Նիկոլայ Ալեքսեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ալեքսեև
Ծնվել էմայիսի 14 (26), 1879 Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 2, 1964(1964-03-02)[1] (84 տարեկան) Ժնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան, Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան, Russian Faculty of Law in Prague? և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և Իրավաբանություն
Ալմա մատերԴրեզդենի տեխնիկական համալսարան, Q4030708? և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՊավել Նովգորոդցև
ՈւսուցիչՊավել Նովգորոդցև

Նիկոլայ Նիկոլաևիչ Ալեքսեև (մայիսի 14 (26), 1879, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1964(1964-03-02)[1], Ժնև, Շվեյցարիա), ռուս փիլիսոփա, իրավաբան, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, եվրասիականության գաղափարախոսներից մեկը։ Փորձել է ֆենոմենոլոգիական մեթոդը կիրառել իրավունքի փիլիսոփայությունում։ Նովոգորոդցևի ուսանող է, դասավանդել է Մոսկվայի համալսարանում (1912-1917 թվականներին), Պրահայում և Բեռլինում (1922-1931 թվականներին), ապա Սորբոնում, Բելգրադում (1940 թվականից)։

1945 թվականին նրան հաջողվում է ստանալ ԽՍՀՄ-ի քաղաքացիություն, սակայն ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով նա ստիպված է մեկնել Շվեյցարիա, 1948 թվականից ապրել է Ժնևում, որտեղ շարունակել է ուսումնասիրել իրավունք և փիլիսոփայություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Նիկոլաևիչ Ալեքսեևը ծնվել է 1879 թվականին Մոսկվայում, պրոֆեսիոնալ իրավաբանի ընտանիքում, որը ծառայել է 4-րդ շրջանի խորհրդի գրասենյակի ղեկավարի օգնական։ Մոսկվայի 3-րդ գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1902 թվականի փետրվարին Ալեքսեևը հեղափոխական գործունեության համար հեռացվեց համալսարանից և դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման։ Ազատվելուց հետո մեկնել է Գերմանիա, որտեղ ուսումը շարունակել է Դրեզդենի պոլիտեխնիկում։ 1903 թվականին Ալեքսեևը վերադարձել է Մոսկվա, վերականգնվել համալսարանում և 1906 թվականին հաջողությամբ ավարտել իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով 1-ին աստիճանի դիպլոմ։ Ուսման մեջ գերազանց հաջողություններ շնորհիվ, մնացել է իրավունքի փիլիսոփայության և իրավունքի հանրագիտարանի ամբիոնում։

Պետական հրավունքի մագիստրոսի աստիճանի քննության հանձնումից հետո` մասնավոր-դոցենտի կոչումով կարդում էր դասախոսություններ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնում։

Բեռլինում, Հայդելբերգում, Մարբուրգում և Փարիզում մագիստրոսական թեզը պատրաստելու ընթացքում նրա վրա մեծ ազդեցություն է թողել Մարբուրգի և Բադենի դպրոցների նեոկանտիանիզմը։

Հետո հմայվեց Է.Հուսերլի ֆենոմենոլոգիայով։ Արտասահմանից վերադառնալուց հետո, 1912 թվականի մայիսին Ալեքսեևը պաշտպանել է մագիստրոսական թեզը «Հասարակական և բնական գիտությունները իրենց մեթոդների պատմական հարաբերություններում» և ստացել հանրային իրավունքի մագիստրոսի կոչում։

1917 թվականի հունվարին ընտրվել է Մոսկվայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի արտակարգ պրոֆեսոր, սակայն 1917 թվականի փետրվարյան հեղափոխական իրադարձությունների պատճառով Ալեքսեևի հաստատումը հետաձգվել է մինչև աշուն (բարձրագույն ատյանում հաստատումը տեղի չի ունեցել)։ 1917 թվականին Ալեքսեևը ակտիվորեն համագործակցում էր Ժամանակավոր կառավարության հետ. որպես մասնագետ մասնակցել է Սահմանադիր ժողովի նախապատրաստմանը։

