Մելիսա Բենոիսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Բենոիսթ
Ծնվել էհոկտեմբերի 4, 1988(1988-10-04)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս[3]
ԿրթությունArapahoe High School? (2007) և Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2011)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստառեժիսոր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
Ժանրերփոփ
ԸնտրանիՍուպերգրլ, Glee և Beautiful: The Carole King Musical?
Ամուսին(ներ)Քրիս Վուդ (դերասան)[4][5]

Մելիսա Մարի Բենոիսթ (անգլ.՝ Melissa Benoist, հոկտեմբերի 4, 1988(1988-10-04)[1][2], Հյուստոն, Տեխաս[3])[6][7][8] ամերիկացի դերասանուհի և երգչուհի, հայտնի է Կառա Զոր–Էլ դերով CBS/The CW հեռուստաալիքի կողմից հեռարձակված սուպերհերոսական դրամա Սուպերգրլ հետուստասերիալում։ Նա հայտնի դարձավ նաև Fox Broadcasting Company հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Glee» մյուզիքըլ կատակերգական դրամա հեռուստասերիալի չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններից, մարմնավորելով Մերլի Ռոզին, հայտնվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Հայրենիք», «Լավ կինը» և «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս»։ Բենոիսթը նաև հայտնվել է ֆիլմերում, որոնցից են «Երկրորդ շանս», «Երկարատև ճանապարհորդություն» և օսկարակիր Մոլեգնություն ֆիլմերը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոիսթը ծնվել է Հյուստոնում, սակայն մեծացել է Կոլորադո նահանգի Լիթլթոն քաղաքում։ Նա Ջուլի Ռենեի (Սմիթ) և Ջեյմս Լոգան Բենոիսթի դուստրն է[9]։ Բենոիսթն ունի երկու քույր՝ Ջեսիկան և Քրիստինան։ Նրա հոր երկրորդ ամուսնության ժամանակ նա արդեն ուներ 5 խորթ քույր և եղբայր՝ Թաները, Էսթելը, Կոկոն, Ռոքեթը և Թորը[10][11][12]։ Նա 2007 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Ցենթենիալ քաղաքի Արապահո ավագ դպրոցը[13] և 2011 թվականին Նյու Յորքի Մանհեթենի Մերիմուն քոլեջը[14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա Բենոիսթը LA կինոփառատոնի ժամանակ, հունիս 2015

Բենոիսթը 2008 թ․ առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որը պատմում է երգչուհի Մրայա Քերիի մասին, ֆիլմը կոչվում է «Թենես»։ 2012 թ․ մայիսիսն[15] Բենոիսթը Նյու Յորքում մասնակցել է Glee հեռուստասերիալի լսումներին, երգել է հինգ տարբեր երգեր, որոնցից էին Ռեգինա Սպեկտորի «Fidelity», Սառա Բարիլեսի «King of Anything», Քոլբի Քայլեթի երգերից մեկը և մի քանի դրվագներ երաժշտական թատրոնից։ Նույն թվականի հուլիսին[15] Կալիֆոռնիայում նա երկու թեստ է անցել սցենարիստ/պրոդյուսեր Ռայան Մերֆիի մոտ։ 2013 թ․ սեպտեմբերին Բենոիսթը մարմնավորել է Նիկոլի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մայլզ Թելերը[16], ֆիլմը 2014 թ․ Սանդանսի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակների (Գլխավոր ժյուրիի և հանդիսատեսների մրցանակներ)։ 2014 թ․ հունիսին Բենոիսթը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի «Երկարատև Ճանապարհորդություն» ֆիլմում՝ մարմնավորելով Մարսիային[17]։ 2015 թ․ նա նկարահանվել է Երկրորդ շանս ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ալ Պաչինոն, Ջենիֆեր Գարները և Անեթ Բենինգը։ Նա մարմնավորել է Ջեմիի կերպարը, որը գանձապահ էր մի հյուրանոցում[18] 2015 թ․ մայիսին հայտարարվել էր, որ Բենոիսթը կմարմնավորի Լորելայի կերպարը «Խղճուկ ձիավորներ»–ը ֆիլմում, փոխարինելով Լիլի Քոլինսին և Նիկոլա Փելտցին, չնայած նախնական տեղեկություններով պետք է Լորելայի կերպարը ստանձներ նրանցից մեկը[19]։ 2015 թ․ օգոստոսին Բենոիսթը ստանձնեց գլխավոր դեր՝ նկարահանվելով Սեմ Հյուգնի հետ ամերիկյան Screen Gems կինոարտադրության կողմից թողարկված «Օքսֆորդ» ֆիլմում[20]։ 2015 թ․ հոկտեմբերին Բենոիսթը սկսեց նկարահանվել CBS/The CW հեռուստաալիքի կողմից նկարահանված սուպերհերոսական, գեղարվեստական, արկածային, դրամատիկ «Սուպերգրլ» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառա Զոր-Էլին[21]։

