ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018
Ամսաթիվ26 մայիս 2018
ՄարզադաշտԱզգային սպորտի օլիմպիական համալիր, Կիև
Հանդիպման խաղացողԳարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ)[1]
ՄրցավարՄիլորադ Մաժիչ (Սերբիա)
Հանդիսական61,561
ԵղանակԱրևոտ

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 63-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 26-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուկրաինայի Կիև քաղաքի ԱՍՀ Օլիմպիական մարզադաշտում 2018 թվականի մայիսի 26-ին[2] իսպանական գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի, որը հաղթել էր նախկին երկու մրցաշրջաններում և անգլիական Լիվերպուլի միջև[3][4]։

Ռեալ Մադրիդը հաղթեց եզրափակչում 3-1 հաշվով և 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը և դարձավ առաջինը ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում երրորդ անգամ անընդմեջ նվաճեց գավաթը։ Նրանք նաև իրավունք ձեռք բերեցին խաղալ 2018 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:

Ակումբ Նախորդ եզրափակիչները (թավատառով հաղթանակներ)
Իսպանիա Ռեալ Մադրիդ 15 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1962, 1964, 1966, 1981, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017)
Անգլիա Լիվերպուլ 7 (1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007)

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային սպորտի օլիմպիական համալիրը հայտարարվեց եզրափակչի ընդունման մարզադաշտ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Հունաստանի Աթենք քաղաքում[2]։ Սա Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն էր, որն անցկացվեց Արևելյան Եվրոպայում, մյուս հինգն էին 1973 թվականի եզրափակիչը Բելգրադում[5], 1983 թվականի, 1994 թվականի և 2007 թվականի եզրափակիչները` Աթենքում[6][7][8] և 2008 թվականի եզրափակիչը Մոսկվայում[9]։

Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1923 թվականին և վերանորոգվել է 2011 թվականին ՈՒԵՖԱ Եվրո 2012-ին նախապատրաստվելու ընթացքում[10]։ Մարզադաշտում տեղի են ունեցել Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ֆուտբոլային հանդիպումներ և Եվրո 2012-ի հանդիպումներ[11], այդ թվում Եզրափակիչ հանդիպումը[12]։ Այն ներկայումս ունի 70.050 նստատեղ և օգտագործվում է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Դինամո Կիևի և ազգային ֆուտբոլային գլխավոր հանդիպումների համար[13][14]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Բոլոր ներքոնշյալ հաշիվներում եզրափակչի մասնակիցները սկզբում են (Տ։ տանը, Դ։ դրսում):

Իսպանիա Ռեալ Մադրիդ Փուլ Անգլիա Լիվերպուլ
Չի մասնակցել Որակավորման փուլ Մրցակից Ընդհանուր 1-ին խաղ 2-րդ խաղ
Որակավորման փլեյ օֆֆ փուլ Գերմանիա Հոֆենհայմ 6–3 2–1 (Դ) 4–2 (Տ)
Մրցակից Արյունք Խմբային փուլ Մրցակից Արյունք
Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 3–0 (Տ) Խաղային օր 1 Իսպանիա Սևիլյա 2–2 (Տ)
Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 3–1 (Դ) Խաղային օր 2 Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 1–1 (Դ)
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 1–1 (Տ) Խաղային օր 3 Սլովենիա Մարիբոր 7–0 (Դ)
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 1–3 (Դ) Խաղային օր 4 Սլովենիա Մարիբոր 3–0 (Տ)
Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 6–0 (Դ) Խաղային օր 5 Իսպանիա Սևիլյա 3–3 (Դ)
Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 3–2 (Տ) Խաղային օր 6 Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 7–0 (Տ)
Խումբ H երկրորդ տեղ
Դիրք Թիմ Խաղ Մ
1 {{{2}}} Տոտենհեմ Հոտսպուր 6 16
2 {{{2}}} Ռեալ Մադրիդ 6 13
3 {{{2}}} Բորուսիա Դորտմունդ 6 2
4 {{{2}}} ԱՊՕԷԼ 6 2
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Վերջնական դիրքեր Խումբ E հաղթող
Դիրք Թիմ Խաղ Մ
1 {{{2}}} Լիվերպուլ 6 12
2 {{{2}}} Սևիլյա 6 9
3 {{{2}}} Սպարտակ Մոսկվա 6 6
4 {{{2}}} Մարիբոր 6 3
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Մրցակից ընդհանուր 1-ին խաղ 2-րդ խաղ Փլեյ օֆֆ փուլ Մրցակից ընդհանուր 1-ին խաղ 2-րդ խաղ
Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 5–2 3–1 (Տ) 2–1 (Դ) 1/8 եզրափակիչներ Պորտուգալիա Պորտու 5–0 5–0 (Դ) 0–0 (Տ)
Իտալիա Յուվենտուս 4–3 3–0 (Դ) 1–3 (Տ) Քառորդ եզրափակիչներ Անգլիա Մանչեսթեր Սիթի 5–1 3–0 (Տ) 2–1 (Դ)
Գերմանիա Բավարիա Մյունխեն 4–3 2–1 (Դ) 2–2 (Տ) Կիսաեզրափակիչներ Իտալիա Ռոմա 7–6 5–2 (Տ) 2–4 (Դ)

Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Շևչենկոն եզրափակչի դեսպանն էր:

Եզրափակչի դեսպանն էր ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, ով Միլանի հետ հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում in 2003 թվականին[15]։

Տոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

63.000 նստատեղ ունեցող մարզադաշտում երկրպագուների և հանրության համար հասանել է եղել 40.700 տոմս, որից եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին տրվել է 17.000 տոմս, իսկ 6.700 տոմս վաճառքի է հանվել ամբողջ աշխարհով UEFA.com կայքում 2018 թվականի մարտի 15-ից 22-ը չորս գնային կատեգորիաներում` €450, €320, €160 և €70: Մնացած տոմսերը բաշխվել են տեղի կազմակերպական կոմիտեին, ՈՒԵՖԱ և ազգային ֆեդերացիաներին, գովազդային գործընկերներին և հեռարձակողներին և այլն[16][17]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչի մեկնարկից առաջ բացման արարողությունում ելույթ ունեցավ անգլիացի երգչուհի Դուա Լիպան[18]։ Ճամայկացի ռեփեր Շոն Փոլը միացավ Դուա Լիպային որպես հատուկ հյուր և միասին կատարեցին «No Lie» երգը[19]։

Կապված իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու օր ավելի շուտ 2018 թվականի մայիսի 24-ին կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Վալերի Լոբանովսկու անվան Դինամո մարզադաշտում Վոլֆսբուրգի և Լիոնի միւև, որտեղ հաղթեց Լիոնը 4-1 հաշվով[20] Սա նաև վերջին անգամ էր, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը ընդունող քաղաքում ավտոմատ տեղի էր ունենում Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը[21]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի վերջին Նյու Յորք Թայմս-ը տեղեկացրեց, որ որոշ երկրպագուներ ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, քանի որ խնդիրներ ունեին `վերթների և հյուրանոցների ամրագրման հարցում Կիևում։ Կիևի պաշտոնյաները առաջարկեցին անվճար գիշերակացի վայրեր այն երկրպագուներին, ովքեր չէին կարողացել ամրագրել հյուրանոցներ[22]։ Լիվերպուլի երկրպագուներին տեղափոխելու համար մի շարք Չվերթներ չեղարկվեցին` թողնելով երկրպագուներին տոմերով և ստիպելով նրանց այլընտրանքային ճանապարհներ գտնել[23][24]։

Մայիսի 24-ին Լիվերպուլի մի խումբ երկրպագուների վրա հարձակում գործեցին ռեստորանում մոտ 20 դիմակավորված անձինք[25]։

Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եզրափակիչի մրցավարը կլինի սերբ Միլորադ Մաժիչը։ Մաժիչը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009 թվականին, նա ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարի կարգավիճակ է ստացել 2013 թվականին։ Մրցավարի օգնականներն էին Մաժիչի համաերկրացի Միլովան Ռիսիտիչը և Դալիբոր Դուրդևիչը, իսկ Նեմանյա Պետրովիչը` պահեստային օգնական։ Չորրորդ պաշտոնյան ֆրանսիացի Կլեմե Տուրպինն էր[26]։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեթ Բեյլը մտավ խաղադաշտ 61-րդ րոպեին և հեղինակեց երկու գնդակ:

Խաղը սկսվեց Լիվերպուլի գրոհներով, Մադրիդի Ռեալը ավելի դանդաղ էր հակահարձակումներոմ։ 23-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հարվածը անցավ պաշտպանի ոտքերի միջով, սակայն Կեյլոր Նավասը որսաց գնդակը։ Երկու րոպե անցա Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ Սերխիո Ռամոսի հետ պայքարում, արդյունքում Սալահը վնասեց ձեռքը ընկնելիս[27][28]։ Չկարողանալով շարունակել հանդիպումը վնասվածքից չորս րոպե անց նրան փոխարինեց Ադամ Լալլանան[29]։ Մադրիդի պաշտպան Դանի Կարվախալը փոխարինվեց 37-րդ րոպեին նորից վնասվածքի պատճառով[30]։

