Զիարեթ (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիարեթ (այլ կիրառումներ)
Գյուղ
Զիարեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԶիաթաթ, Զիյարեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1500 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Զիարեթ (Մշո գավառ) (Աշխարհ)##
Զիարեթ (Մշո գավառ) (Աշխարհ)

Զիարեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի աջ կողմի վտակներից մեկի մոտ՝ Քարքե լեռան փեշերի վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիարեթ անվանումը թուրքերեն է և այն տրվել է մոտակայքում գտնվող Ս. Կարապետ վանքի համար։ Զիարեթը թուրքերենից թարգմանաբար նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել է, իսկ բնակչության մեծ մասը կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տարագրվել են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին գյուղն ուներ 160-180 տուն՝ 1500 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիարեթում կար 1268 թ.-ին կառուցված եկեղեցի։ Բնակավայրի մոտակայքում կար բերդի ավերակներ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան, որը հիմնադրվել էր Պոլսի միացյալ ընկերության կողմից 1885 թ.-ին։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիարեթում է ծնվել բանաստեղծ Կորյուն Մկրտչյանը (1866)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 301

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 688