Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմենսկու անվան համալսարան
սլովակ.՝ Univerzita Komenského v Bratislave
ՀապավումUK
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումComenius University
Նախկին անվանումներSlovenská univerzita
Հիմնադրված է1919
Անվանված էՅան Ամոս Կոմենսկի
Տիպպետական
ՌեկտորԿարոլ Մլչիետա
Ուսանողներ28,300 (2012/13)
Դոկտորանտուրա2,633
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3]
Երկիր Սլովակիա[4]
ՏեղագրությունԲրատիսլավա
ՀասցեŠafárikovo námestie 6 818 06 Bratislava 16
Կայքuniba.sk
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա) (Սլովակիա)##
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա) (Սլովակիա)
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա), Սլովակիա
 Comenius University in Bratislava Վիքիպահեստում

Կոմենսկու անվան համալսարան (սլովակ.՝ Univerzita Komenského), Սլովակիայի ամենամեծ համալսարանը, որի ֆակուլտետների հիմնական մասը գտնվում են Բրատիսլավայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1919 թվականին։ Անվանվել է ի պատիվ XVII դարի չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ Յան Ամոս Կոմենսկու։

Համալսարանը հիմնադրվել է անկախ Չեխոսլովակիայի ստեղծումից անմիջապես հետո 1919 թվականին Պրահայի Կառլովի համալսարանի աջակցությամբ, որի արդյունքում երկար տարիներ պրոֆեսորա-դասախոսական կազմի զգալի մասը չեխեր էին։ Նախնական, համալսարանն ուներ ընդամենը մեկ ֆակուլտետ՝ բժշկական։ 1921 թվականին բացվեցին փիլիսոփայության և իրավաբանական ֆակուլտետները։ 1939-1954 թվականներին համալսարանը անվանվել է Սլովակիայի համալսարան։ Բացվել են նոր ֆակուլտետներ՝

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շենքը տեղակայված Բրաստիսլավայի արևմտյան մասում
Բժշկական Jessenius դպրոցը
  • 1940 թվական - Բնագիտական ֆակուլտետ
  • 1941 թվական - Կյուրեղ և Մեթոդիոսի աստվածաբանության կաթոլիկ ֆակուլտետ
  • 1947 թվական - մանկավարժական ֆակուլտետ
  • 1952 թվական - Դեղագիտության ֆակուլտետ
  • 1960 թվական - Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
  • 1969 թվական - Jessenius բժշկական դպրոց
  • 1980 թվական - Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • 1990 թվական - Ավետարանական Լյութերական Աստվածաբանության ֆակուլտետ
  • 1991 թվական - Կառավարման ֆակուլտետ
  • 2002 թվական - Սոցիալ-տնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ

2006 թվականին համալսարանն ուներ ավելի քան 30,000 ուսանող և 2,000 ֆակուլտատիվ անդամներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)» հոդվածին։