Չընդունեց Հոկտեմբերյան հեղափոխությունը. 1918 թվականի ամռանը եղել է արտասահմանում, 1918 թվականի հոկտեմբերին Կիևով ժամանել է Ղրիմ, 1918 թվականի վերջին Սիմֆերոպոլում ընտրվել է նորաստեղծ Տաուրիդ համալսարանի պրոֆեսոր։ 1919 թվականի սկզբին մասնակցել է Սպիտակ շարժման կամավորական բանակին, եղել է «Մեծ Ռուսաստան» թերթի խմբագիրը, ղեկավարել է կամավորական բանակի քարոզչական բաժնի գրական մասը:1919 թվականի մարտին տարհանվել է Կոստանդնուպոլիս, ապա Սոֆիայի միջոցով տեղափոխվել Բելգրադ։

1920 թվականին վերադարձել է Ղրիմ՝ որպես ռուսական բանակի շտաբի տեղեկատվական բաժնի պետ` գեներալ Պ. Ն. Վրանգելի ղեկավարությամբ:1920 թվականի հոկտեմբերին, Ղրիմի տարհանման ժամանակ, Ն. Ն. Ալեքսեևը վերջնականապես արտագաղթեց Ռուսաստանից. 1921-1922 թվականներին աշխատել է Կոստանդնուպոլսի ռուսական դպրոցի տեսուչ։ 1922 թվականին Ալեքսեևը Պ.Ի.Նովգորոդցևի հրավերով զբաղեցրեց Պրահայի Ռուսաստանի ժողովրդական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտական քարտուղարի պաշտոնը։ Այստեղ Ն.Ն.Ալեքսեևը մտերմացավ եվրասիացիների հետ։ Այն բանից հետո, երբ 1931 թվականին Պրահայի իրավագիտության ֆակուլտետը դադարեց գոյություն ունենալ, և Գերմանիայում նացիստները իշխանության եկան, Ալեքսեևը տեղափոխվեց Ստրասբուրգ և սկսեց դասավանդել Սորբոնի ռուսական իրավաբանական կուրսերում։ 1940 թվականին Ն.Ն.Ալեքսեևը տեղափոխվել է Բելգրադ, որտեղ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժմանը։

Աշխարհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական և իրավագիտական հայացքների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Նիկոլայի Ալեքսեևը պատկանում է իրավաբանների մի աստղաբույլի, որը 19-20-րդ դարերի սկզբին զարգացրեց իրավունքի բնական ուղղության գաղափարները։ Նրանց ստեղծած իրավունք հասկացությունները սերտորեն կապված են այն ժամանակվա կրոնական ու բարոյական իդեալների հետ։ Նրանց բնորոշ է բուռն հետաքրքրությունը Ռուսաստանի ճակատագրի, նրա մշակույթի, պատմության և պետության մեջ անհատի դերի, սկզբունքորեն նոր բարոյական հիմքերի վրա պետության և իրավունքի կառուցման խնդիրների նկատմամբ։

Ինչպես գրում է Ա.Ա.Կորոլկով. «Ռուսական փիլիսոփայությունը աշխարհին տվել է բազմաթիվ առեղծվածներ, այդ առեղծվածներից մեկը իրավաբանների միտումն է բացատրել ռուսական հոգու գաղտնիքները, փիլիսոփայությունը բառի ռուսերեն իմաստով։ Շատ ռուս մտածողներ իրենց համալսարանական կրթությամբ իրավաբաններ էին (Ն. Ա. Բերդյաև, Ի. Ա. Իլյին, Պ. Ի. Նովգորոդցև, Բ. Պ. Վիշեսլավցև և այլն)»[3]։

