Նոբորու Անդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոբորու Անդո
ճապ.՝ 安藤 昇
Ծնվել էմայիսի 24, 1926(1926-05-24)[1]
ԾննդավայրŌkubo, Շինձյուկու, Ճապոնիա
Մահացել էդեկտեմբերի 16, 2015(2015-12-16)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՀոսեյ համալսարան
Մասնագիտությունդերասան, վիպասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, կինոպրոդյուսեր և kamikaze

Նոբորու Անդո (ճապ.՝ 安藤 昇, անգլ.՝ Noboru Ando, մայիսի 24, 1926(1926-05-24)[1], Ōkubo, Շինձյուկու, Ճապոնիա - դեկտեմբերի 16, 2015(2015-12-16)[2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող, գործարար։ Յակուձա խմբավորման նախկին ավազակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հիգասիում (Օկուբո, Տոկիո)` սամուրայական ծագմամբ ընտանիքում եղել է չորս երեխաներից ամենամեծը։ Ավարտել է Յոկոհամաի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Մանջուրիաում, որտեղ էլ աշխատում էր նրա հայրը։ Մի քանի անգամ հեռացվել է միջնակարգ դպրոցից։ Գողության համար ուղարկվել է ուղղիչ դպրոց[3]։

1943 թվականին ուղղարկվել է նավատորմում ծառայելու։ Շուտով նա ինքնակամ ընդունվել է զինվորական դպրոց, որտեղ պատրաստում էին կամիկաձեների։

Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Տոկիո և ընդունվել է Հոսեյ համալսարան՝ միաժամանակ շարունակելով քրեական կարիերան։ Նոբորու Անդոն կարճ ժամանակում սովորական յակուձայից դարձել է ամենաազդեցիկ ավազակախմբերից մեկի գլխավորը։ 1952 թվականին ստեղծել է իր սեփական քրեական ընտանիքը՝ Անդո գումին՝ կազմված քոլեջի նախկին աշակերտներից։ Այն իր ազդեցության գագաթնակետին ներառում էր 300 անդամ, իր հսկողությոն տակ էր պահում Սիբույա շրջանը։ Խմբավորմանն էին պատկանում անշարժ գույք և գիշերային ակումբներ։ Անդո-գումին կապված էր ԱՄՆ ռազմաբազայի զինվորների հետ և 1950-ականների ընթացքում մաքսանենգության և «սև շուկայի» կազմակերպիչն էր։ Սպին, որը նա ցուցադրում էր ֆիլմերում, նրա մոտ հայտնվել էր Օսակայի նավամատույցում կորեացի գանգստերների հետ վեճի արդյունքում[4]։ 1958 թվականի հունիսին վարձու մարդասպանը Անդոյի հրամանով մահափորձ էր կատարել գործարար Հիդեկի Յոկոյի դեմ։ Յոկոն վիրավորել էր Անդոյին, երբ վերջինս աշխատում էր նրա մոտ։ Անդոն ձերբակալվել է 35 օր օրենքից դուրս գտնվելուց հետո։ Նոբորու Անդոն սպանության նպատակով հանցավոր դավադրության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

1964 թվականի դեկտեմբերին՝ բանտից ազատվելուց հետո, պաշտոնապես լուծարել է իր ընտանիքը և վկայակոչել իր ընկերներից մեկի մահը։ Նրա բանդայի արձակումից կարճ ժամանակ անց Անդոն գրել է մեմուարներ «Մարդու պատմությունը գրված է նրա դեմքին» վերնագրով։ 1965 թվականին այս գիրքը հայտնվել է կինոռեժիսոր Թայ Կատոյի մոտ[5]։ Լինելով Toho ստուդիայի ազդեցիկ դեմքերից մեկը՝ նա որոշել է ստեղծել գրքի մասին ֆիլմ և գլխավոր դերի համար հրավիրել գրքի հեղինակին։ Նոբորու Անդոն դարձել է ամենապահանջված դերասաններից մեկը և նկարահանվել է Toho ստուդիայի ավելի քան երկու տասնյակ պատկերներում։ Ռեժիսորներ Կինձի Ֆուկասակուն և Հիդեո Գոսյան Անդոյին հրավիրել են իրենց նախագծերին։ Դերասանի կարիերայի գագաթնակետը դարձել է «Չար փողոցներ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գանգստերների նախկին առաջնորդի դերը, որը բանտից հետո փորձում է հարմարվել սովորական կյանքին։

