Մուրսկա Սոբոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուրսկա Սոբոտա
սլովեն.՝ Murska Sobota
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Հիմնադրված է1348 թ.
Մակերես14 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ190±1 մետր, 192 մետր
Բնակչություն11 107 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ9000
Պաշտոնական կայքmurska-sobota.si
Մուրսկա Սոբոտա (Սլովենիա)##
Մուրսկա Սոբոտա (Սլովենիա)

Մուրսկա Սոբոտա (սլովեն.՝ Murska Sobota, գերմ.՝ Olsnitz[2], հունգ.՝ Muraszombat, պրեկմուրյան խոսվածքով՝ Mürska Sobouta), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում՝ Պրեկմուրիայի տարածաշրջանում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2006 թվականից՝ Մուրսկա Սոբոտայի նորակազմ թեմի եպիսկոպոսական նստավայրը։ Գտնվում է Մուրա գետի ափին, Ավստրիայի և Հունգարիայի հետ պետական սահմանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Սլովենիայի 11 քաղաքային համայնքներից մեկն է։ Սլովենական մոտակա խոշոր քաղաքը Մարիբորն է (հեռավորությունը՝ շուրջ 40 կիլոմետր)։ Ունի ծովամերձ բնակավայրերին բնորոշ կլիմա[3]։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +9,9 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 843 մմ։ Քաղաքի բնակչության թվաքանակը 2002 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 12 393, ամբողջ համայնքինը՝ 20 080:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքին տիրած հունգարացիները, որ դաշնակցում էին գերմանացի ֆաշիստների հետ, կազմակերպել են ավստրոհունգարական տիրապետության ժամանակաշրջանում Հունգարիայից այս քաղաքը տեղափոխված 3 հազար հրեաների տեղահանությունն ու ոչնչացումը Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարում[4]։ Բնակավայրն ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 3-ին, կարմիրբանակայինների և տեղացի պարտիզանների ուժերով։ 1991 թվականին Մուրսկա Սոբոտան ենթարկվել է Հարավսլավիայի դաշնային զորքերի ավիառմբակոծությանը, որը, բարեբախտաբար, լուրջ ավերածություններ ու զոհեր չի պատճառել։

Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1366 թվականին։ Միջին դարերում զարգացել ու ծաղկում է ապրել Գերմանիան Հունգարիային կապող առևտրական բանուկ ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ։ Ներկայումս նույնպես առևտուրը կարևոր դեր է խաղում քաղաքի տնտեսության մեջ։ Զգալի է նաև զբոսաշրջության և թերմալ առողջարանների ու SPA-ների չափաբաժինը։ Ծանր արդյունաբերության մի քանի ձեռնարկություննրը ևս որոշակի ներդրում ունեն քաղաքի տնտեսության մեջ և բյուջեի ձևավորման գործում։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրսկա Սոբոտտայում տեղումների քանակը ամենանվազն է Սլովենիայում, և այստեղ հաճախ է երաշտ լինում։

Մուրսկա Սոբոտաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.4
(61.5)
21.7
(71.1)
25.6
(78.1)
27.9
(82.2)
31.4
(88.5)
35.0
(95)
35.6
(96.1)
37.9
(100.2)
30.6
(87.1)
27.9
(82.2)
21.9
(71.4)
19.8
(67.6)
37.9
(100.2)
Միջին բարձր °C (°F) 2.5
(36.5)
5.8
(42.4)
11.0
(51.8)
15.6
(60.1)
20.8
(69.4)
23.7
(74.7)
25.9
(78.6)
25.6
(78.1)
21.2
(70.2)
15.2
(59.4)
8.0
(46.4)
3.5
(38.3)
14.9
(58.8)
Միջին օրական °C (°F) −1.2
(29.8)
0.9
(33.6)
5.3
(41.5)
9.8
(49.6)
15.0
(59)
18.0
(64.4)
19.7
(67.5)
19.0
(66.2)
14.8
(58.6)
9.4
(48.9)
3.9
(39)
0.0
(32)
9.6
(49.3)
Միջին ցածր °C (°F) −4.9
(23.2)
−3.4
(25.9)
0.1
(32.2)
3.9
(39)
8.6
(47.5)
11.9
(53.4)
13.5
(56.3)
13.0
(55.4)
9.4
(48.9)
4.7
(40.5)
0.3
(32.5)
−3.1
(26.4)
4.5
(40.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.9
(−16.4)
−26.4
(−15.5)
−18.0
(−0.4)
−5.8
(21.6)
−4.2
(24.4)
−0.1
(31.8)
5.1
(41.2)
2.1
(35.8)
−3.5
(25.7)
−8.6
(16.5)
−16.6
(2.1)
−22.4
(−8.3)
−26.9
(−16.4)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
36
(1.42)
47
(1.85)
55
(2.17)
72
(2.83)
104
(4.09)
97
(3.82)
93
(3.66)
81
(3.19)
71
(2.8)
70
(2.76)
48
(1.89)
805
(31.69)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 8.9 8.2 10.3 11.9 12.6 14.4 12.3 11.4 10.3 10.2 10.7 10.6 131.9
Միջին ամսական արևային ժամ 65 103 148 177 233 236 265 253 182 130 72 57 1913
աղբյուր: Slovenian Enivironment Agency (ARSO), sunshine hours are for: Murska Sobota 1971-2000[5] (data for 1971-2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. Handbook of Austria and Lombardy-Venetia Cancellations on the Postage Stamp Issues 1850-1864, by Edwin MUELLER, 1961, bureau de poste à ce nom ouvert en 1852.
  3. «Murska Sobota Climate normals 1971-2000» (PDF). ARSO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. http://www.inv.si/psja/spomin/esobota.htm
  5. «Murska Sobota Climate normals 1971-2000» (PDF). ARSO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրսկա Սոբոտա» հոդվածին։