Մոնա Լիզայի ժպիտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Լիզայի ժպիտը
անգլ.՝ Mona Lisa Smile
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, պատմություն հասունացման մասին և կինոկատակերգություն
Թվականդեկտեմբերի 19, 2003[1] և հունվարի 22, 2004[2]
Լեզուիտալերեն և անգլերեն
ՌեժիսորՄայք Նյուել
ՊրոդյուսերԷլեյն Գոլդսմիթ Թոմաս
Սցենարի հեղինակԼոուրենս Քոններ և Մարկ Ռոզենթալ[3]
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս, Քիրստեն Դանստ, Ջուլիա Սթայլզ, Մեգի Ջիլենհոլ, Ջինիֆեր Գուդվին, Դոմինիկ Ուեսթ, Ջուլիեթ Սթիվենսոն, Մարշա Գեյ Հարդեն, Ջոն Սլեթերի, Մերիեն Սելդես, Տոքեր Գրեյս, Jordan Bridges?, Թորի Ամոս, Leslie Lyles?[3], Լորա Ալեն[3], Ebon Moss-Bachrach?[3], John Scurti?[3], Լիզա Ռոբերթս Գիլան[3], Ալեքսա Փալադինո[3], Քրիստեն Քոնոլի[3], Լիլի Ռեյբ[3], Քրիստեն Ռիթեր[3] և Ուիթնի Ավալոն[3]
ՕպերատորԱնաստաս Միքոս
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Կոնեկտիկուտ, Նյու Ջերսի, Կալիֆոռնիա և Արիզոնա
ԿինոընկերությունRevolution Studios
Տևողություն117 րոպե

«Մոնա Լիզայի ժպիտը» (անգլ.՝ Mona Lisa Smile), ամերիկյան ֆիլմ նկարահանված 2003 թվականին։ Ֆիլմի անվանումը կապված է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա աշխատանքի հետ։ Ինքը ֆիլմը հիմնված է Մյուրիել Սփարքի «Միս Ջին Բրոուդին ծաղկուն շրջանում» գրքի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը պատմում է ֆեմինիստ ուսուցչուհու՝ Քեթրին Էն Ուոթսոնի մասին, ով թողնում է իր ընկերոջը Լոս Անջելեսում, որպեսզի դասավանդի Մասաչուսեթսի կանացի քոլեջում։ Ուոթսոնը փորձում է իր ուսանողներին հասկացնել, որ նրանք ազատ են իրենց որոշումների մեջ, որ պետք է անեն այն, ինչ իրենց դուր է գալիս։ Նա հորդորում է ուսանողներին, որ նրանք հավատան իրեն, սովորեն իրենց մասնագիտությունը և ստեղծեն ապագան։ Քեթրինը իր արվեստի դասերն օգտագործում է, որպեսզի հասկացնի աղջիկներին, որ չկա այնպիսի օրենք, որ կանայք պետք է լինեն տնային տնտեսուհիներ և մայրեր։ Նա զգում է, որ կինը կարող է լինել ավելին, քան մայր կամ կին։ Ուոթսոնի մտքերը և մեթոդները դուր չեն գալիս դպրոցի տնօրենին՝ պահպանողական կնոջը, ով կարծում էր, որ Ուոթսոնը չպետք է մտերմանա աղջիկների հետ և արտահայտի իր կարծիքը։ Ուոթսոնը զգուշացում է ստանում, որ կկորցնի աշխատանքը, եթե շարունակի նույն ձևով։ Անվախ Ուոթսոնը ավելի խիստ է արտահայտում իր մտքերը ֆեմինիզմի և ապագա կնոջ մասին։ Նա կարծում է, որ կնոջ մասին կարծիքը հասարակության մեջ պետք է փոխվի և նա պետք է իր ուսանողներին փոխի։ Ուսումնական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ուոթսոնը դասավանդող ուսուցիչներից ամենահայտնին է և հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում Քեթրինի հետ, սակայն մի պայմանով. նա պետք է աշխատեր միայն դասաժամերի ծրագրով։ Քեթրինը որոշում է թողնել իր աշխատանքը։ Այն ժամանակ, երբ Ուոթսոնը հեռանում էր քոլեջից աղջիկները հեծանիվներով նրա ետևից էին գնում. նրանք պարզապես իրենց շնորհակալությունն էին հայտնում Ուոթսոնին իր դասերի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջուլիա Ռոբերթս Քեթրին Ուոթսոն Քեթրին Ուոթսոն
Ջուլիա Սթայլզ Ջոան Բեդուին Ջոան Բեդուին
Քիրստեն Դանստ Էլիզաբեթ Բեթի Ուորեն Էլիզաբեթ Բեթի Ուորեն
Մեգի Ջիլենհոլ Ժիզել Լիվի Ժիզել Լիվի
Ջենիֆեր Գուդվին Կոնստանս Կոնի Բեյքեր Կոնստանս Կոնի Բեյքեր
Դոմինիկ Ուեսթ Բիլ Դանբար Բիլ Դանբար
Ջուլիետ Սթիվենսոն Ամանդա Արմսթրոնգ Ամանդա Արմսթրոնգ
Մարշա Գեյ Հարդեն Նենսի Էբի Նենսի Էբի
Ջոն Սլիթերի Փոլ Մուր Փոլ Մուր
Թոֆեր Գրեյս Թոմի Դոնեգալ Թոմի Դոնեգալ
Մերիան Սելդես Ջոզելին Կար Ջոզելին Կար

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]