Տրամաչափ
A-փողանցքի փոքր տրամագիծը, B-փողանցքի մեծ տրամագիծը Բազմանկյուն հատույթով փող
Տրամաչափ (լատ.՝ Calibra), հրազենի կամ հրանոթի փողի փողանցքի տրամագիծը, զենքի հիմնական հատկանիշներից մեկն է: Կախված փողի տեսակից տրամաչափը որոշվում է տարբեր կերպ՝ հարթափող զենքի դեպքում այն փողանցքի տրամագիծն է, ակոսավոր փողի դեպքում որոշվում է կամ ակոսների թմբերին համապատասխան տրամագծով՝ փողանցքի փոքր տրամագծով(նկարում A), կամ ակոսների խորության տրամագծով՝ փողանցքի մեծ տրամագծով(նկարում B), արկերի և գնդակների համար ընդունված է տրամաչափ համարել B տրամագիծը: Երբ փողը երկայնական հատույթում ունի կոնական ձև տրամաչափը բնորոշվում է փողանցքի սկզբի և վերջի տրամագծերով:
Բովանդակություն |
Ակոսափող հրազենի տրամաչափը [խմբագրել]
Ակոսափող հրազենի տրամաչափը անգլիական համակարգի երկրներում չափվում է դյույմերով. ԱՄՆ-ում՝ դյույմի հարյուրերորդական ճշտությամբ(օր՝. 0,45 դյույմ), Մեծ Բրիտանիայում՝ դյույմի հազարերորդական ճշտությամբ(օր՝. 0,450 դյույմ): Գրառումներ կատարելիս կոտորակի ամբողջ զրո թիվը սղվում է, և կոտորակի բաժանարար ստորակետի փոխարեն կարող է գրվել կետ՝ .45, .450: Գրվում է նաև տրամաչափ .45 կամ տրամաչափ .450, իսկ խոսակցական լեզվում տարածված է համապատասխանաբար քառասունհիգերորդ տրամաչափ կամ չորսհարյուրհիսուներորդ տրամաչափ: Չափման ՍԻ համակարգի երկրներում(նաև Հայաստանում) տրամաչափը չափվում է միլիմետրերով, գրելիս տրամաչափին ավելացվում է նաև պարկուճի երկարությունը(օր՝. 9×18 մմ), սակայն պետք է հաշվի առնել, որ պարկուճի գրառումը վերաբերվում է փամփուշտին, ոչ թե փողին: Նույն տրամաչափի փամփուշտները կարող են ունենալ տարբեր երկարություններ, և այս տիպի գրառումները անգլիական համակարգի դեպքում կատարվում են զինվորական փամփուշտների վրա իսկ քաղաքացիական փամփուշտների համար գրվում է հետևյալ ձևով.45 Colt, .41 S&W, .38 Super, .357 Magnum, .220 Russian: Պատահում է նաև գրառման ավելի բարդ ձևեր՝ նույն փամփուշտի համար լինում է օրինակ այս կերպ՝ 9 մմ, Բրաունինգ, կարճ, երեք հարյուր, ավտո կամ ինը տասնյոթի վրա: Ցարական Ռուսաաստանում տրամաչափը չափվել է «գծիկ» չափման միավորով, մի գծիկը հավասար է 0,1 դյույմի(2,54 մմ): Գրառման և տարբերակման այսպիսի խառը եղանակները բացատրվում է նրանով, որ ամեն մի զինագործ ընկերություն ունի իր արտոնագրված փամփուշտները և այլ երկրների կողմից սպառազինության մեջ ընդգրկվելիս կատարվում են նոր տիպի գրառումով: Որոշ երկրներում տրամաչափը համարվում է փողանցքի փոքր տրամագիծը(նկարում A), իսկ մյուս երկրներում համարվում է փողանցքի մեծ տրամագիծը(նկարում B), և ստացվում է, որ նույն գրառման դեպքում պատահում է փամփուշտի տրամաչափը և փողի տրամաչափը տարբեր են լինում, օրինակ՝ 9×18 Մակարով и 9×19 մմ Պարաբելում: Մակարովի ատրճանակի դեպքում 9մմ տրամաչափը փողանցքի փոքր տրամագիծն է(նկարում A), ստացվում է որ գնդակի տրամաչափը 9,25մմ է, իսկ Պարաբելումի դեպքում 9մմ է փողանցքի մեծ տրամագիծը(նկարում B), և ստացվում է գնդակի տրամագիծը 9,02մմ: Հրազենի տրամաչափը ըստ չափի դասակարգվում է՝
- փոքր տրամաչափի (6,5մմ-ից փոքր)
- նորմալ տրամաչափ (6,5—9,0 մմ)
- խոշոր տրամաչափի (9,0—20,0 մմ)
Տրամաչափի մինչև 20մմ-ի դեպքում զենքը համարվում է հրազեն, իսկ 20մմ-ից բարձրի դեպքում համարվում է հրանոթ(բացառություն են կազմում չորրորդ տրամաչափի որսորդական հրացանը, ազդանշանային ատրճանակները և որոշ խոշոր տրամաչափի հրացանները որոնք նույնպես հրազեն են) Հրազենը հրանոթից տարբերվում է նաև զինամթերքի տեսակով՝ հրազենի համար նախատեսված են փամփուշտներ, իսկ հրանոթի համար՝ արկեր: Փամփուշտի գնդակի պատյանը ավելի փափուկ է, քան արկի պատյանը: Հրացանների, ատրճանակների և ինքնաձիգների առավել տարածված տրամաչափերն են.