Մեդիա հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա և «Glee» հեռուստասերիալի աստղ Դարեն Քրիսը Ջոշ Դյուամելի հետ հայտնվել են «2013թ․ Kids' Choice Awards» մրցանակաբաշխությանը[22], նաև 2016 թ․ հունվարի 6-ին հայտնվել է CBS-ի կողմից կազմակերպված «42nd People's Choice Awards» մրցանակաբաշխությանը, որպես հաղորդավարուհի։ Նա ընտրվել է Կոկա-Կոլայի նոր արտադրանքի դեսպան[23][24]։ 2013 թ․ հունիսիսն նրանք մեկնել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա և տարբեր կենտրոններում՝ հանդիպելով իրենց երկրպագուներին, ներկայացրել են իրենց արտադրանքը[25][26]։ Նա «Ֆլեշ» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինի հետ միասին վարել է «73rd Golden Globe Awards» մրցանակաբաշխությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․ մարտին Բենոիսթը ամուսնացել է «Glee» հեռուստասերիալի աստղ Բլեյք Ջեների հետ[27]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2008 Թենես Լորել
2014 Մոլեգնություն Նիկոլ
2015 Երկրորդ շանս Ջեմի
2015 Երկարատև ճանապարհորդություն Մարսիա
2015 Կողոպտիչների խումբ Բեքի Թետչեր
2016 Խղճուկ ձիավորներ Լորելա
2016 Հայրենասերի օր Քեթրին Րուսել նկարահանումներ
Դեռ չհեռարձակված Տղան Ջենիֆեր հետ–արտադրություն
Դեռ ձհեռարձակված Արևի շները Թելի նկարահանումներ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Օրենք և կարգուկանոն։ Հանցավոր մտադրություն Ջեսլն Քեր Սերիա։ «Նուրբ»
2010 Կապույտ արյուն Տենե Սերիա։ «Առավելություն»
2010 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս Էվա Սերիա։ «Անձրևային եղանակ»
2010 Լավ կինը Մոլի Սերիա։ «Ինը ժամ»
2011 Հայրենիք Սթեյսի Մոր Սերիա։ «Շնորհ»/«Մաքուր մաշկ»
2012–2014 Glee Մարլի Սեզոն 4։ Կրկնվող (22 սերիաներ) Սեզոն 5։ Հիմնական դեր (13 սերիաներ)
2013 Ավագ խոհարար Ինքը Սեզոն 4։ Սերիա 10
2015–2021 Սուպերգրլ Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս, Բիզարո Գրլ Գլխավոր դեր
2016 Ֆլեշ Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս 2 սերիա
2016 Նետ Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս Սերիա։ «Ներխուժում»
2016 Վաղվա լեգենդները Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս Սերիա։ «Ներխուժում»

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նմուշներ
2000 Երաժշտության ձայնը Փոքրիկ Բրիգիտա Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006 Ցտեսություն թռչնակ Քիմ ՄաքԷֆի Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006 Մեկ ամիս երկրում Վերա Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006 Երգչախմբի գիծը Բիբի Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007 Մոխրոտիկ Մոխրոտիկ Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007 Անկախ Արիել Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007 Էվիտա Փերոնի երիտասարդ սիրուհի Country Dinner Playhouse's final – արտադրություն
2009 Կատարյալ ժամանակակից Միլին Միլի Դիլմաունթ Marymount Manhattan College – արտադրություն
2009 Քանի որ դու հավանում ես այն Ռոզալինդ Marymount Manhattan College – արտադրություն
2011 Սամանտա Բրաունի ինքնակենսագրությունը Քելի Goodspeed Musical – արտադրություն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2013 Teen Choice Awards 2013 Հեռուստաաստղ Glee Առաջադրված
2016 42nd Saturn Awards Արդյունավետ առաջընթացության մրցանակ Սուպերգրլ Հաղթանակ
2016 42nd Saturn Awards Հեռուստասերիալների լավագույն դերասանուհի Սուպերգրլ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 http://www.tvguide.com/celebrities/melissa-benoist/381936
  4. https://www.eonline.com/news/1069515/supergirl-stars-melissa-benoist-and-chris-wood-are-married
  5. https://people.com/tv/supergirl-costars-melissa-benoist-chris-wood-married/
  6. «Մելիսա Բենոիսթ». TV Guide. Վերցված է 2016 թ․ մայիս-ին.
