Չարլզ Գուգենհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Գուգենհայմ
Ծնվել էմարտի 31, 1924(1924-03-31)[1][2]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[4] (78 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովայի համալսարան և Walnut Hills High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԴևիս Գուգենհեյմ

Չարլզ Էլի Գուգենհայմ (անգլ.՝ Charles Eli Guggenheim, մարտի 31, 1924(1924-03-31)[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), վավերագրական ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Նա Ակադեմիայի պատմության մեջ ամենաշատ մրցանակակիր վավերագրող կինոռեժիսորն է եղել՝ տասներկու անվանակարգերից նվաճելով չորս Օսկար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգենհայմը ծնվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, գերմանա-հրեական նշանավոր ընտանիքում, Ռութ (Սթիքս) և Ջեք Ալբերտ Գուգենհայմների որդին է։ Նրա հայրն ու պապը կահույքի բիզնես են ունեցել[5]։ Նա մանկուց տառապել է դիսլեքսիայով, սակայն վիճակը մնացել է չախտորոշված, և կարծել են, որ նա «դանդաղ սովորող» է։ Նա մինչև ինը տարեկանը կարդալ չի սովորել[6]։ 1943 թվականին Կոլորադոյի պետական համալսարանում գյուղատնտեսություն սովորելիս Գուգենհայմը զորակոչվել է Միացյալ Նահանգների բանակ՝ նշանակվելով 106-րդ դիվիզիայում։ Ոտնաթաթի վարակի պատճառով նա խուսափել է Արդենների ռազմագործողության ժամանակ ակտիվ պարտականություններից[5]։ Ծառայությունից ազատվելուն պես նա 1948 թվականին Այովայի համալսարանում ավարտել է իր քոլեջային կրթությունը, ապա տեղափոխվել Նյու Յորք՝ կարիերան շարունակելու նպատակով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգենհայմի առաջին աշխատանքը աշխատել է CBS-ում Լև Քոհենի համար, որտեղ նա ենթարկվել է նոր մեդիակինոյի և պատմություն ստեղծելու ազդեցությանը։

Հետագայում նա ծառայելու համար համալրվել է Միսսուրիում` որպես երկրի առաջին հանրային հեռուստաընկերություններից մեկի՝ KETC-ի տնօրեն։ Երկու տարի անց՝ 1954 թվականին[5], Գուգենհայմը հիմնել է կինոարտադրման իր ընկերությունը և թողարկել իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սենթ Լուիս բանկի կողոպուտը» (1959)` Սթիվ Մակքուինի դերակատարմամբ։ 1956 թվականին նա թողարկել է հեռուստատեսությամբ հեռարձակվող առաջին քաղաքական գովազդը (Ադլայ Սթիվենսոնի համար[5]): 1960-ական թվականների սկզբին Գուգենհայմը համագործակցություն է հաստատել հեռուստատեսային և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Շելբի Սթորքի հետ։ Նա և Սթորքը միասին աշխատել են մի շարք վավերագրական ֆիլմերում, որոնք առաջադրվել են և/կամ արժանացել են «Օսկարի»։ Գուգենհայմն իր առաջին «Օսկար» մրցանակն ստացել է 1964 թվականին «Ինը Լիթլ Ռոքից» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար` 1957 թվականին Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում տեղի ունեցած խտրականության մասին։ Սթորքը և Գուգենհայմը միասին աշխատել են նաև 1966 թվականին՝ Փենսիլվանիայի նահանգապետ Միլթոն Շեփի համար դրական ընդունելություն գտած քաղաքական ֆիլմում։ Այդ տարի Գուգենհայմն իր ընկերությունը և իր ընտանիքը տեղափոխել է Վաշինգտոն, որտեղ նա դարձել է դեմոկրատ քաղաքական շատ գործիչների մեդիայի խորհրդատուն։ Նա աշխատել է նախագահական չորս արշավների և հարյուրավոր վարչական ու սենատորական արշավների համար։

Գուգենհայմն աշխատել է Ռոբերտ Ֆ. Քենեդու նախագահական նախընտրական արշավի համար։ Սենատոր Քենեդու սպանությունից հետո նրա ընտանիքը Գուգենհայմին խնդրել է հարգանքի տուրք մատուցել 1968 թվականի Չիկագոյի կոնվենցիայի համար։ Այն ավարտվել է երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Այն ցուցադրվել է համագումարում և միաժամանակ հեռարձակվել է։ Համաժողովների դահլիճը քսան րոպե անշարժացել է։ Արդյունքում ստացված ֆիլմը՝ «Ռոբերտ Քենեդու հիշատակին» (1968), ստացել է «Օսկար» մրցանակ՝ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար։ Չնայած որ Գուգենհայմը ժամանակ առ ժամանակ ձեռնամուխ է եղել խաղարկային և քաղաքական ֆիլմերի արտադրությանը, նա հիմնականում մնացել է վավերագրական ֆիլմերի ոլորտում։ Չարլզը դադարեցրել է քաղաքական քարոզարշավի գովազդները 1980-ական թվականների սկզբին՝ ասելով. «Եթե դու դաշնամուր ես նվագում մի տան մեջ, որը լի է վատ հեղինակությամբ, նշանակություն չունի, թե որքան լավ ես դաշնամուր նվագում»։ Նա շահել է ևս երկու «Օսկար» կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի համար՝ «Ջոնսթաունի ջրհեղեղը» (1989) և «Ժամանակ արդարության համար» (1995)։ Նա ընդհանուր առմամբ տասներկու անվանակարգ է ունեցել։

