Նեսրին Սիփահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեսրին Սիփահի
Ծնվել էնոյեմբերի 29, 1934(1934-11-29)[1] (89 տարեկան)
Եշիլքյոյ, Բաքըրքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
ԺանրերOttoman classical music?
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ

Նեսրին Սիփահի (թուրքերեն՝ Nesrin Sipahi, նոյեմբերի 29, 1934(1934-11-29)[1], Եշիլքյոյ, Բաքըրքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք երգչուհի, որը մասնագիտացած է թուրքալեզու երաժշտության մեջ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսրին Սիփահին ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում, 1934 թվականի նոյեմբերի 29-ին։

Նրա ծնողները ղրիմյան ծագում ունեին։ Երկու եղբայրները՝ Նիհաթն ու Չեթինը, թատրոնի դերասաններ էին։ Ավարտել է Բաքըրքյոյի միջնակարգ դպրոցը։ 1950 թվականի կարճ ամուսնությունից հետո, 1957 թվականի հունվարի 23-ին նա կրկին ամուսնացել է Հասան Ալդեմիր Սիփահիի հետ։ Ունեցել է երկու որդի։ Յունուս Էմրեն ծնվել է 1957 թվականին, Կանդեմիրը` 1968 թվականին[2]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դեռահաս տարիքում նա հետաքրքրվում էր երաժշտությամբ։ Թեև սկզբում կատարում էր արևմտյան երաժշտություն, սակայն հետագայում Նեսրին Սիփահին սկսել է երգել թուրքական երգեր։ 1953 թվականին նա աշխատանքի է ընդունվել «Ankara Radio»-ում[3], որն այդ ժամանակ համարվում էր երաժշտական գլխավոր ուսումնական կենտրոնը։

1960 թվականին Նեսրին Սիփահին Անկարայում սկսել է աշխատել որպես բեմական կատարող։ Թուրքիայում համերգներից հետո նա ելույթ է ունեցել նաև արտասահմանյան շատ երկրներում։

1971 թվականից դեպի Խորհրդային Միություն կատարած իր շրջագայության ժամանակ նա երգում էր նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։

Նեսրին Սիփահին ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրալիայում, Մարոկկոյում, Թունիսում, Սիրիայում, Եգիպտոսում, Իսպանիայում և Կիպրոսում։ Թողարկել է շուրջ չորս հարյուր սինգլ։ 1974 թվականին նա թողարկել է «Յաշու Ֆեներբախչե» («Live Live Fenerbahçe») երգը, որը մարտական երգ էր «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի համար[2]։

Որպես դերասանուհի նկարահանվել է միայն մեկ` «Կալբիմդեկի Սերսերի» («Խաբեբան իմ սրտում») ֆիլմում, 1965 թվական։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մի քանի ոսկե ձայնապնակ։

1998 թվականին նա ստացել է Թուրքիայի պետական արտիստուհու կոչում[4]։

2017 թվականին նա հատուկ մրցանակ է ստացել նախագահական համալիրում տեղի ունեցած արարողության ժամանակ և ստացել է իր մրցանակը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից սկսած նա թողարկել է LP-ներ և CD-ներ[6].

  • 1970 - (?)` La Chanson D’Amour En Turquie
  • 1970` «Սուաթ Սեյն»
  • 1970` Ve İkinci Dünyası
  • 1970` «Nalkesen’in Eserleri»
  • 1970` «Nesrin Sipahi»
  • 1970` Avni Anıl'ın Eserleri
  • 1971` Bir Bahar Akşamı
  • 1972` Türk Sanat Müziğinden Seçmeler
  • 1973` Ve Türk Sanat Müziğinin 12 Pırlantası
  • 1973` «Օսման Նիհաթ Ակինին Սեչմե Էսերլերի»
  • 1983` Aşk Mevsime Bakma z
  • 1991` «Նեսրին Սիփահին և Քուդսի Էրգուներ-Շարկի անսամբլը (Love Songs Of Istanbul)»
  • 2009` «Նեսրեն Սիփահեդին Թյուրքյուլեր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Biography page
  3. «TRT Radyo - Türkiye'nin Ortak Sesi». radyo.trt.net.tr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Nkfu State artist list
  5. Kültür ve Turizm Bakanlığı Özel Ödülleri sahiplerini buldu - Kültür-Sanat haberleri
  6. Dşiscogs page

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]