Անդրադառնալով իրավունքի փիլիսոփայության դերին` Ն. Ն. Ալեքսեևը 1918 թվականին գրել է, որ իրավունքի և պետության արդարացման սպեկուլյատիվ խնդիրը վաղուց եղել է փառավոր և այժմ մոռացված գիտության` իրավունքի պատմությունը, ճանաչումը:Հատկանշական է, որ հասարակության մեջ օրենքի տեղի և դերի հարցը Ն.Ն.Ալեքսեևին անհանգստացնում է պատմության այն պահին, երբ Ռուսաստանը անցնում է ցնցումների և փլուզումների միջով, երբ փլուզվում են հին արժեքները, իսկ նորերը դեռ չեն հաստատվել, երբ աշխարհը կորցրել է իր կայունությունը։

Ն.Ալեքսեևի արդեն առաջին լուրջ աշխատությունը «Հասարակական և բնական գիտությունները իրենց մեթոդների պատմական հարաբերություններում»-ն է։ « Ակնարկներ հասարակական գիտությունների պատմության և մեթոդաբանության մասին»-ը (Մոսկվա, 1912), նվիրված է հասարակագիտության մեջ մեխանիզմի էվոլյուցիային և ձևակերպում է այն հիմնական թեման, որով կզբաղվի գիտնականն իր ողջ կյանքի ընթացքում. այն մի կողմից «գոյություն ունեցող հասարակական-գիտական գիտելիքի քննադատությունն է, քանի որ այն դրսևորվում է նատուրալիստական սոցիալական տեսությունների իրական կազմով, իսկ մյուս կողմից՝ նոր տեսության ստեղծում, որը պետք է ունենա խիստ գիտական բնույթ. հասարակական հարաբերությունների լիարժեք իրականացման անհնարինության գաղափարով, այդ ռացիոնալացման հավատը, որում, մի կողմից, մարմնավորված է մոտ երկրային դրախտի մասին երազներում, մյուս կողմից, կապված է այն համոզման հետ, որ հասարակական գիտությունը կարելի է ներկայացնել մաթեմատիկական-ռացիոնալ բանաձեւերով[4]։

Ռուսաստանում պետական և իրավունքի հին համակարգի փլուզման տարիներին Ալեքսեևը մեկը մյուսի հետևից հրատարակում է իրավունքի փիլիսոփայության մասին իր աշխատությունները։

Դրանք են` «Իրավագիտության ներածություն» - (Մոսկվա, 1918 թվական), «Ակնարկներ պետության ընդհանուր տեսության վերաբերյալ. Պետական գիտության հիմնական նախադրյալներն ու վարկածները» (Մոսկվա, 1919 թվական), «Իրավունքի ընդհանուր դոկտրինա» (Սիմֆերոպոլ, 1919 թվական), «Իրավունքի փիլիսոփայության հիմունքներ» - (Պրահա, 1924 թվական)։ Այս աշխատանքները ներկայացնում են մի շարք ուսումնասիրություններ, որոնք նվիրված են ոչ միայն զուտ գիտական խնդիրներին, այլև գործնական նպատակներին։ Ալեքսեևը իրավացիորեն կարծում է, որ Ռուսաստանում հեղափոխական իրադարձությունների հետևանքով առաջացած զանգվածային անարխիզմի ժամանակ անհրաժեշտ է ժողովրդի մեջ ամրապնդել օրենքի գաղափարը։ Դա կարելի է անել միայն պատմական փորձի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Ինչպես այդ տարիներին լիբերալ մտավորականության ներկայացուցիչների մեծ մասը, նա հույս ուներ, որ «հեղափոխությամբ կործանված իրավական և պետական ձևերից... կարգուկանոնի նոր տարրեր կառաջանան՝ անխուսափելիորեն վերարտադրելով ցանկացած օրենքի հիմնական հատկանիշները»[5]։ «Իրավագիտության ներածություն» ցիկլը բացող աշխատության մեջ Ալեքսեևը վերլուծում է իրավունք հասկացության տարբեր մեկնաբանություններ հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում բնական իրավունքի գաղափարին, որն այն ժամանակ հատկապես տարածված էր ռուս իրավագետների շրջանում։ Այնուամենայնիվ, ի տարբերություն շատ այլ հետազոտողների (մասնավորապես, նրա ուսուցիչ Պ. Ի. Նովգորոդցևի), նա կարծում է, որ բնական իրավունքի տեսությունը չի կարող լինել սոցիալական իդեալի գիտություն, քանի որ օրենքը իրականության այն բազմաթիվ կողմերից միայն մեկն է, որն ունի այլ, բոլորովին ոչ իրավական հատկություններ և հարաբերություններ:Նա վճռականորեն մերժում է պետության սահմանումը որպես որոշակի ամբողջականություն, որը նման է մարդու մարմնին, և այն սահմանում է որպես անհատների և սոցիալական խմբերի միջև բարդ հարաբերություններ:Այս աշխատանքում նա ձգտում է օրենքի և պետության սահմանումից հնարավորինս վերացնել բովանդակային հարաբերությունները, տալ ֆենոմենալ կողմի վերլուծություն։ Հետագայում այս մոտեցումն իր տրամաբանական ավարտը գտավ իրավունքի փիլիսոփայության հիմունքներում, որը կարելի է համարել որպես իրավունքի ֆենոմենոլոգիական պատմություն։