  7. «Մելիսա Բենոիսթի կենսագրությունը». ArticleBio.com. 5 հունվարի 2016թ. Վերցված է 2016 թ․ մայիս-ին.
  8. «Next Gen Fall TV:Աստղերը պատրաստ են բրեքաութի համար». The Hollywood Reporter. օգոստոսի 28, 2015թ. Վերցված է դեկտեմբերի 2, 2015թ-ին.
  9. «Մելիսա Բենոիսթի նախնիների աղյուսակ (52189)».
  10. «Չի կարող կարոտել երեխաներին». Denver Post. սեպտեմբերի 22, 2006թ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Լիթլթոն, Կոլորադո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  12. «Արապահո ավագ դպրոց – Տազմիկները միշտ հոգ են տանում միմյանց մասին». Arapahoe High School. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  13. Congratulations, Arapahoe High School grads Արխիվացված 2012-03-08 Wayback Machine մայիս 2007
  14. From MMC to McKinley High: Alumna Melissa Benoist Արխիվացված 2017-08-13 Wayback Machine հոկտեմբեր 2012.
  15. 15,0 15,1 «Ո՞վ է Մելիսա Բենոիսթը, Ամեն ինչ Glee հեռուստասերիալի չորրորդ սեզոնի կերպարներից մեկի՝ Մարլիի մասին։». wetpaint.com. 2012 թ․ նոյեմբեր.
  16. ««Ֆորսաժ 7»–ավելանում է Ջայմեն Հաունսուն, «Glee» հեռուստասերիալի աստղ Մելիսա Բենոիսթը «Մոլեգնություն» ֆիլմում, Լիանա Լիբերատոն նկարահանվում է «Եթե ես մնամ» ֆիլմում». Deadline Hollywood. 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Մելիսա Բենոիսթը նկարահանվում է [[Երկարատև ճանապարհորդություն (ֆիլմ, 2015)|Երկարատև Ճանապարհորդություն]] ֆիլմում». Deadline Hollywood. հունիսի 24, 2014թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  18. «Մելիսա Բենոիսթը միանում է «Imagine»–ին, Նատալի Դորմերը «Rush»–ի դերակատար, Քարթեր Ջենքինս–«Skate God»». Deadline Hollywood. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  19. ««Սուպերգրլ»–ի աստղ Մելիսա Բենոիսթը նկարահանվում է «Խղճուկ ձիավորներ» ֆիլմում». Deadline Hollywood. մայիսի 21, 2015թ․. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. ««Սուպերգրլ»–ի Մելիսա Բենոիսթը Սեմ Հյուգնի հետ նկարահանվել է «Օքսֆորդ» ֆիլմում». Deadline Hollywood. օգոստոսի 27, 2015թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. «2015 թվականի աշնանը Բենոիսթը նկարահանվում է «Սուպերգրլ» հեռուստասերիալում». Deadline Hollywood. Վերցված է 11 դեկտեմբերի 2015թ․-ին.
  22. «Դարեն Քրիսը և Մելիսա Բենոիսթը Ջոշ Դյուամելի հետ «Kids Choice Awards 2013» մրցանակաբաշխությանը (23/03/13)». YouTube. մարտի 24, 2013թ․. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  23. "The Cast of GLEE for Coke, raindeocampo.com, June 2013.
  24. ««Glee» հեռուստասերիալի աստղը Կոկա–Կոլայի նոր արտադրանքի դեսպան». Status Magazine online. հունիսի 10, 2013թ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  25. "‘Glee’ cast members invade 3 malls", rappler.com, June 2013. Accessed 2014-08-19.
  26. "Newest ‘Glee’ stars overwhelmed by Pinoys’ welcome", entertainment.inquirer.net, June 2013.
  27. «Մելիսա Բենոիսթը և Բլեյք Ջեները ամուսնացել են։ Հարսանեկան մանրամասները հայտնի չեն». Us Weekly. 2015 թ․ հուլիսի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Բենոիսթ» հոդվածին։