Աղհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղհան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղհանցի

Աղհան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոն գավառում, Մուշ քաղաքից մոտ 14 կմ հյուսիս, Արածանի գետի ձախ կողմում, արգավանդ հարթավայրում։

XX դարի սկզբին ուներ 68 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աղհանն ավերվեց և ամայացավ։ Բնակչության մի մասը զոհվեց, իսկ փոքր մասն ապաստանեց Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 257