Երկրորդ խաղակեսը սկսվեց Իսկոյի հարվածով, որը դիպավ դարպասաձողին։ 51-րդ րոպեին Լորիս Կարիուսը փորձեց նետել գնդակը դարպասային հրապարակից, սակայն Բենզեման շեղեց գնդակի ուղղությունը և այն հայտնվեց դարպասում։ Լիվերպուլը հավասարեցրեց հաշիվը չորս րոպե անց, երբ անկյունային խաղարկումից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն[31]։ 61-րդ րոպեին Իսկոյին փոխարինեց Գարեթ Բեյլը և երկու րոպե անց գեղեցիկ շրջադարձ հարվածով առաջ մղեց Ռեալին[32]։ Լիվերպուլը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Ռեալի հակագրոհները ավելի սուր էին։ Բեյլը հեղինակեց իր երկրորդ գնդակը 83-րդ րոպեին, երբ 40 մետրից հարվածը դիպեց Կարիուսի ձեռքերին և ձեռքերից դուրս գալով հայտնվեց դարպասում[27][29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bale named Champions League final man of the match». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Kyiv to host 2018 Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «All you need to know about the Champions League final». UEFA.com. 2018 թ․ մայիսի 2.
  4. «Madrid v Liverpool: meet the Champions League finalists». UEFA.com. 2018 թ․ մայիսի 2.
  5. «1972–73 season at UEFA website». UEFA. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  6. «1982–83 season at UEFA website». UEFA. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  7. «1993–94 season at UEFA website». UEFA. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  8. Harrold, Michael (2007 թ․ մայիսի 24). «Inzaghi inspires Milan to glory». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  9. «2007–08 season at UEFA website». UEFA. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  10. «Kyiv opens host stadium for Euro 2012 final». Kyiv Post. 2011 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  11. «FIFA Technical Report – 1980 Olympics Football Tournament» (PDF). FIFA. 1980. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  12. «Spain 4 Italy 0 Match Report». Guardian UK. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  13. «Facts & Figures». NSC Olimpiyskiy Stadium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  14. «2018 UEFA Champions League final: Guide to Kyiv». UEFA. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  15. «All you need to know about the Champions League final». UEFA. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  16. «UEFA Champions League final ticket application window». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ մարտի 12.
  17. «2018 UEFA Champions League final ticket sales launched». UEFA.com. 2018 թ․ մարտի 16.
  18. «Dua Lipa to Perform at UEFA Champions League Opening Ceremony: 'There'll Be a Whole Lot of Girl Power'». Billboard. 2018 թ․ մայիսի 13.
  19. «Sean Paul returns to stage after father's death». www.loopjamaica.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  20. Wrack, Suzanne (2018 թ․ մայիսի 24). «Lyon sweep to Women's Champions League win over 10-player Wolfsburg». The Guardian.
  21. «Lyon beats Wolfsburg 4-1 to win Women's Champions League». St. Louis Post-Dispatch. Associated Press. 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)
  22. Smith, Rory (2018 թ․ մայիսի 20). «Why Was My Room Canceled? A Final Overwhelms Kiev». Նյու Յորք Թայմս. էջ D1. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  23. «Champions League final: Fans gather in Kiev after flight cancellations». BBC. 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  24. «Liverpool mayor 'gutted' after Kiev flights cancelled». Sky News. 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  25. «Masked hooligans attack Liverpool fans like a 'pack of dogs' in horrifying ambush ahead of Champions League final in Kiev». Mirror.co.uk. 2018 թ․ մայիսի 24.
  26. «Milorad Mažić to referee Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  27. 27,0 27,1 Taylor, Daniel (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին. «Ramos had locked Salah's right arm and turned him, judo-style, as they lost balance going for the same ball.»
  28. «Salah and Karius mark dark night for Reds». SBS. 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին. «They jeered Madrid captain Ramos, who appeared to have had Salah in an armlock as they fell to the ground»
  29. 29,0 29,1 Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid v Liverpool: Champions League final 2018 – live!». The Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  30. Price, Glenn (2018 թ․ մայիսի 26). «Liverpool's Mohamed Salah, Real Madrid's Dani Carvajal injured in Champions League final». ESPN. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  31. McNulty, Phil (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid 3-1 Liverpool». BBC Sport. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  32. Smith, Rory; Das, Andrew (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid Beats Liverpool in Champions League Final on a Wonder and Two Blunders». The New York Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.