Ցիկլի այս վերջին աշխատության մեջ բավականին հստակ մատնանշվում է քաղաքական և իրավական գաղափարների փիլիսոփայական բովանդակությունը, որում հեղինակը տեսել է իրավունքի ներքին էությունը։ Հազիվ թե կարելի է համաձայնել Վասիլի Զենկովսկու հետ, որ Ն.Ն.Ալեքսեևի փիլիսոփայական աշխատանքը սահմանափակվում է հենց նրա առաջին գիտական աշխատությամբ, իսկ մնացածը նվիրված է միայն իրավունքի խնդիրներին։ Ն.Ն.Ալեքսեևի աշխատությունների մեծ մասը բնութագրվում է իրավունքի և պետության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ՝ ընդհանուր փիլիսոփայական խնդիրների հետ իրենց հարաբերության մեջ։ «Իրավունքի փիլիսոփայության հիմունքները» աշխատությունը գրվել է XX դարի առաջին տասնյակի վերջին –երկրորդ տասնյակի սկզբին` հետազոտողների ընդհանուր հետաքրքրություններին համապատասխան. այս աշխատության մեջ հատկապես հստակորեն զգացվում է ֆենոմենոլոգիական դպրոցի ազդեցությունը, որը հատուկ հեղինակություն էր վայելում։ Նրա հիմնադիր, գերմանացի փիլիսոփա Էդմունդ Հուսերլի ազդեցությունը 20-րդ դարասկզբի փիլիսոփայական մտքի զարգացման վրա դժվար թե կարելի է գերագնահատել։ Նրանով հրապուրվում էին այնպիսի հայտնի մտածողներ, ինչպիսիք են Հայդեգերը, Սարտրը, Շպետը, Լոսևը։ Հուսերլը գրել է, որ միայն փիլիսոփայական հետազոտություններն են «լրացնում գիտական աշխատանքը ... և մաքուր և իրական տեսական գիտելիքները»[6]:Այս դրույթները հետաքրքրում էին դարասկզբի հակապոզիտիվիստական ուղղության փիլիսոփաներին։ Նրանք Հուսերլին համարում էին խիստ ռացիոնալիստական տրամաբանական-իմացաբանական վարդապետության ստեղծող, որի հիմնական սկզբունքներից մեկը փիլիսոփայության ոլորտից այնպիսի խնդիրների բացառումն էր, ինչպիսին է արտաքին աշխարհի բնույթի հարցը, մարդկային գոյության հարցը, հասարակական գոյության հակասություններն ու հակամարտությունները։ Ալեքսեևը կարծում էր, որ ֆենոմենոլոգիան կօգնի իրեն լուծել իր առջև ծառացած հիմնական խնդիրը՝ ուսումնասիրել օրենքը խիստ գիտական գիտելիքների տեսանկյունից և, միևնույն ժամանակ, խուսափել իրականության չափից դուրս գիտական ռացիոնալացումից, քանի որ այն կենտրոնացնում է գիտելիքները ուսումնասիրության վրա. առաջին հերթին գիտակցության երեւույթները հատուկ հոգեկան գործողությունների (կրճատումների) օգնությամբ։ Այնուամենայնիվ, ֆենոմենոլոգիայի ազդեցությունը Ն.Ն.Ալեքսեևի տեսակետների վրա այնքան մեծ չէ, որքան, օրինակ, Շպետի կամ Լոսևի տեսակետները[7]:Նա մնում է օրիգինալ մտածող՝ խորապես և յուրովի ըմբռնելով իրավունքի փիլիսոփայական էությունը։

