Շչուրովկա (գյուղ, Բալակլեյայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շչուրովկա
ուկրաիներեն՝ Щурівка
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԽարկովի մարզ
ՇրջանԲալակլեյայի շրջան
Հիմնադրված է1806 թ.
Մակերես0,761[1] կմ²
ԲԾՄ85 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն
Բնակչություն131[2] մարդ (2001)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ8 05749
Փոստային դասիչ64265
Ավտոմոբիլային կոդAX / 21
ՈՒՎՏԿՕԴ6320286803
Շչուրովկա (գյուղ, Բալակլեյայի շրջան) (Ուկրաինա)##
Շչուրովկա (գյուղ, Բալակլեյայի շրջան) (Ուկրաինա)
Շչուրովկա (գյուղ, Բալակլեյայի շրջան) (Խարկովի մարզ)##
Շչուրովկա (գյուղ, Բալակլեյայի շրջան) (Խարկովի մարզ)

Շչուրովկա (ուկրաիներեն՝ Щурівка), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բալակլեյայի շրջանում։ Հիմնադրվել է 1806 թվականին։

2001 թվականի տվյալներով Շչուրովկա գյուղում բնակվել է 131 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,761 կմ²։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչուրովկա գյուղը գտնվում է Սիվերսկի Դոնեց գետի (ուկրաիներեն՝ Siversky Dinets) աջ բարձր ափին։ Գետի հանդիպակաց ափին կան բազմաթիվ լճեր, ճահիճներ, տեղ-տեղ անտառապատ է։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը գալիս է գյուղի շրջակայքի ձորերում բնադրող փոքրիկ կանաչ թռչունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1706 թվականը հիմնադրման տարեթիվն է[3]։
  • Շչուրովկա գյուղի տարածքում հայտնաբերվել են վերին պալեոլիթի (40-10 հազար տարի առաջ) հուշարձաններ։
  • Շչուրովկա և Նովայա Գուսարովկա գյուղերի մոտ կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ շրջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս նեոլիթից։ Մինչ օրս պահպանվել են նեոլիթյան երկու հնավայրերի, բրոնզի և վաղ երկաթի դարերի բնակավայրերի, ինչպես նաև մ.թ.ա. 4-3-րդ դարերի սկյութական թաղամասի հետքեր։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչուրովկա գյուղում կան Խորհրդային զինվորների եղբայրական գերեզմաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համայնքի հիմնական տվյալները Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
  2. ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  3. Кисиленко В.Ю. Черговий огляд нововіднайдених джерел щодо уточнення початку літочислення окремих населених пунктів Слобожанщини // Слобожанщина. Погляд у минуле - 2021: збірник науково-документальних праць. — Житомир: Видавець О.О. Євенок, 2021. – С.179-186

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]