Մուշ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշ կամավորական ջոկատ
Մուշ կամավորական ջոկատ
Մուշ ջոկատի ազատամարտիկները
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄուշ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Մուշ կամավորական ջոկատ, Արցախյան պատերազմին մասնակցած հայկական կամավորական զորամիավորում։

«Մուշ» կամավորական ջոկատների կազմավորումը եվ մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուշ» կամավորական ջոկատը կազմավորվել է 1989 թ. Երևանում, որի հիմնադիրներն են եղել Սամսոն Ղազարյանը և Մուշեղ Մխոյանը։ «Մուշ» կամավորական ջոկատների կազմավորվելուց հետո ստեղծվել են ինքնապաշտպանական ջոկատներ Երևան քաղաքի բոլոր շրջաններում։ Շենգավիթ համայնքի «Մուշ» կամավորական ջոկատում տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել՝

  • Մուշեղ Ղազարյանը «Մուշ»
  • Գրիգոր Հունանյանը «Գրո»
  • Հովհաննես Գրոյանը
  • Արշակ Ղամբարյանը «Գըրշ»


1990 թ. «Մուշ» կամավորական ջոկատը մասնակցել է Երասխավանի պաշտպանությանը, մարտնչել Իջևանի և Տավուշի շրջաններում, այնուհետև Նոյեմբերյանում։
1990 թ. փետրվարին ջոկատից 15 ազատամարտիկ գրանցվեցին ԼՂՀ Մարտունու շրջանների պաշտպանությանը։
1990 թ. վերջերին ջոկատը ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական գործողություններին և ԼՂՀ պաշտպանության շտաբին օգնել է զենք և զինամթերքով։
1991 թ.մասնակցել են Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքների պաշտպանությանը և ապահովել Գորիս-Կապան ավտոմայրուղու անխափան գործունեությունը, աֆղանական սպեցնազի տղաների հետ Բազան Շուրնուխում մարտնչել են Նովլու, Մեյթազ, Վերին և Ներքին Ջիբուկլուներ գյուղերի գրավմանը։
1992 թ. ձմռանը մասնակցել են ԼՂՀ Խոջալու քաղաքի գրավմանը, որտեղ զինված ուժերի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը «ԿՈՄԱՆԴՈՍ»։
1992 թ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով եղել են «Արծիվ», «Արծիվ 4», «Արծիվ 5» մահապարտների գումարտակներում, մասնակցել են ԼՂՀ և Հայաստանի սահմանների պաշտպանությանը։
1992 թ. վերադարձել են Երևան և ակտիվ մասնակցություն ցուցաբերել հայկական բանակի կայացմանը և ընդգրկվել են Նուբարաշենի առաջին մոտոհրաձգային բրիգադում։
1993 թ. մասնակցել են Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Հակոբ-Կամարի գյուղերի ազատագրմանը և այլն։
1994 թ. հունվարի 24-ից մինչև մայիսի 23-ը որպես Շենգավիթի շրջանի գումարտակ մարտնչել են Մարտակերտի շրջանում։ Կարմրավան գյուղի բարձունքները գրավելուց գումարտակը ընկնում է շրջապատման մեջ տալով զոհեր և վիրավորներ։

Մուշեղ Ղազարյանի «Մուշ» Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման  ակտիվ  մասնակից,   նոր մտքերով ու գաղափարներով, անառիկ ու հզոր Հայրենիքի պաշտպաններից մեկը լինելու անխոնջ մղումներով տոգորված ՀՀ  գեներալ–մայոր Մուշեղ Ղազարյանը մեծ պայքարի առաջին իսկ օրերից՝ որպես ռազմական առաջատար գործիչ,   նվիրվել  է հայ ազգային-ազատագրական պայքարին։  Նա  իր ճակատագիրը  կապել է  նաև Արցախի  ազատամարտի հետ՝ մասնակցելով մի շարք շրջանների ինքնապաշտպանությանը, և մարտի դաշտում նրա գործած սխրանքներն ապացույցի կարիք չունեն։  Մեծ է գեներալ Ղազարյանի ներդրումը  բանակաշինության, պետականաշինության, փրկարարական գործունեության մեջ։  

Որպես ՀՀ ԵԿՄ անդամ՝ գեներալ  Ղազարյանը, առաջնորդվելով «ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է» կարգախոսով, 1989-1994 թթ. «Մուշ» կամավորական ջոկատի, «Արծիվ-4»,  և «Շենգավիթ-1» գումարտակների կազմում պարբերաբար մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված ազատագրական պայքարի մարտական գործողություններին՝ պաշտպանական շտաբին հասցնելով զենք և զինամթերք։  Գեներալ-մայոր Մ. Ղազարյանի մարտական ուղին ընթացել է հետևյալ ժամանակագրությամբ.