Ինչպես նախորդ աշխատություններում, ռուս իրավաբանը հիմնականում ելնում է իրավունքի փիլիսոփայության և տեսության վերաբերյալ ժամանակակից տեսությունների և տեսակետների ընդհանրացումից և ըմբռնումից:Հետո նա կառուցում է իր սեփական համակարգը, որի հիմքում ռուսական իրավագիտության մեջ միշտ գերիշխող թեմաներն են՝ իրավունքի առարկան, իրավունքի արժեքը, իրավահարաբերությունների իդեալը։ Նա գալիս է այն եզրակացության, որ իրավունքի առարկան պետք է ունենա հոգեւոր բնույթ, որում գերակշռում են կրոնական ու բարոյական սկզբունքները։ Այն նաև որոշում է իրավահարաբերությունների հոգևոր բնույթը։ Հետազոտողը հատուկ ուշադրություն է դարձնում համամարդկային բարոյականության և իրավական նորմերի հիմնախնդիրների կապին։ Նա իր ողջ աշխատանքի ընթացքում մշտապես ընդգծում է զուտ իրավական խնդիրների եւ արժեքային խնդիրների կապը։ Ալեքսեևը կարծում է, որ միայն այնտեղ, որտեղ արժեքները չեն խեղաթյուրվում, կարող է ձևավորվել օրենքի բարոյական համակարգ։ Հակաարժեքների ի հայտ գալը կհանգեցնի օրենքի բարոյական բովանդակության խեղաթյուրման, ավելին, իրավական համակարգը սկսում է արդարացնել առկա հակաարժեքները՝ նպաստելով դրանց արմատավորմանը հասարակության մեջ։ Նման հասարակությունն ի վիճակի չէ սահմանել իր նպատակները, իրականացնել իդեալները որպես իրական մի բան, որին կարելի է և պետք է ձգտել։ Սա իր հերթին նպաստում է ամենատարբեր ուտոպիաների և ֆանտազիաների ստեղծմանը, որոնք շեղում են մարդուն իրավահարաբերությունների բարելավումից և խոչընդոտում իրավագիտակցության զարգացմանը։ Ըստ Ալեքսեևի՝ նորմատիվ օբյեկտիվ իրավունքի համակարգը պետք է հաղթահարվի կամ փոխարինվի այսպես կոչված «սահմանված օրենքով»՝ հիմնված հանրային իրավագիտակցությունից բխող կրոնական և բարոյական գաղափարների վրա։ Նման իրավական համակարգ ունեցող պետությունում անհատը չի կարող գոյություն ունենալ այլ կերպ, քան որպես հասարակական ամբողջության օրգանական տարր, որը, ըստ Ն. Ն. Ալեքսեևի, յուրաքանչյուր քաղաքացու նպատակն է, պարտականությունն ու իրավունքը։

