Ուրարտական օձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրարտական օձ (լատին․՝ Elaphe urartica), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատին․՝ Elaphe) ցեղի օձ[1][2]։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձի այս տեսակը հայտնաբերել է գիտնականների միջազգային խումբը 2019 թվականին։ Գենետիկական և մորֆոլոգիական տվյալների հիման վրա հետազոտողները կարողացել են պարզել, որ Պալլասի մագլցող սահնօձը (Elaphe sauromates) իրականում բաղկացած է երկու տարբեր տեսակներից և ներառում է գաղտնի տեսակ, որը իր մեջ ներառում է «Elaphe urartica» տեսակը։ Վերջինս անվանակոչվել է Ուրարտական՝ ի պատիվ Վանի Ուրարտական թագավորության։ Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ օձը հայտնաբերվել է Ուրարտական հնագույն թագավորության ներկայիս տարածքում։ Նախագծի հեղինակներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանից, նշել են, որ այս տեսակի օձը շատ հազվադեպ է պատահում դաշտերում։ Արդյունքում դրանց ուսումնասիրման նյութերը հավաքվել են 17 տարի և պահանջել միջազգային լայն գործակցություն[1][2]։

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական օձը տարածված է Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Իրաքում, Իրանում և Ռուսաստանում, ներառյալ՝ մի փոքրիկ տարածաշրջան Եվրոպայում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտական օձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտական օձ» հոդվածին։