1967 թվականին Toei ստուդիայի պրոդյուսեր Կոձի Սյունդոն (և, ըստ լուրերի, նախկին յակուձան, որը նրանց հետ սերտ կապեր է պահպանել[6]) Անդոյին հրավիրել է Toei։ Նա հայտնվել է այս ստուդիայի ընդհանուր առմամբ 51 ֆիլմում, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների Տերուո Իսիայի և Կինձի Ֆուկասակու ֆիլմերում։ Մի քանի տարի շարունակ նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում, որոնք մանրամասն ներկայացնում են իր և իր խմբավորման պատմությունը (դրանցից առավել հայտնի է «Ando Noboru no Waga Tobou to Sex no Kiroku» ֆիլմը, 1976 թվական, խաղացել է ինքն իր դերը)։ 1976 թվականին որպես ռեժիսոր բեմադրել է վավերագրական «Yakuza zankoku hiroku: kataude» ֆիլմը։ 1979 թվականից հետո սկսել է ավելի քիչ նկարահանվել։ 70-ականների վերջին Նոբորու Անդոն զբաղվում էր բիզնեսով։ Շարունակում էր խորհրդատվություն տրամադրել յակուձաների մասին ֆիլմերի նկարահանումներին։ Ժամանակ առ ժամանակ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր և գրել է վեպեր։

Անդոն դերասանական կարիերան վերսկսել է 1997 թվականին «The True Face of Shinjuku: The Story of the Shinjuku Delinquent Gangs» ֆիլմով։ 2002 թվականին մասնակցել է Տակասի Միիքեի «Jitsuroku Andô Noboru kyôdô-den: Rekka» ֆիլմի ստեղծմանը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կինոյում խաղալը այնքան էլ բարդ չէ։ Գաղտնիք չէ, որ ցանկացած յակուձե պետք է լինի պարկեշտ դերասան։ Սա նրա մասնագիտության պարտադիր հմտություններից մեկն է» - ասել է Անդոն[7]։
  • Անդոն ֆիլմերում միշտ պահպանել է դեմքի քարե արտահայտությունը, դիմակ, որը պետք է ցույց տար յակուեձեի կյանքում վախի կամ զգացմունքիբացակայությունը։ Նման կերպարի հետևորդ է դարձել հայտնի դերասան Կոձի Ցուրուտան[8]։

Ընտրված ֆիլմագրություն (դերասան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդու պատմությունը գրված է նրա դեմքին» / Otokonokao wa rirekisho. 1965/1966։
  • «Ճապոնիայի հանցավոր աշխարհը՝ բրիգադիր» / Nihon boryoku-dan — kumicho. 1969։
  • «Գաղտնի տեղեկություն» / Tarekomi. 1969։
  • «Կարեկցանք դուրսպրծուկին» / Sympathy For The Underdog / Bakuto gaijin butai. 1971։
  • «Գայլերը» / Shusso Iwai. 1971։
  • «Փողոցային մարդասպան» / Street Mobster / Gendai yakuza: hito-kiri yota. 1972։
  • «Չար փողոցները» / Violent Street / Boryoku gai. 1974։
  • «Պատվի գերեզմանոց» / Graveyard of Honor. 1975։
  • «Սիբույայի պատմությունը» / Shibuya monogatari. 2005/2006։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 http://news.yahoo.co.jp/pickup/6184466
  3. Schilling, Mark. The Yakuza Movie Book: A Guide to Japanese Gangster Films. Stone Bridge Press. 2003. Р. 119—123. ISBN 1-880656-76-0.
  4. Schilling, Mark. We got a real wiseguy here. Japan Times. April 17, 2002.
  5. «Тай Като. Shinema». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Иван Денисов. Эпитафии чести и благородству. Синематека.
  7. «Нобору Андо (Noboru Ando). Shinema». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  8. Тадао Сато. Кино Японии. М. 1988. ISBN 5-05-002303-3, 5-87011-507-3, 4-7700-1005-2. С. 23.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]