Ն. Ն. Ալեքսեևը և եվրասիականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններում արտահայտված մտքերից շատերը հիմք են հանդիսացել Ն.Ն.Ալեքսեևի «Եվրասիական ժամանակաշրջանի» (1930-1950-ական թվականներ) համար։ Ռուս մտածողը համարվում է եվրասիական պետական-իրավական ուղղության ճանաչված ղեկավարը:Ալեքսեևը ելնում է այն համոզմունքից, որ Ռուսաստանի հսկայական տարածքում՝ Եվրասիայում, արդար կարգը, կայունությունը կարող են ապահովվել միայն արիստոկրատական և դեմոկրատական կառավարման առավելությունները համակցող պետության մեջ։ Այս գաղափարը օրգանապես բնորոշ է զանգվածներին։ Երկիրը պետք է կառավարվի լավ կրթված, գիտակից փոքրամասնության կողմից՝ ի շահ ժողովրդի լայն զանգվածների։ Նման փոքրամասնությունը պետք է ներկայացնի այնպիսի մի բան, ինչպիսին է հոգևոր կարգը, որը կարող է բարոյապես առաջնորդել ժողովրդին։ Այն զարգացնում է պետական իդեալը և ձևակերպում բարձրագույն կրոնական և փիլիսոփայական ճշմարտությունը։ Նման հասարակությունում օրենքը նախ և առաջ որոշակի գործողությունների իրականացման հնարավորությունն է (ի տարբերություն իրավական համակարգերի, որոնք փոխարինում են «իրավունք» հասկացությունը «պարտականություն» հասկացությամբ)։ Հին ռուսական «պետություն-ճշմարտությունը»՝ ստորադասված «հավերժության» սկզբին, դառնում է իդեալական պետական կառույց։ Այն օրգանապես ներառում է և՛ սուբյեկտիվ իրավունքը, և՛ արդարադատության նորմերը։ Օրենքն ու բարոյականությունը միմյանցից անբաժան են, իրականացվում է քաղաքացիների իրավունքների և պարտականությունների միասնությունը։

Այս տարիների ընթացքում Ալեքսեևը մեծ ուշադրություն է դարձրել եվրասիականության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացմանը, որի առանցքը եղել է «պետական-մասնավոր տնտեսական համակարգի» գաղափարը, որը կարող է վերացնել հասարակության` չափից դուրս հարուստների և աղքատների շերտավորումը:Սոցիալիզմը, ըստ Ալեքսեևի, ի վիճակի չէ լուծել այս խնդիրը, քանի որ այն միայն վերացնում է սեփականության մեծ թվով սուբյեկտներ՝ չփոխելով իր կառուցվածքը։ Գիտնականը նաև սուր քննադատության է ենթարկել Խորհրդային Միությունում ազգամիջյան հարաբերությունների քաղաքականությունը՝ որպես ժողովուրդների կապի հիմք` պրոլետարիատի միջազգային համերաշխության գաղափարը առաջ քաշելու համար։ Նա կարծում էր, որ անհրաժեշտ է Ռուսաստան-Եվրասիա կառուցվածքի դաշնային սկզբունք՝ մաքրված կոմունիստական գաղափարախոսությունից և հիմնված եվրասիական աշխարհի ժողովուրդների ընդհանուր ճակատագրի գիտակցման վրա։ Մարքսիզմը Ռուսաստանում կատարել է իր պատմական և սոցիալական դերը։ Նա արեց այն, ինչ խոստացել էր պատմական ճակատագիրը։ Նա կազմակերպեց ռուսական հեղափոխական պրոցեսը և դրան տվեց առանձնահատուկ սոցիալ-տնտեսական բովանդակություն...Երբ նա հեռանա, ինչ կմնա, կմնա ժողովրդական, աշխատանքային, ոչ կապիտալիստական պետություն կառուցելու հին ռուսական պոպուլիստական գաղափարը։ Խնդիրը, որը բարձրացրել են ժողովրդական հեղափոխական պայքարի բոլոր տիտանները՝ սկսած փորձանքների:Եվ հանցագործություն կլիներ, եթե այս բոլոր տառապանքներից, ամբողջ արյունից ու արցունքներից հետո այս խնդիրը չլուծվեր»,- գրել է Ն.Ն.Ալեքսեևը[8]։ Իհարկե, այդ տարիներին նման տեսակետներ արտահայտող գիտնականը, փիլիսոփան ու իրավաբանը չէր կարող իր ընթերցողին ու հետազոտողին գտնել Խորհրդային Ռուսաստանում։

