Ալվառինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվառինջ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալվառինջ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱլվառինճ, Ալվառինչ, Ալվասինչ, Ալվարինջ, Առվալին, Առվառին, Առվառինճ, Առվառինչ, Արվարինջ, Արվարինչ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալվառինջցի
Ալվառինջ (Թուրքիա)##
Ալվառինջ (Թուրքիա)

Ալվառինջ, Ալվառինճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևելք, Բիթլիս (Բաղեշ) տանող ճաևապարհի աջ կողմում, բարեբեր հարթավայրում։

Գյուղի միջով հոսում է Մեղրագետի ձախակողմյաև փոքրիկ վտակներից մեկը, որի ջրերով ոռոգվում են Ալվառինջի դաշտերը։ Հնում մտել է Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք հրոսակները ավերեցիև գյուղը, ոչնչացրին բնակիչների մեծ մասին։ 1890 թվականին ուներ 130, իսկ 1909 թվականին՝ 160 տուն հայ և 7 տուն քուրդ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքն էր երկրագործությունն ու այգեգործությունը։ Ալվառինջում կար եկեղեցի և դպրոց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 102 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 190