Խվներ Ներքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խվներ Ներքին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խվներ Ներքին (Աշխարհ)##
Խվներ Ներքին (Աշխարհ)

Խվներ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 29 կմ արևելք, Գոմշանուտ լեռների հարավարևելյան անտառապատ լանջին՝ Մուշ-Բիթլիս ճանապարհի աջ կողմում։

1915 թվականի Մեծ եղեռնից հետո գյուղը միացված է Խվներ Վերին գյուղի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խվներ Ներքին և Խվներ Վերին գյուղերը միասին 1890 թվականին ունեին 50 տուն հայ և 3 տուն քուրդ, 1909 թվականին՝ 60 տուն քուրդ և 20 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 808

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]