Առինջ (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առինջ (այլ կիրառումներ)
Գյուղ
Առինջ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱռինճ, Առինչ, Առինք, Արինճ, Արինջ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2400-2600 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառինջեցի
Ժամային գոտիUTC+3
Առինջ (Մշո գավառ) (Աշխարհ)##
Առինջ (Մշո գավառ) (Աշխարհ)

Առինջ, Առինք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում, Մուշ քաղաքից 2—3 կմ հյուսիս՝ հարթավայրում՝ թաղված պարտեզների մեջ։ Գյուղը բաժանված էր վերին և ներքին թաղերի՝ իրարից սահմանազատված մրգատու այգիներով։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հովհան Մամիկոնյանի գյուղի անվանումը առաջացել է Պարսից զորքերին ուղղված հետևյալ խոսքերից.

Առ ի՞նչ դարձայք անդրէն ի պատերազմ, ով ավելախօսք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առինջը եղել է Գայլ Վահան Մամիկոնյանի հայրենի կալվածքը։ Այնուհետև պատկանել է կաթողիկոսական աթոռին։ Եղել է գրչության կենտրոն։ Առինջում ընդօրինակվել են մի քանի ձեռագրեր։

Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 150 տուն՝ 2400-2600 հայ բնակչով։ Բնակիչնեչն ունեին բավականին բարեկեցիկ կյանք։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առինջն ուներ Ս. Աստվածածին անունով հնագույն փոքրիկ եկեղեցի։ Եկեղեցին ուներ 3 խորան։

Շրջակայքում պահպանվել էին երկու հին բնակավայրերի մնացորդներ և գերեզմանոց։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Առինջն ուներ հարմարավետ և նորաշեն դպրոց։ Դպրոցը բաղկացած է եղել 8 սենյակներից։ Վերջին գործունեության 16 տարիներին դպրոցը եղել է երկսեռ։ Դպրոց էին հաճախում նաև մոտակա Առինջավանք և Բգլից գյուղերի երեխաները։

Առինջի երիտասարդների 2/3-ը գրել ու կարդալ գիտեր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 324

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 544