Միսաք Թորլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nemesis misak torlakian.jpg

Միսաք Թոռլաքյան (1888, Կյուշանա (Տրապիզոնի նահանգ) - 1968, Կալիֆորնիա), հայ ժողովրդական վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ։

Սովորել է ծննդավայրի դպրոցում։ 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների վեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ 1910 թվականին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Մշտապես հետապնդվել է թուրքական իշխանություններիկողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-18 թվականներին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։

Հետպատերազմյան տարիներին ապրել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իսկ 1952-ից՝ Կալիֆորնիայում (ԱՄՆ

Թորլաքյանի հուշերը[խմբագրել]

1953 թվականին Լոս Անջելեսում տպագրվել է Թորլաքյանի «Օրերուս հետ» հուշագիրքը։ [1]

Երկեր[խմբագրել]

  • «Օրերուս հետ»

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]