Նա իր վերջին վավերագրական ֆիլմը նկարահանել է իր դուստր և գործընկեր Գրեյս Գուգենհայմի հետ (1986 թվականից)։ 2003 թվականի «Բերգա. մեկ այլ պատերազմի զինվորներ» վավերագրական ֆիլմը եղել է ոչ շատ հայտնի պատմություն` 350 ամերիկացի զինվորների խմբի մասին, որոնք գերեվարվել են նացիստների կողմից Արդենների ռազմագործողության ընթացքում։ Նրանք կարծում էին, որ հրեաներ կամ նացիստներ են, քանի որ «հրեայի տեսք ունեն»։ Նրանք եղել են ստրուկների աշխատանքային ճամբարում և աշխատել քաղաքացիական քաղբանտարկյալների կողքին։ (Գուգենհայմը եղել է հրեա, 106-րդ դիվիզիայի անդամ, սակայն ոտքի դժբախտ պատահարի պատճառով նա հետ է մնացել, երբ իր ստորաբաժանումը տեղափոխվել է արտասահման)։ Գուգենհայմը ֆիլմն ավարտել է իր մահվանից վեց շաբաթ առաջ` 2002 թվականի հոկտեմբերին (մահացել էր ենթաստամոքսային գեղձի ուռուցքից)։ «Զինվորները և ստրուկները»՝ ֆիլմն ուղեկցող գիրքը, հրատարակել են Ռոջեր Քոհենը, New York Times-ը և Herald Tribune-ի սյունակագիրները՝ օգտագործելով հետազոտական նյութեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգենհայմն ամուսնացել է Մարիոն Սթրիթի հետ 1957 թվականին։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Դևիսը, Գրեյսը և Ջոնաթանը։ Դևիսը գնացել է հոր հետքերով։ Նա եղել է վավերագրական ֆիլմեր արտադրող և 2007 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն վավերագրական ֆիլմի` «Անհարմար ճշմարտության» համար։

Գերազանցություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Լուիսի Փառքի ծառուղում Գուգենհայմը ստացել է աստղ[7]։

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Գուգենհայմի շարժվող պատկերների հավաքածուն անցել է Ակադեմիայի կինոարխիվին։ Ակադեմիայի Մարգարետ Հերիքի անվան գրադարանում գտնվող Չարլզ Գուգենհայմի թղթերը լրացրել են Ակադեմիայի կինոարխիվը[8]։ Գուգենհայմի «Երեխաներ առանց» ֆիլմը պահպանվել է Ակադեմիայի կինոարխիվի կողմից 2016 թվականին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղաքի վճիռը», 1956, առաջադրվել է Ակադեմիայի «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Սենթ Լուիս բանկի կողոպուտը», 1959 թվական, (գեղարվեստական դրամա)
  • «Ինը Լիթլ Ռոքից», 1964, Ակադեմիայի «Օսկար» մրցանակն ստացել է 1965 թվականին՝ լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Երեխաներ առանց», 1964, առաջադրվել է Ակադեմիայի «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Երազի հուշարձան», 1967, առաջադրվել է Ակադեմիայի «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար (շարունակաբար ցուցադրվել է Սենթ Լուիսի դարպասի կամարում)
  • «Ռոբերտ Քենեդիի հիշատակին», 1968, ստացել է 1969 թվականին՝ «Օսկար» մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Կլան. ատելության ժառանգություն Ամերիկայում», 1982 (միայն պրոդյուսերը), առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Ազատության ստեղծումը», 1986[10]
  • «Ջոնսթաունի ջրհեղեղը», 1989, ստացել է «Օսկար» մրցանակ` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Ժամանակ արդարության համար», 1994, ստացել է «Օսկար» մրցանակ` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար
  • «Օրը հիշվում է», 1994, առաջադրվել է «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական ֆիլմի համար,
  • «Ատելության ստվերը», 1995, առաջադրվել է «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար,
  • «Վայրը աշխարհում», 1998, առաջադրվել է «Օսկար» մրցանակի` լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1019648678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://articles.latimes.com/2002/oct/11/local/me-guggenheim11
  4. 4,0 4,1 4,2 http://www.pbs.org/wnet/berga/about_filmmaker.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 Encyclopaedia Judaica (2007)
  6. Newsmakers (2003) Gale. Detroit
  7. St. Louis Walk of Fame. «St. Louis Walk of Fame Inductees». stlouiswalkoffame.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Charles Guggenheim Collection». Academy Film Archive.
  9. «Preserved Projects». Academy Film Archive.
  10. The Making of Liberty (1986) - IMDb

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]