Աղջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱխճան, Ախջան[1], Աղհան, Աղչան
Բնակչություն1000 մարդ (XX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղջանցի
Աղջան (Աշխարհ)##
Աղջան (Աշխարհ)

Աղջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից 14 կմ հյուսիս, Մեղրագետի աջ ափին, արգավանդ հարթավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջանը Մուշ քաղաքից հյուսիս գտնվող հայկական գյուղ էր։ Առաջնորդարանի տվյալներով 1890 թվականին ուներ 110 տուն հայ և 8 տուն քուրդ։ Մայևսկին ևս մեկ անգամ սխալմամբ նշում է, որ գյուղը ամբողջությամբ քրդական է և 90 ծուխ։ 1902-ին Տէր Կարապետեանը նշում է, որ 95 ծուխի մէջ 780 հայ բնակիչ կար։ Հայ տների թիվը 1910-ին, ըստ Առաջնորդարանի 100 ծուխ էր, նաև 9 քրդական տուն։ Մինչդեռ Մարտիրոսեանը 120 հայ ծուխ է նշում։ Եղեռնի նախօրեին ուներ 1522 հայ բնակիչ և 127 ծուխ։ Մեկ ծուխի բնակչությունը բարձր է թվում՝ 12։ Մարտիրոսեանի թարմացված տվյալներով 1914 թվականին կար 1860 հայ բնակիչ՝ 220 ծուխ։ Թեև մեկ տնային տնտեսության բնակչությունն ավելի խելամիտ էր՝ 8.5, տնային տնտեսությունների թիվը զգալիորեն ավելի մեծ էր, քան գրանցված էր այլ աղբյուրներում։ Գյուղը, ըստ երևույթին, աճել է այնպիսի տեմպերով, որոնք վկայում են նոր ժամանողների մասին:Աղջանն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհվել է։ Փոքր մասին հաջողվել է տեղափոխվել Արևելյան Հայաստան։ Աղջանցիների մի մասը հաստատվել է ՀԽՍՀ Թալինի շրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 80-ականներին ուներ 150 տուն՝ 1200 հայ բնակչով։ XX դարի սկզբներին ուներ 129 տուն՝ 1000 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Հատկապես հայտնի է եղել իր խնձորի այգիներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար եկեղեցի և դպրոց[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 260