակը ձեռք բերեց իրեն համապատասխան ներկայիս իմաստը. ձեռքի նռնակ և նռնականետի նռնակ, իսկ ռումբը ստացավ ավիացիոն ռումբ իմաստը՝ արդյունքում հրանոթերի արկերը անվանվեցին արկ:
Բովանդակություն |
Արկերի դասակարգումը [խմբագրել]
Արկերը ունեն բազմապիսի դասակարգում, և կարող են դասակարգվել մի քանի հատկանիշներով: Արկերը ըստ իրենց նշանակության լինում են.
Արկերի նշանակությունը [խմբագրել]
- Զրահահար արկ, զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար նախատեսված զինամթերք է: Ըստ իրենց կառուցվածքի զրահահար արկերը լինում են ենթատրամաչափային և սլաքաձև պոչաթևավոր:
- Բետոնահար արկ, նախատեսված է երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար:
- Ֆուգասային արկ, նախատեսված է չբետոնացված երկարաժամկետ ամրաշինական կառույցների, արգելափակոցների, շինությունների ոչնչացման համար:
- Կումուլյատիվ արկ, կումուլյատիվ գործողության արկ է, որը նախատեսված է ծանր զրահատեխնիկայի և կայազորային երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար:
- Բեկորային արկ, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և չզրահավորված տեխնիկայի ոչնչաման համար: Վնասում է պայթելու հետևանքով առաջացած բեկորներով:
- Շրեպնելի արկ, նախատեսված է բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Արկի ներսում հատուկ եղեանակով հավաքված են գնդակներ՝ որոնք ցրվում են պայթյունի հետևանքով:
- Քարտիճ արկ, նախատեսված է հրետանին հարձակումից պաշտպանելիս բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Իրենից ներկայացնում է դյուրավառ պարկուճի մեջ հավաքված գնդակներ, որոնք կրակելուց թռչում են հրանոթից մոտ հեռավորության վրա՝ որոշակի սեկտորով:
- Միջուկային արկ, նախատեսված է խոշոր նշանակակետերին և հակառակորդի ուժերի կուտակումներին տակտիկական միջուկային հարված հասցնելու համար:
- Քիմիական արկ, խիստ թունավոր քիմիական նյութ պարունակող արկ է, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Կարող են պարունակել հակառակորդի զինվորներին մարտունակությունից զրկող նյութեր(արցունքաբեր գազ, հոգեմետ և այլն):
- Կենսաբանական արկ, ուժեղ գործողության կենսաբանական թույն կամ վարակիչ ախտահարույց միկրոօրգանիզմներ պարունակող արկ: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման կամ մարտունակությունից զրկելու համար:
- Ծավալապայթյունային արկ, գազանման, աերոզոլային պայթուցիկ նյութ պարունակող արկ է, նախատեսված է թաքստոցներում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Կոչվում է նաև ջերմաճնշումային արկ կամ վառելիքային ռումբ:
- Հրկիզող արկ, հատուկ դյուրավառ, հրկիզող նյութեր պարունակող արկ է, նախատեսված է դյուրավառ նյութերի և օբյեկտների(վառելիքի պահեստներ, քաղաքային շենքեր) հրկիզման համար:
- Ծխային արկ, ծխագոյացման համար անհրաժեշտ նյութեր պարունակող արկ է, նախատեսված է մեծ քանակությամբ թանձր ծուխ առաջացնելու միջոցով հակառակորդի տեսադաշտը փակելու համար:
- Լուսավորող արկ, վառ բոցով և երկարատև վառվող նյութ պարունակող, հատուկ պարաշյուտ ունեցող արկ է, նախատեսված է մութ ժամանակ տեղանքի լուսավորման համար:
- Լուսածրող արկ, թռիչքի ժամանակ իր հետագիծը վառ լուսավորող արկ է, օգտագործվում է մութ ժամանակ նշանափորձման համար:
- Քարոզչական արկ, հակառակորդի լեզվով գրառված քարոզչական հատուկ նպատակ ունեցող թերթիկներ պարունակող արկ է, նախատեսված է քաղաքացիական բնակչության և զինվորականների մեջ քարոզիչ նյութ տարածելու համար:
- Ուսումնական արկ, հոծ իրանով զինամթերք, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների ուսումնական կրակի համար: Կարող է լինել, ինչպես կրակվելու համար, այնպես էլ մասշտաբով կամ հատուկ մեծացված ու հատույթներով մոդելը:
