Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները

Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքներ (ուկրաիներեն՝ Сім природних чудес України), համաուկրաինական մրցույթ, որի նպատակն էր ընտրել Ուկրաինայի ամենահայտնի և եզակի բնական օբյեկտները՝ առանձնացնելով յոթ բնական հրաշալիքները։ Մրցույթն անց է կացվել 2007-2008 թվականներին՝ դառնալով նախորդ՝ «Ուկրաինայի յոթ հրաշալիքները» ծրագրի երկրորդ փուլը։ Ընտրված բնության օբյեկտները հանդիսանում են հատուկ պահպանվող տարածքներ, գտնվում են պետական վերահսկողության տակ և հասանելի են զբոսաշրջության համար։

Տեղեկություն միջոցառման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումն իրականացվել է ակցիայի ձևով՝ 2007 թվականին՝ ուկրաինացի քաղաքական գործիչ Նիկոլայ Տոմենկոյի նախաձեռնությամբ։ Ակցիայի կազմակերպիչների թվում են եղել Ուկրաինայի զբոսաշրջության և հանգստավայրերի պետական ծառայությունը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի երիտասարդական քաղաքականության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեն, Ուկրաինայի ազգային ռադիոընկերությունը և այլ լրատվամիջոցներ։

Մրցույթն իրականացվել է գիտական և փորձագիտական մակարդակով, որի աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Ուկրաինայի ՆԱՄ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Ուկրաինայի աշխարհագրական և երկրաբանական համալսարանների մասնագետները, ինչպես նաև՝ երկրաբանա-հետախուզական գործողություններ իրականացնող ձեռնարկությունները և ընկերությունները։

2008 թվականի մարտին հայտարարվել են «Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները» անվանակարգի հավակնորդ 100 բնական հուշարձանները։ Նույն թվականի հուլիսի 7-ին փորձագետների կողմից ընտրվել և քվեարկության են դրվել 21 օբյեկտները։ 2008 թվականի օգոստոսի 21-ին ինտերնետային քվեարկությունից և փորձագիտական գնահատումից հետո հայտարարվել են եզակի և յուրահատուկ ճանաչված 7 օբյեկտները։

Լավագույն յոթ բնական հրաշալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# անվանումը տեղադիրքը պատկերը
1 Ասկանիա Նովա[1] Խերսոնի մարզ
2 Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[2] Նիկոլաևի մարզ
Valley of Mertvovod.
Valley of Mertvovod.
3 Դնեստրի կիրճ[3] Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում
Dniester Canyon between village Hubyn (Ternopil region) and town Chernelytsia (Ivano-Frankivsk region), western Ukraine.
Dniester Canyon between village Hubyn (Ternopil region) and town Chernelytsia (Ivano-Frankivsk region), western Ukraine.
4 Մարմարե քարանձավ[4] Ղրիմի ԻՀ
5 «Պոդոլյան Տովտրաներ»[5] Խմելնիցկու մարզ
View of the entrance to the park, near the historic town of Bakota.
View of the entrance to the park, near the historic town of Bakota.
6 Սվիտյազ[6] Վոլինի մարզ
Svitiaz.
Svitiaz.
7 Սինևիր[7] Անդրկարպատյան մարզ
Synevir.
Synevir.

Լավագույն 21 բնական հրաշալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն 21 բնական հրաշալիքների շարքում են հայտնվել ազգային պարկերը, արգելոցները, բնության հուշարձանները, այդ թվում՝ ջրվեժներ, քարանձավներ, ծառատեսակներ, լճեր, կիրճեր, ճահճային և տափաստանային լանդշաֆտային գոտիներ և այլն։

Քվեարկության դրված 21 բնական օբյեկտները
բնական օբյեկտը գտնվելու վայրը պատկերը
Ասկանիա Նովա[8] Խերսոնի մարզ
Բազալտային սյուներ[9] Ռովնենի մարզ
Բալակլավայի ծովածոց[10] Ղրիմի ԻՀ
Բուկովինի ջրվեժներ[11] Բուկովինա
Գովեռլա լեռ[12] Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[13] Նիկոլաևի մարզ
Դեսնյանսկայա Օբոլոն[14] Չերնիգովի մարզ
Դնեստրի կիրճ[15] Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում
Դանուբյան կենսոլորտային արգելոց[16] Օդեսայի մարզ
«Քարե գերեզման» արգելոց[17] Դոնեցկի մարզ
Կանևի լեռներ[18] Չերկասիի մարզ
Կարադաղի բնական արգելոց[19] ՂՐիմի ԻՀ
Կոչուբեյի կաղնիներ[20] Պոլտավայի մարզ
Մարմարե քարանձավ[21] Ղրիմի ԻՀ
Օլեշկովյան ավազուտներ[22] Խերսոնի մարզ
Օպտիմիստական քարանձավ[23] Տերնոպոլի մարզ
«Պոդոլյան Տովտրաներ»[24] Խմելնիցկու մարզ
Սվիտյազ[25] Վոլինի մարզ
Սինևիր[26] Անդրկարպատյան մարզ
Տուստան, Ուրիցի ժայռեր[27] Լվովի մարզ
Խնձորենի գաղութաձև[28] Սումիի մարզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Askania-Nova(biosphere preserve, Kherson land)». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  2. «Granite-steppe lands of Buh(regional-landscape park, Mykolaiv land». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  3. «Dnister Canyon». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  4. «Marble Caves (Crimea)». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  5. «Podillian Tovtry(National Natural park, Khmelnytskyi land)». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  6. «Lake Svitiaz(Volyn)». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  7. «Lake Synevir(Zakarpattia)». Seven Natural Wonders of Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  8. «Головна». askania-nova-zapovidnik.gov.ua (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  9. mr_brut (24 вересень 2009). «Базальтові стовпи». І ти, Брут?. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  10. «Балаклавская бухта». vkrym.su (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  11. «Буковинські водоспади». waterfallsofukraine.blogspot.com (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  12. «Гора Говерла. Восхождение на гору Говерла. Фото Говерлы». www.svirsky.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: Text "Фотоотчет и путеводитель Свирских" ignored (օգնություն)
  13. «Степной бюллетень №19». web.archive.org. 2009 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  14. «Деснянская Оболонь» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: Text "UkrainaInkognita" ignored (օգնություն)
  15. «Станіславівський Натураліст – Час відкривати світ!» (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  16. «Дунайский биосферный заповедник». Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  17. «Заповедник "Каменные могилы"». zabytki.in.ua. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  18. «Канівський природний заповідник». kanivbiosfera.at.ua. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  19. «Карадаг гора - Города Крыма» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  20. «Кочубеївські дуби (Полтавщина)». web.archive.org. 2011 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: Text "7 чудес України" ignored (օգնություն)
  21. «Фото Клюмба » Мармурова печера в Криму». web.archive.org. 2014 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  22. «Олешковские пески: в чем уникальность, что посмотреть, как добраться?». BLS (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  23. «Официальный сайт пещеры Оптимистической и ЗУРСГС» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  24. «Подольские Товтры: национальный парк, где тебе точно стоит побывать». tripmydream.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  25. «Озеро Свитязь. Отдых на Свитязе, в Шацке, на Песочном 2022. Жилье, цены и отзывы». shatsk.com. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  26. info@dusekarpat.cz, Robert Vystrčil;. «Синевирське озеро». DuseKarpat.cz (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. sokoloff.anton. «Головна». Тустань (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  28. «Уникальная двухсотлетняя яблоня-колония в Сумской области». Funtime Kiev (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]