Նիկոլայ Ալեքսեևի գաղափարները և իրավունքի ժամանակակից փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե հարյուր տարի առաջ Նիկոլայ Ալեքսեևի արտահայտած մտքերից շատերն այժմ արտացոլված են իրավունքի ժամանակակից փիլիսոփաների աշխատություններում:Մասնավորապես, եվրասիականություն հասկացությունը էական փոփոխություններ է կրել և այժմ ընկալվում է իրավական համակարգերի տեսությանը և իրավական մտածողությանը համահունչ:Եվրասիականության հայեցակարգի ազդեցության տակ ձևավորվեց իրավական համակարգերի երկու հիմնարար տիպի առկայության տեսություն՝ տարբերակված և չտարբերակված։ Մի շարք տարբերակված համակարգեր ներառում են մայրցամաքային (ռոմանո-գերմանական) և անգլո-ամերիկյան իրավունքի «դասական» իրավական համակարգերը։ Չտարբերակված իրավական համակարգերը ներառում են այն իրավական համակարգերը, որոնցում իրավունքի զարգացումը տեղի է ունենում մարդկային կյանքի և հասարակության մեկ այլ ոլորտի էական ազդեցության նշանի ներքո:Դրանք են հեռավոր արևելյան իրավական ընտանիքը (օրենքի վրա ազդում է բարոյականությունը), սովորութային իրավունքի իրավական ընտանիքը (օրենքը զարգանում է սովորույթների ազդեցության տակ), ավանդական իրավական ընտանիքը (ավանդույթները իրավունքի ձևավորման որոշիչ գործոնն են) և Եվրասիական իրավական ընտանիք (օրենքի վրա էականորեն ազդում է քաղաքականությունը)[9]։

