Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ
ռուս.՝ Московский педагогический государственный университет
Տեսակհամալսարան
ԿարգախոսВерен традициям, открыт инновациям
Հիմնադրված է1872
Անվանված էԱնդրեյ Բուբնով և Վլադիմիր Լենին
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքmpgu.edu(ռուս.)
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ (Ռուսաստան)##
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ (Ռուսաստան)
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ, Ռուսաստան
 Moscow Pedagogical State University Վիքիպահեստում

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (ռուս.՝ Московский педагогический государственный университет), նախկինում՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան, մանկավարժական կրթության խոշորագույն կենտրոններից մեկը ՌԴ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Մոսկվայի բարձրագույն իգական դասընթացները (հիմնվել են 1872 թվականին) վերակառուցվել են Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի, որի մանկավարժության ֆակուլտետի հիման վրա 1930 թվականին ստեղծվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ։ 1937-1960 թվականներին Մոսկվայի մանկավարժական ինստիտուտին են միացվել Կ․ Լիբկնեխտի անվան ինդուստրիալ-մանկավարժական, արատաբանության, Վ․ Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտները։ 1941 թվականին կոչվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անվամբ։ Ինստիտուտի կազմում կան ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանա-քիմիական, աշխարհագրա-կենսաբանական, պատմության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուների, գեղարվեստա-գծանկարչության, երաժշտա-մանկավարժական, նախադպրոցական, մանկավարժության, արատաբանության, մանկավարժական ինստիտուտներում դասավանդողների որակավորման բարձրացման, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ, երեկոյան բաժանմունք, օտար լեզուներ դասավանդողների բարձրագույն մանկավարժական և արատաբանների դասընթացներ, ասպիրանտուրա, 80 ամբիոն, 7 պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (ավելի քան 1,2 միլիոն գիրք)։ Հրատարակում է «Գիտական տեղեկագրեր» (1934)։ Պարգևատրվել է Աշխատանքաժյին կարմիր դրոշի (1967) և Լենինի (1972) շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 37
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ» հոդվածին։