Մոկունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մոկունք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներ«Մոգերի գերեզման», Մոգտունս, Մոգտունք, Մոգունք, «Մոգուց գերեզման», Մոկկունք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մոկունք (Աշխարհ)##
Մոկունք (Աշխարհ)

Մոկունք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքի արևելյան կողմում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան հետ կապված կա մի ավանդադապատում։ Խոսրով թագավաորը Տիգրանի գլխավորությամբ Սմբատ Մամիկոնյանի վրա 20 000-անոց բանակ է ուղարկում։ Տիգրանի հետ Ապահունիք բանակցելու է գնում Սմբատի որդին՝ Վահան Կամսարականը։ Տիգրանը Մուշեղ իշխանի, Սմբատի հոր՝ Վահանի ոսկորները, Վախտանգի կնոջն ու նրա որդուն։ Չստանալու դեպքում Տիգրանը սպառնում է, որ եկեղեցիները կրակատուն կդարձնի և հայ իշխանավորներին քարշ տալով կտանի պարսից արքայի մոտ։

Սմբատն որդու նամակը կարդալուց հետո 12 թուր է բերում եկեղեցի և պատարագ տալիս։ Դրանից հետո Սմբատը 9940 զինվոր է հավաքագրում և իջնում է Հաշտենք գավառի Գրեհն կոչված գյուղ։ Տիգրանը պատվիրակություն է ուղարկում Սմբատի մոտ, որը կրկին պահանջում է Մուշեղի և Վահանի ոսկորները և խոստանում է Սմբատին դարձնել հայոց մարզսպան։ Սմբատը շիկացած շամփուրից պսակ է սարքում և ինքն է դնում պատվիրակի գլխին։ Դրանից հետո Սմբատը պատվիրակության մյուս անդամների գլուխները կտրում է և դիակների մարմինները շիկացած շամփուրով դաղում է։ Այս դեպքից հետո բնակավայրը ստանում է «Մոգերի գերեզման» կամ Մոգտունս անվանումը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն առաջին անգամ հիշատակվել է Մոկկունս անվանումով՝ VII դարում։ Մոկունքը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել 1443 թվականին գրված ավետարան։

Հայ բնակիչները հաճախակի դիմադրություն էին ցույց տալիս թուրքերին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 497 բնակիչ, իսկ 1914 թվականին՝ 600-ից ավել հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Կարտոֆիլ են սկսել մշակել XX դարի սկզբներից[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Տիգրան, Վահան Կամսարական և Սմբատ». Վերցված է 2015 դեկտեմբերի 9-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 863

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]