Իրավական մտածողության տեսության մեջ եվրասիականության գաղափարներն արտահայտվում են իրավական իրականության ընկալման հատուկ ոճով և ձևով, երբ բացակայում է իրավունքի, արդարության և բարության ըմբռնման հստակ տարանջատումը։ Այս երեք կատեգորիաները միաձուլվում են՝ ձևավորելով իրավունքի՝ որպես իրավահարաբերությունների արժեքային-նորմատիվ կարգավորիչի ընկալման ամբողջական պատկերը[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альбов А. П., Масленников Д. В.,Ревнова М. Б. Николай Алексеев: между стихией и Логосом // Основы философии права / Сост.: Альбов А.П., Величко А.М., Масленников Д.В., Ревнова М.Б.; Отв. ред.: Масленников Д.В., Сальников В.П.. — СПб.: Изд-во С.-Петербург. юрид. ин-та, 1998. — С. 3-18. — 216 с. — (5862470182). — ISBN 5862470182.
  • Бернацкий Г. Г., Соболев В. Г. Николай Николаевич Алексеев // Основы философии прав. — СПб.: Лань, 1999. — С. 8-16. — 256 с. — (Классики истории и философии права). — 5000 экз. — ISBN 5811400705.
  • Борщ И. В. Философия права Н. Н. Алексеева: Автореф. дисс. на соиск. уч. степ. канд. ю. н. Специальность 12.00.01. — Теория и история права и государства; История учений о праве и государстве /И. В. Борщ; Науч. рук. В. Г. Графский. — М., 2005. — 24 с.
  • Волков В. А., Куликова М. В., Логинов В. С. Московские профессора XVIII — начала XX веков. Гуманитарные и общественные науки. — М.: Янус-К, 2006. — С. 12—13. — 300 с. — 2000 экз.
  • Григорьев И. Право как ценность: Из теоретического наследия Н. Н. Алексеева. // Право и государство. — 2005. — № 2. — С. 114—119.
  • Назмутдинов Б. В. Политико-правовые воззрения евразийцев в российском государствоведении XX века: учебное пособие / Нац. исслед. ун-т «Высшая школы экономики»; кафедра теории права и сравнительного правоведения. М.: НИУ ВШЭ, 2013. — 247 c. — 500 экз. — ISBN 978-5-7598-1146-6.
  • Новоженина И. В. Государственно-правовое учение Н. Н. Алексеева: Автореф. дисс. на соиск. уч. степ. канд. ю. н. Специальность 12.00.01. — Теория и история права и государства; История правовых учений /И. В. Новоженина; Науч. рук. А. Н. Тимонин. — Уфа, 2002. − 22 с.
  • Овчинников А. И., Овчинникова С. П. Евразийское правовое мышление Н. Н. Алексеева. — Ростов-на-Дону: изд-во СКНЦ ВШ, 2002. — 264 с
  • Поляков А. В. Разочарованный странник (Н.Н. Алексеев и идея государства): Комментарий к послесловию А.В. Полякова к книге «Алексеев Н.Н. Идея государства» (СПб.: Лань, 2001) // Идея государства: Учеб.пособие для студентов вузов / Н. Н. Алексеев. — 2.изд. — СПб.: Лань и др., 2001. — С.359. — 359 с. — (Классики истории и философии права Мир культуры, истории и философии). — 3000 экз. — ISBN 5811403364.
  • Алексеев, Николай Николаевич : [арх. 24 октября 2022] / Соболев А. В. // А — Анкетирование [Электронный ресурс]. — 2005. — С. 461. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  • Стародубцев Г. С. Международно-правовая наука российской эмиграции, 1918—1939. — науч. изд. — М.: Книга и бизнес, 2000. — 294 с. ISBN 5-212-00810-7
  • Томсинов В. А. Николай Николаевич Алексеев (1879 - 1964) // Российские правоведы XVIII-XX веков: Очерки жизни и творчества. В 2-х томах (Том 2). — М., 2007. — С. 457-472. — 672 с. — («Русское юридическое наследие»). — 1000 экз. — ISBN 978-5-8078-0145-6.
  • Томсинов В. А., Тюренков М. А. АЛЕКСЕЕВ Николай Николаевич // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 20—21. — ISBN 978-5-8243-1429-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Корольков А. А. Одухотворення наука о праве // Русская философия права: философия веры и нравственности; по. ред. В. П. Сальникова. — СПб, 1997. — С. 34.
  4. Алексеев Н. Н. Науки общественные и естественные в историческом взаимоотношении и методов. Очерки по истории и методологии общественных наук. — М., 1912. — С. 269—270.
  5. Алексеев Н. Н. Введение в изучение права. — М., 1918. — С. 8.
  6. Гуссерль Э. Логические исследования. — Т. 1. — СПб, 1907. — С. 222.
  7. Сам Н. Н. Алексеев в предисловии к «основам философии права» отмечает, что его метод можно назвать феноменологическим только с рядом оговорок. Он не упоминает собственно Э. Гуссерля в качестве одного из своих духовных учителей, и указывает, что на его взгляды в большей степени повлияли работы А. Бергсона, основателя философии жизни, и Н. О. Лосского.
  8. Алексеев Н. Н. Пути и судьбы марксизма. — Берлин, 1936. — С. 103.
  9. См.: Оборотов Ю. Н. Традиции и новации в правовом развитии: проблемы теории. — Одесса: Юридическая литература, 2006. — С. 115—125.
  10. См.: Баранов В. М. Овчинников А. И., Овчинникова С. П. Евразийское правовое мышление Н. Н. Алексеева. — Ростов-на-Дону: изд-во СКНЦ ВШ, 2002. — 264 с. // Философия права. — Ростов-на-Дону: Изд-во Рост. юрид. ин-та МВД России, 2003, № 1. — С. 102—103