Յանկա Կուպալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանկա Կուպալա
Yanka Kupala.jpg
գրող, դրամատուրգ, բանաստեղծ
ԱԱՀ՝ Յանկա Կուպալա
Ծննդյան օր՝ հուլիսի 7, 1882
Ծննդավայր՝ Վյազնկա գյուղ, Մինսկի շրջան, Բելառուս
Վախճանի օր՝ հունիսի 28, 1942
Վախճանի վայր՝ Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Աշխատանք՝ 1903-1940
Ամուսին՝ Վլադիսլավ Ստանկևիչ
Կայք՝ http://csl.bas-net.by/anews1.asp?id= 5578

Յանկա Կուպալա (իսկական անուն ազգանունը` Իվան Դոմինիկովիչ Լուցեվիչ, բել. Іва́н Даміні́кавіч Луцэ́віч; 1882—1942), բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս:

Համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը, Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Լենինյան և Ստալինյան մրցանակի դափնեկիր:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է 1882 թվականի հուլիսի 7-ին (ըստ որոշ տվյալների հունիսի 25) Վյազինկա գյուղում, (ներկայումս Բելառուսի հանրապետության Մինսկի մարզի Մոլոդեչնենսկի շրջան), Դոմոնիկ Օնուֆրիևիչի և Բենիգնի Իվանովնայի ընտանիքում: Մանուկ հասակում ապագա գրողը ստիխված էր լինում օգնել հորը, ով չնայած իրենց ազնվանական ծագմանը, հասարակ հողագործ գյուղացի էր և մշակում էր հարուստ սեփականատերերի հողատարածքները վճարելով նրանց հողի վարձակալության գումարներ: Հոր մահից հետո 1902 թվականին դառնում է տնային ուսուցիչ և գրագիր:

Այնուհետև սևագործ աշխատանքի է անցնում տեղի գինու գործարանում: Չնայած ծանր աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, նա ժամանակ էր գտնում ինքնադաստիարակման և ուսուցումների համար` հատկապես սիրում էր ընթարցանությունը: 1898 թվականին ավարտում է Բելարուչ քաղաքի ազգային ուսումնարանը:

1908—1909 թթ. ապրելէ Վիլնոյում, որտեղ աշխատում էր բելռուսական առաջին «Наша Ніва» թերթի խմբագրությունում: Այնտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ` Վլադիսլավ Ստանկևիչի հետ: Նույն քաղաքքում նա ծանոթանում է նաև դերասանուհի Պավլինա Մյաձելկոյի հետ: Հիացած լինելով դերասանուհու տաղանդով, նրա անունով է կոչում իր առաջին պիեսը` «Պաուլինկա» կատակերգությունը:

1909—1913 թթ. սկսնակ բանաստեղծը սովորում է Սանկտ Պետերբուրգում, իսկ 1915 թվականին ավարտում է ուսումը Մոսկվայի քաղաքային ժողովրդական ինստիտուտը: Ուսումը սակայն կիսատ է մնում և 1916 թվականի նա մեկնում է ռազմաճակատ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայության անցնելով ճանապարհաշինարարական ջոկատում, որտեղ աշխատում է մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը:

Նա բնակություն է հաստատում Սմելոնսկում աշխատելով շինարարության ոլորտում: Հեղափոխությունից հետո Յանկա Կուպալան տեղափոխվում է Մինսկ, ուր և ապրում է մինչև իր կյանքի վերջ:

Մահացել է 1942 թվականի հունիսի 28-ին, Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում: Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, իսկ 1962 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Բելառուս և վերահուղարկավորվել Մինսկի Զինվորական գերեզմանատանը մոր գերեզմանի կողքին (ով ի դեպ մահացել էր Մինսկի պաշարման ժամանակ չիմանալով որդու մահվան մասին): Նույն գերեզմանատանն է թաղված նաև բելառուս մեկ այլ հայտնի գրող` Յակուբ Կոլասը, նրանց հիշատակին կագնեցված է մեծ հուշարձան:

Երկեր [խմբագրել]

Բանաստեղծություններ [խմբագրել]

  • «Ժալեյկա» (բել. «Жалейка», 1908)
  • «Գուսլյար» (բել. «Гусьляр», 1910)
  • «Թանկ կյանքին» (բել. «Шляхам жыцьця», 1913)
  • «Ժառանգություն» (բել. «Спадчына», 1922)
  • «Անանունը» (բել. «Безназоўнае», 1925)
  • «Ծաղկում» (բել. «Адцьвітаньне», 1930)
  • «Երգ շինարարությանը» (բել. «Песня будаўніцтву», 1936)
  • «Բելառուսի շքանշանակրը» (բել. «Беларусі ардэнаноснай», 1937)
  • «Սրտից» (բել. «Ад сэрца», 1940)
  • «Բելառուս պարտիզաններին» (բել. «Беларускім партызанам», 1940)

[1]

Պոեմներ [խմբագրել]

  • «Ձմռանը» (բել. «Зімою», 1907)
  • «Ոչ մեկին» (բել. «Нікому», 1907)
  • «Կալեկա» (բել. «Калека», 1907)
  • «Հատուցում սիրով» (բել. «Адплата каханнем», 1907)
  • «Պիլիպովկայում» (բել. «У Піліпаўку», 1908)
  • «Ինչու՞ համար» (բել. «За што?», 1908)
  • «Հավերժական երգ» (բել. «Адвечная песьня ў ХІІ-ці праявах», 1908)
  • «Կուրգան» (բել. «Курган», 1910)
  • «Երազ կուրգանի վրաе» (բել. «Сон на кургане», 1910)
  • «Սուրբ Ծնունդի ժամանակ» (բել. «На Куццю», 1911)
  • «Ձյադի վրա» (բել. «На Дзяды», 1911)
  • «Բոնդարովնա» (բել. «Бандароўна», 1913)
  • «Առյուծի գերեզմանը» (բել. «Магіла льва», 1913)
  • «Ես և նա» (բել. «Яна і я», 1913)
  • «Հանգստի ժամանակ» (բել. «На папасе», 1913)
  • «Անանունը» (բել. «Безназоўнае», 1924)
  • «Օրեսսա գետի վրայով» (բել. «Над ракой Арэсай», 1933)
  • «Տարասովի բաժինը» (բել. «Тарасова доля», 1939)

[2]

Պիեսներ [խմբագրել]

  • «Պավլինկա» (բել. «Паўлінка», 1912)
  • «Պրիմակներ» (բել. «Прымакі», 1913)
  • «Ցրած բույն» (բել. «Раскіданае гняздо», 1913)
  • «Տեղացիները» (բել. «Тутэйшыя», 1922)

[3]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]