- .577 (14,7 մմ) - սերիական արտադրության ամենախոշոր տրամաչափ, «Էլեի» փամփուշտ(Մեծ Բրիտանիա),
- .50 (12,7 մմ) - օգտագործվում է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների գնդացիրների, երբեմն ատրճանակի համար(.50 Action Express տրամաչափի որսորդական Desert Eagle ատրճանակ(Իսրայել)),
- .45 (11,43 մմ) - ԱՄՆ-ի «ազգային» տրամաչափը, «Վայրի արևմուտքում» ամենատարածված տրամաչափն է, Կոլտ Մ1911 զինվորական ատրճանակ,
- .40 (10,2 մմ) - համեմատաբար նոր տրամաչափ է, տարածված է ԱՄՆ-ում,
- .38; .357 (9 մմ) - ներկայումս կարճափող հրազենի համար համարվում է ավելի նպատակահարմար,
- .30 (7,62 մմ)- Նագան ռևոլվերի, ՏՏ ատրճանակի, Մոսին հրացանի, Կալաշնիկովի ինքնաձիգի տրամաչափն է,
- .22 (5,6 մմ) - ՏՕԶ-8 հրացանի տրամաչափն է,
- .223 (5,56 մմ) - ամերիկյան Մ16 ինքնաձիգի տրամաչափն է,
- 5,45 մմ - ԱԿ-74 ինքնաձիգի տրամաչափն է
- 2,7 մմ - սերիական ամենափոքր տրամաչափն է Կոլիբրի ատրճանակ(Ավստրիա):
Հարթափող որսորդական հրացանի տրամաչափը [խմբագրել]
Հարթափող որսորդական հրացանների դեպքում տրամաչափը որոշվում է հետևյալ կերպ. տրամաչափի թիվը այն կլոր գնդակների հաշվարկային քանակության ամբողջ թիվն է, որը որ կարելի է ձուլել մեկ անգլիական ֆունտ(453,6 գրամ) կապարից: Այս դեպքում համարվում է, որ գնդակները ունեն նույն քաշը և նույն տրամագիծը(որը հավասար է փողանցքի միջնամասի տրամագծին), և ինչքան փողի տրամագիծը քիչ է գնդակների քանակը այնքան շատ է ստացվում: Այսպիսով քսաներորդ տրամաչափը ավելի փոքր է քան տասներորդը, իսկ տասնվեցերորդը փոքր է տասներկուսերորդից:
| Տրամաչափ | Գրառման ձև | Փողի տրամագիծ, մմ |
|---|---|---|
| 36 | .410 | 10—10,2 |
| 32 | .50 | 12,5 |
| 28 | — | 13,8 |
| 24 | — | 14,7 |
| 20 | — | 15,6 |
| 16 | — | 16,8 |
| 12 | — | 18,5 |
| 10 | — | 19,7 |
| 4 | — | 26,5 |
Հարթափող զենքի փամփուշտների տրամաչափի գրառումը, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտների դեպքում, ընդունված է կատարել պարկուճի երկարության հետ միասին, օրինակ՝ 12/70- տասներկու տրամաչափի փամփուշտ 70մմ երկարությամբ պարկուճով: Ամենատարածված երկարության պարկուճները 65, 70, 73, 76 մմ (Մագնում) են, նաև լինում են 60 и 89 մմ (Սուպեր Մագնում) երկարության: Ռուսաստանում ամենատարածված որսորդական հրացանները տասներկուերորդ տրամաչափի են, պատահում են նաև 16, 20, 36 (.410), 32, 28,(ներկայացված է տարածվածության նվազման կարգով), որտեղ 36 (.410)տրամաչափը տարածված է շնորհիվ Սայգա որսորդական հրացանների: Այս հրացանի փողի փողանցքի իրական տրամաչափը կախված է նախ արտադրող ընկերությունից, հետո էլ համապատասխան տեսակի պարկուճի(մետաղական թե պլաստիկ(ստվարաթղթե) պարկուճ) համար փողանգքի մեջ փորվածքից: Օրինակ՝ երբ տասներկուերորդ տրամաչափի փողը փորված է պլաստիկ(ստվարաթղթե) պարկուճի համար, փողանցքի տրամաչափը 18,3մմ է, իսկ մետաղե պարկուճի համար՝ փողի տրամաչափը 19,4մմ է: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որսորդական հրացանների փողերը սովորաբար ունենում են տարբեր աստիճանի երկայնական նեղացումներ(չոկեր), և այդ նեղացումներով չի կարող անցնել այդ տրամաչափի ամեն մի գնդակ առանց փողը վնասելու, այս պատճառով շատ դեպքերում գնդակները պատրաստվում են չոկի(ելքի նեղացում) տրամագծով և նրանց վրա պատրաստվում է հատուկ կայունարար գոտիներ, որոնք չոկով անցնելուց դուրս են գալիս: