Յակուբ Կոլաս
| Յակուբ Կոլաս | |
|---|---|
գրող, բանաստեղծ |
|
| ԱԱՀ՝ | Յակուբ Կոլաս |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 3, 1882 |
| Ծննդավայր՝ | Ակինչիցի, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 13, 1956 |
| Վախճանի վայր՝ | Մինսկ, Բելառուս, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
Յակուբ Կոլաս (իսկական անուն ազգանունը` Կոնստանտին Միխայլովիչ Միցկևիչ, բել. Канстанцін Міхайлавіч Міцкевіч, 1882—1956), բելառուս հայտնի գրող, Բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը: Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ: Լենինյան և Ստալինյան մրցանակների բազմակի դափնեկիր:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Ակինչիցի գյուղում, ներկայիս Մինսկի մարզի Ստոլբցովսկի շրջանում, անատառապահ Միխաս Միցկևիչի ընտանիքում: Ավարտել է ժողովրդական դպրոցը, իսկ 1902 թվականին նաև Նեսվիժսկի դպրոցական սեմինարիան: Որպես ուսուցիչ աշխատել է Պինշչին քաղաքում:
1906 թվականին բելառուսական «Մեր բաժինը» թերթում տպագրվում է առաջին ստեղծագործությունը` «Հարազատ շրջան» բանաստեղծությունը: Ոչ լեգալ ուսուցչական գործունեության համար ձերբակալվում է և պատիժը կրում Մինսկի բերդում (1908—1911): 1912—1914 թթ. արդեն օրինական ուսուցչական գործունեություն է ծավալում Պինսկում: 1915 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվայի մերձակայք` կրկին որպես ուսուցիչ աշխատելով Դմիտրովսկում: Նույն տարում մեկնում է բանակ, ծառայությունն ավարտելուց հետո (1918) թվականին վերդառնում է ուսուցչական աշխատանքին Կուրսկի նահանգի Օբոյան քաղաքում:
1921 թվականի մայիսին տեղափոխվում է Մինսկ: Հետագայում զբաղվում է ստեղծագործական և գիտական գործունեությամբ, 1953 թվականին լույս տեսած «Ռուս-բելառուսական» ակադեմիական բառարանի խմբագիրներից մեկն է: 1928 թվականին ստանում է ակադեմիկոսի կոչում, իսկ 1929 թվականից դառնում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ: 1938-1956 թթ. ընտրվում է Բելառուսի պատգամավոր, իսկ 1946—1956 թթ. նաև` ԽՍՀՄ պատգամավոր:
Յակուբ Կոլասը մահացել է 1956 թվականի օգոստոսի 13-ին: Թաղված է Մինսկի ռազմական գերեզմանատանը: Նրա ու Բելառուս մեկ այլ հայտնի գրող Յանկա Կուպալայի հիշատակին գերեզմանատանը մեծ հուշարձան է տեղադրված:
Ստեղծագործություն [խմբագրել]
Բանաստեղծություններ, պրոզա, պուբլիցիստիկա [խմբագրել]
- բել. «Песьні-жальбы» (1910, Վիլնյուս)
- բել. «Апавяданьні» (1912, Վիլնյուս)
- բել. «Родныя зьявы» (1914, Վինյուս)
- բել. «Тоўстае палена» (1913, Սանկտ Պետերբուրգ)
- բել. «Нёманаў дар» (1913, Սանկտ Պետերբուրգ)
- բել. «Прапаў чалавек. Паслушная жонка. Грушы сапяжанкі» (1913, Սանկտ Պետերբուրգ)
- բել. «Батрак. Як Юрка збагацеў» (1913, Սանկտ Պետերբուրգ)
- բել. «Казкі жыцьця» (1921, Կովնո)
- բել. «Водгульле» (1922)
- բել. «Новая зямля» (1923)
- բել. «У палескай глушы» (1923)
- բել. «Крок за крокам» (1925)
- բել. «На рубяжы» (1925)
- բել. «Першыя крокі» (1925)
- բել. «У ціхай вадзе» (1925)
- բել. «Сымон-музыка» (1925)
- բել. «На прасторах жыцьця» (1926)
- բել. «У глыбі Палесься» (1927)
- բել. «Адшчапенец» (1932)
- բել. «Дрыгва» (1934)
- բել. «Нашы дні» (1937)
- բել. «Адпомсьцім» (1942)
- բել. «Голас зямлі» (1943)
- բել. «Суд у лесе» (1943)
- բել. «Адплата» (1946)
- բել. «Мой дом» (1946)
- բել. «Рыбакова хата» (1947)
- բել. «На ростанях» (1955
- բել. «Жыве між нас геній» (1952)
- բել. «Публіцыстычныя й крытычныя артыкулы» (1957)
Մանական ստեղծագործություններ [խմբագրել]
- բել. «Міхасёвы прыгоды» (1935)
- բել. «Рак-вусач» (1938)
- բել. «На рэчцы зімой» (1941)
- բել. «Вершы для дзяцей» (1945)
- բել. «У старых дубах» (1941)
- բել. «Раніца жыцьця» (1950)
Գիտական գրականություն [խմբագրել]
- բել. «Другое чытаньне для дзяцей беларусаў» (Սանկտ Պետերբուրգ, 1909)
- բել. «Мэтодыка роднае мовы» (1926)
Պիեսներ [խմբագրել]
- բել. «Антось Лата» (1917)
- բել. «На дарозе жыцьця» (1917)
- բել. «Забастоўшчыкі» (1925)
- բել. «Вайна вайне» (1927)
- բել. «У пушчах Палесься» (1938)
Թարգմանություններ [խմբագրել]
Բելառուսերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա» ստեղծագործությունը, Տարաս Շևչենկոյի մի քանի երկեր, նաև Պավլո Տիչինայի, Ադամ Միցկևիչի, Ռաբինդրանաթ Թագորի ստեղծագործություններից:
Գրականություն [խմբագրել]
- Александровіч, С. Х. Ад роднае зямли : Аповесць пра маленства і юнацтва Я. Коласа / С. Х. Александровіч. — Мінск : Дзяржвыд БССР, 1962. — 236 с.
- Александровіч, С. Х. На шырокі прастор : Старонкі жыцця Якуба Коласа / С. Х. Александровіч. — Мінск : Мастацкая літаратура, 1972. — 429 с.
- Александровіч, С. Х. Крыжавыя дарогі : Аповесць пра Якуба Коласа / С. Х. Александровіч. — Мінск : Мастацкая літаратура, 1985. — 333 с.
- Пшыркоў, Ю. С. Якуб Колас : Жыццё і творчасць / Ю. С. Пшыркоў. — Мінск : Выдавецтва Акадэміі навук БССР, 1951. — 167 с.
- Пшыркоў, Ю. С. Трылогія Якуба Коласа «На ростанях» / Ю. С. Пшыркоў. — Мінск : Выдавецтва Акадэміі навук БССР, 1956. — 226 с.
- Пшыркоў, Ю. С. Эпас рэвалюцыі : паэмы Я. Коласа «Новая зямля» і «Сымон-музыка», трылогія «На ростанях» / Ю. С. Пшыркоў. — Мінск : Вышэйшая школа, 1975. — 238 с.
- Пшыркоў, Ю. С. Летапісец свайго народа : Жыццёвы і творчы шлях Якуба Коласа / Ю. С. Пшыркоў. — Мінск : Навука і тэхніка, 1982. — 367 с.