Յակոպո Բելլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոպո Բելլինի
իտալ.՝ Jacopo Bellini
Ծնվել էմոտ 1400
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1470[1][2][3]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child? և The Madonna of Humility Adored by a Prince of the House of Este?
ՈւսուցիչՋենտիլե դա Ֆաբրիանո
ԱշակերտներՋովանի Բելլինի և Ջենտիլե Բելլինի
ԶավակներՋենտիլե Բելլինի[4], Նիկոլոզիա Բելլինի և Ջովանի Բելլինի[4]
ԱզգականներԱնդրեա Մանտենյա
 Jacopo Bellini Վիքիպահեստում
Տիրամայրը Մանկան հետ

Յակոպո Բելլինի (իտալ.՝ Jacopo Bellini, մոտ 1400, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1470[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պղնձե ամանեղեն նորոգողի՝ կլայեկողի ընտանիքում։ Ամենայն հավանականությամբ՝ նկարելու հմտություններ ձեռք է բերել Ջենտիլե դա Ֆաբրիանոյի արվեստանոցում, իսկ 1424 թվականին հենց ինքն է Վենետիկում իր սեփական արվեստանոցը բացել, որը վարել է մինչև իր մահը։ Այդ արվեստանոցում ոչ միայն ստեղծագործել է, այլև վարպետության դասեր է տվել աշակերտներին, որոնց թվում նաև իր տղաներն էին՝ Ջովաննին ու Ջենտիլեն։

Կյանքի մեծ մասն անց է կացրել Վենետիկում, որտեղ իր որմնանկարներով զարդարել է բազմաթիվ եկեղեցիներ ու այլ շինություններ։ 1441 թվականին Ֆեռարա քաղաքում մասնակցել է նկարչական մրցույթի՝ հերցոգ Լեոնելլո դ՛Էստեի դիմանկարն ստեղծելու պատվերն ստանալու համար և այդ մրցույթում հաղթելով Պիզանելլոյին՝ ստացել է պատվերը։

Տասնհինգերորդ դարի վենետիկցի անվանի ինժեներ, ֆիզիկոս Ջովաննի Ֆոնտանայի շնորհիվ Յակոպոն ծանոթացել է հեռանկարի մասին տրակտատի և ստացած գիտելիքներն օգտագործել իր արվեստում[5]։ Ավելի ուշ մեկնել է Պադովա, որտեղ 1460 թվականին ստեղծել է անվանի զորահրամանատար, կոնդոտիեր Էրազմո Գատամելատայի դիմանկարը; Այդ քաղաքում նա միաժամանակ նկարչության դասեր է տվել պատանի Անդրեա Մանտենյային, ով հետագայում դարձել է նրա դստեր ամուսինը։

Յակոպո Բելլինիի ստեղծագործական ուշ շրջանի աշխատանքներից պահպանվել են մի բավականին վնասված «Խաչելություն», որ ներկայումս գտնվում է Վերոնայի թանգարանում, և Բրեշիայի Սանտ՛ Ալեսսանդրո եկեղեցում պահպանված «Ավետումը»։

Նկարչի բազմաթիվ հիանալի գործեր կորած են համարվում։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոնարհության Տիրամայրը 1440, Լուվր, Փարիզ
  • Տիրամայրն ու օրհնյալ մանուկը 1440, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
  • Տիրամայրն ու քերովբեն մոտ 1450, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
  • Սուրբ Կույսը Մանկան հետ, 1450, Ուֆֆիցի[6]
  • Խաչելություն, 1450, Կոռեր թանգարան, Վենետիկ[7]
  • Սբ. Հովհաննես ավետարանիչ, Սբ. Պողոս, Gemäldegalerie, Բեռլին.
  • Սբ. Հովհաննես Մկրտիչ, երկու գծանկար ալբոմից. մեկը պահվում է Լուվրում, մյուսը՝ Բրիտանական թանգարանում[8]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. Eisler, The genius of Jacopo Bellini: the complete paintings and drawings (London, The British Museum Press, 1989)
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Bellini» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press.
  • Гращенков В. Н. Портреты Джованни Беллини. — В кн.: От эпохи Возрождения к 20 в. М., 1963
  • Лазарев В. Н. Джованни Беллини. — В кн.: Старые итальянские мастера. М., 1972
  • Художественная галерея № 158, Киев, 2007
  • «Беллини, венецианские живописцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
  4. 4,0 4,1 Union List of Artist Names — 2017.
  5. A.C. Sparavigna (2013). «Giovanni de la Fontana, engineer and magician» (PDF). Cornell University Library.
  6. |langue=français |auteur1=Mina Gregori |titre=Le Musée des Offices et le Palais Pitti |sous-titre=La Peinture à Florence |éditeur=Éditions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=1998 |volume= |tome= |pages totales= |passage=p.62 |isbn= |lire en ligne
  7. |langue=français |auteur1=Giovanna Nepi Sciré |titre=La Peinture dans les Musées de Venise |sous-titre= |éditeur=Editions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=2008 |volume= |tome= |pages totales= |passage=p.41 |isbn= |lire en ligne
  8. Albums de dessins

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Բելլինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 365