  1988 թ-ից մասնակցել է Երասխավանի պաշտպանությանը, մարտնչել է Իջևանի և Տավուշի շրջաններում, այնուհետև Նոյեմբերյանում։
1989-1990 թթ. Մ. Ղազարյանը իր «Մուշ» կամավորական ջոկատով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական գործողություններին և ԼՂՀ պաշտպանության շտաբին օգնել են զենք և զինամթերքով։
1991 թ. փետրվարին Մուշեղ Ղազարյանը ջոկատի 15 ազատամարտիկներով գրանցվում են ԼՂՀՄարտունի քաղաքում և ակտիվ գործողություններ են իրականացնում Մարտունու շրջանի պաշտպանությանը։
1991 թ. օգոստոս ամսից մասնակցել է Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքների պաշտպանությանը և ապահովել Գորիս-Կապան ավտոմայրուղու անխափան գործունեությունը, աֆղանական սպեցնազի տղաների հետ Բազան Շուռնուխում մարտնչել է Նովլու, Սեյթազ, Վերին և Ներքին Ջիբուկլուներ գյուղերի գրավմանը։
1992 թ. Գարնանը ջոկատի կազմով միացել է Սմբատ Հակոբյանի «Ազգային Լեգիոն» ջոկատին և մասնակցել Լաչինից դեպի ԼՂՀ ազատագրման մարտերին։
1992 թ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով, ջոկատով ստեղծեցին «Արծիվ-4» մահապարտների գումարտակը, որտեղ Մ. Ղազարյանը գումարտակի շտաբի պետն էր, հրամանատարը՝ Սմբատ Հակոբյանը։ Մասնակցել է ԼՂՀ և ՀՀ-ի սահմանների պաշտպանությանը, իր ջոկատով վերադարձել է Երևան և ակտիվ մասնակցություն ցուցաբերել հայկական բանակի կայացմնը։ Իր ջոկատով ընդգրկվել է Նուբարաշենի առաջին մոտոհրաձգային բրիգադում, որի հրամանատարն էր Ֆելիքս Գզողյանը։
1993 թ. մասնակցել է Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Հակոբ-Կամարի գյուղերի ազատագրմանը և այլն։
1994 թ. հունվարից մինչև մայիսի 23-ը, արդեն որպես Շենգավիթի շրջանի գումարտակի հրամանատար, Մուշեղ Ղազարյանը մարտնչել է Մարտակերտի շրջանում։
1994 թ. ապրիլի 21-ին իր գումարտակով Կարմրավանի շրջանի Ումուտլու և Շոտանլու գյուղերի բարձունքները գրավելուց գումարտակը ընկնում է շրջափակման մեջ, որտեղ Մուշեղ Ղազարյանը գումարտակի 37 ազատամարտիկների հետ վիրավորվում է և ունենում 14 զոհ։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ազատամարտիկը   պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով, «Հայաստանի երկրապահ» «Հաղթանակ», «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից», «Արծիվ մահապարտ», «Խիզախություն», հուշամեդալներով,  ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից՝ «Վալտեր» և «Վիկինգ» տիպի ատրճանակներով, 2008 և 2012 թվականներին՝ UNESKO  մեդալով։ Թվարկվածներին հաջորդել են հետևյալ պարգևները՝ «Բանակի 20 տարի», «ԼՂՀ մարտական ծառայություն», «Փրկարար ծառայության 10 տարի», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար», «Պատերազմի մասնակից», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից»։   Մուշեղ Վիլիկի Ղազարյանը  իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները կատարել է խիզախորեն։ Նա Հայոց հաղթանակած բանակի երախտավորներից է, նրա վերահիմնավորման անխոնջ և հավատարիմ մարտիկը։     Մ. Ղազարյանը  խաղաղ ժամանակաշրջանում ևս  իր ճակատագիրն ամբողջությամբ կապել  է երկրի կայունացմանը՝  ըստ էության ստեղծելով և վերակառուցելով պատասխանատու և մարդապաշտպան մի կառույց, որի առաքելությունը նույնպես մարդկային կյանքի փրկությունն է։ Եթե մարտի դաշտում   հակառակորդն է, ապա այստեղ՝ աղետը, որը նույնպես վտանգ է ներկայացնում մեր ժողովրդի, հասարակության կյանքի համար։     2004 թվականից  Մ. Ղազարյանը  եղել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար, այնուհետև Կոտայքի վարչության պետ, Երևան քաղաքի վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, իսկ  2016 թվականից՝ Փրկարար ծառայության տնօրեն։  Արտակարգ իրավիճակներում աշխատանքներ իրականացնելու ամենօրյա դժվարին ու գերլարված գործը ստանձնած,  մասնագիտական գիտելիքներով և ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով վերազինված փորձառու հրշեջ-փրկարարները գեներալ Ղազարյանի  ղեկավարությամբ  ամենադժվարին ու բարդ իրավիճակներում   աշխատելով  խոշորագույն աղետներ ապրած և պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, իրենց պարտականությունները կատարել են պատվով՝ մշտապես  հավատարիմ մնալով տված երդմանը։