Որոշ արկեր կարող են ունենալ համակցված նշանակություն, օրինակ՝բեկորա-ֆուգասային արկը, կումուլյատիվ-բեկորային արկ և այլն:
Արկի կառուցվածքը [խմբագրել]
- Արկի իրանի կամ միջուկի նյութը լինում է պողպատ, պողպատային թուջ, վոլֆրամ, ուրան և այլն:
- Պայթուցիկ նյութերը հիմնականում լինում են բրիզանտային:
- Արկի իրանի արտաքին տեսքը լինում է սուր ծայրով, բութ ծայրով և հեռահար ձևի:
- Արկի օգտակար տարողությունը կարող է լինել հոծ(առանց տարողության), կամ սնամեջ իրանով(լիցքավորված պայթուցիկ նյութով, կոտորակային գնդակնեորվ, թռուցիկներով, հակահետևակային ականներով և այլն):
- Հրանոթը լինում է հաուբից, թնդանոթ, ակոսավոր կամ չպտտվող արկեր:
- Այլ կոնստրուկտիվ առանձնահատկություններ, արկը կարող է լինել ուղղորդող գոտիով կամ պոչաթևով, թևավոր արկ, ակտիվ-ռեակտիվ արկ(լրացուցիչ ռեակտիվ շարժիչով), կառավատվող արկ և այլն:
Ճշգրտվող արկեր [խմբագրել]
- Մթնոլորտի անհանգստության դեպքում, կամ նշանառության սխալներից խուսափելու համար հեռահար արկերի համար կատարվում է նշանառության լրացուցուիչ ճշգրտում, դրա համար օգտագործվում է արկի կառավարման իներցիալ համակարգ և/կամ կողմնորոշիչ համակարգերի ազդանշաններ(օրինակ՝ GPS), M982 «Excalibur»:
- Շարժական, հեռավոր նշանակետերի կամ տեղանքում չկապված նշանակետին խոցման համար օգտագործվում են լազերային նշանառության համակարգ: Նշանակետը լուսավորվում է լազերով, իսկ արկի ինքնանշանառվող գլխիկը ուղղորդում է արկը դեպի նպատակակետը: Այսպիսի գլխիկով արկերի օրինակներ են Քոպերհեդ, Կրասնոպոլ, Ցվետնիկ, Սանտիմետր, Կիտոլով, Գրան արկերը:
- Գոյություն ունեն նաև կառավարվող կասետներով կասետային արկեր: Արկը նետում է կասետը համապատասխան հեռավորության վրա, պահանջվող տեղանքում, կասետը հատուկ պարաշյուտից կախված իջնում և փնտրում է ջերմային ճառագայթիչ նպատակակետեր(Օր՝. զրահատեխնիկա և այլն): Կասետների մեջ կարող են տեղադվել հատուկ հետախուզական համակարգ, որոնք պարաշյուտից կախված պտտվելով նկարահանում են տեղանքը և ինֆորմացիան ռադիոկապով փոխանցում հրամանատարական կետ:
Արկի պայթուցիչների տեսակները [խմբագրել]
- Հարվածային (պայթում է նպատակակետին, գետնին կամ այլ խոչընդոտի դիպչելիս), կարող է լինել հպումային և դանդաղեցված գործողության:
- Ոչ հպումային(չի պահանջվում նշանակետի կամ որևէ այլ բանի դիպչել): Սա իր հերթին լինում է.
- Հեռագործ (պայթում է նախապես նշված ժամանակահատվածից հետո՝ շրապնելի փողրակ, մեխանիկական ժամասարք, էլեկտրական ժամասարք, քիմիական ժամասարք(չի օգտագործվում 40-ական թվականներից, շրջակա միջավայրի ջերմաստիճանի նկատմամբ զգայուն լինելու պատճառով), ռադիոհեռաչափ և այլն:
- Ռադիոկառավարիչ (պայթում է կրակի ղեկավարման համակարգի հրամանի համաձայն):
- Բարոմետրային (պայթում է համապատասխան բարձրության հասնելիս՝ ըստ մթնոլորտային ճնշման):
- Կոմբինացված (մի քանի մեթոդների միաժամանակ մի արկի մեջ օգտագործումը):
Ցանկացած տեսակի արկ (չհաշված ուսումնական արկերը) համարվում է կյանքի համար չափազանց վտանգավոր առարկա: Չկրակված կամ չպայթած արկի հայտնաբերման դեպքում անմիջապես պետք է դիմել ոստիկանություն կամ այլ իշխանական մարմինների: Որոշ զրահահար արկերում օգտագործվում է ուրան, որը նրան դարձնում է առավել վտանգավոր մարդկանց և շրջակա միջավայրի համար: Դրանց թվին են պատկանում սլաքաձև պոչաթևավոր արկերը, ինչպես ՆԱՏՕ բանակի 105 և 120 մմ տրամաչափի, այնպես էլ խորհրդային(Ռուսաստան և ԱՊՀ երկրներ) բանակում 125 մմ տրամաչափի արկերը: