Մարինա Կալյուրանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Կալյուրանդ
էստ․՝ Marina Kaljurand և ռուս.՝ Марина Ка́льюранд
 
Կուսակցություն՝ Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Տարտուի համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց և Թաֆթսի համալսարան
Մասնագիտություն՝ բադմինթոնիստ, դիվանագետ, քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 6, 1962(1962-09-06)[1][2][3][…] (61 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6]
Քաղաքացիություն  Էստոնիա
Ի ծնե անուն ռուս.՝ Марина Раевская և էստ․՝ Marina Rajevskaja
Ամուսին Kalle Kaljurand?
Զավակներ Kaisa Kaljurand? և Kristjan Kaljurand?
 
Պարգևներ

Մարինա Կալյուրանդ (սեպտեմբերի 6, 1962(1962-09-06)[1][2][3][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6])(էստ․՝ Marina Kaljurand) (մինչ ամուսնությունը՝ Ռաևսկայա, ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Տալլինում, Էստոնական ԽՍՀ), Էստոնացի դիվանագետ, պետական գործիչ, Էստոնիայի արտաքին գործերի նախարար 2015 թվականի հուլիսի 16-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 12-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Կալյուրանդի հայրը լատվիացի է, մայրը՝ ռուս[7]։ Նա ինքն իրեն ռուս է համարում[8][9] ։ Գերազանցությամբ ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1986 թվականին։ Էստոնիայի բադմինտոնի յոթակի չեմպիոն[10]։

Կալյուրանդն իր հավատարմագրերն է հանձնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 2006 թվականի փետրվարին

2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի օգոստոսը Մարինա Կալյուրանդը եղել է Ռուսաստանում Էստոնիայի դեսպան, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 25-ից՝ նաև Ղազախստանում։ 2011 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում Էստոնիայի դեսպան[11]։

Դեսպան Կալյուրանդը նախագահ Օբամայի հետ Օվալաձև աշխատասենյակում․ 2011 թվական
Կալյուրանդը Ֆիլիպ Համոնդի հետ․ 2015 թվական
Կալյուրանդը Ջոն Մաքքեյնի և ԱՄՆ Սենատի այլ անդամների հետ
Կալյուրանդը ամերիկացի և էստոնացի զինվորների հետ
Էստոնիայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները դեղին ժապավեններով աջակցում են Էստոն Կոհվերին
Կալյուրանդի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ․ 12 ապրիլի 2016 թվական

2007 թվականին էստոնական առաջատար Postimees թերթը Կալյուրանդին ճանաչել է «տարվա մարդ»։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին Կալյուրանդն արժանացել է Էստոնիայի կանանց համագործակցության կազմակերպության Teenäitaja մրցանակին՝ «Բրոնզե զինվոր»-ի շուրջ ծավալված ճգնաժամի ժամանակ «եվրոպական քաղաքական մշակույթին նվիրվածության» համար[12]։

2015 թվականի հուլիսի 15-ին Կալյուրանդը դարձել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից[13][14]։

2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ անցկացված հարցումը ցույց է տվել, որ Էստոնիայի բնակչության մոտ մեկ երրորդը կցանկանար տեսնել Մարինա Կալյուրանդին որպես հաջորդ նախագահ[15]։ 2016 թվականի ապրիլին Կալյուրանդը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր պատրաստակամության մասին[16]։ Սեպտեմբերի 9-ին նա վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել արտաքին գործերի նախարարի պաշտոնից և պաշտոնապես հայտարարել, որ առաջադրվում է հանրապետության նախագահի պաշտոնի համար[17][18]։ Ընտրություններում Կալյուրանդը 75 ձայնով զբաղեցրել է չորրորդ տեղը և չի անցել քվեարկության երկրորդ փուլ։

Ընտրություններից հետո Կալյուրանդը վերադարձել է Արտաքին գործերի նախարարություն։ Հոկտեմբերի 24-ից նա կես դրույքով սկսել է աշխատել Էստոնիայի ԱԳՆ-ում՝ որպես կիբերանվտանգության խորհրդական[19]։

Եվրախորհրդարանի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսին Կալուրանդը հայտարարեց, որ միացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և կմասնակցի Ռիիգիկոգուի և Եվրախորհրդարանի ընտրություններին 2019 թվականին[20]։

Կալյուրանդը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2019 թվականին[21]։

Այդ ժամանակվանից նա ծառայում է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա խորհրդարանի պատվիրակության կազմում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովում, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում և ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովում, ինչպես նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության կազմում։ Նա նաև Եվրախորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի անդամ է[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյուրանդը խոսում է երեք լեզվով՝ էստոներեն, ռուսերեն և անգլերեն։

Ամուսնացած է Կալլե Կալյուրանդի հետ, ունի երկու երեխա՝ դուստր Կայսան (ծնված 1987 թվականին) և որդի Քրիստջանը (ծնված 1992 թվականին)։

Նրա հոբբիներն են՝ կարդալը, երկու շների հետ երկար զբոսնելն ու բադմինտոնը։ Նա նաև Էստոնիայի շոտլանդական տերիերների ասոցիացիայի անդամ է[23]։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային հավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Կալյուրանդը եղել է կանանց իրավունքների ակտիվ ջատագով։ Թբիլիսիում Գենդերային հավասարության հասնելու համաժողովի ժամանակ նա ասել է. «Քաղաքական համաձայնագրերն ու իրավական շրջանակները գոյություն ունեն, այժմ երկրները պետք է սկսեն դրանք ավելի արդյունավետ իրականացնել։ Բոլորը շահում են քաղաքականության և տնտեսության մեջ կանանց ավելի մեծ մասնաբաժնից. հավասար մասնակցությունը կաշխուժացնի տնտեսությունը և կբարձրացնի ընդհանուր բավարարվածությունը»[24]։

Կիբերանվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային կառավարման ակադեմիան մայիսի 31-ին Տալլինի էլեկտրոնային կառավարման համաժողովում ներկայացրել է Կիբերանվտանգության ազգային ինդեքսը (NCSI): Կալյուրանդի խոսքով՝ կիբերանվտանգությունը 21-րդ դարում երկրների համար դարձել է անվտանգության երաշխիք։ «Միջազգային և ազգային կիբերանվտանգության շահերից ելնելով, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու երկրների կիբերանվտանգության կարողությունները»,- ասել է Կալյուրանդը ինդեքսի ներկայացման ժամանակ։ «Դա բխում է ինչպես կառավարությունների, այնպես էլ հանրության շահերից։ Ցուցանիշը ևս մեկ ներդրում է Էստոնիայի կողմից կիբերտարածության անվտանգության բարձրացման գործում»[25]։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստոնիայում ամենակարևորը գլոբալ իր դիրքի վերականգնումն է», - ասաց Կալյուրանդը՝ հետագայում Էստոնիան անվանելով «ամենաինտեգրված պետությունը Հյուսիսային Եվրոպայում» միջազգային կազմակերպություններում իր ներգրավվածության տեսանկյունից։ Ըստ Կալյուրանդի՝ այս ինտեգրումը բխում է հատկապես Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Էստոնիայի անդամակցությունից։ Էստոնիան նաև ավելի է ներգրավվում համաշխարհային բեմում՝ հավակնելով դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-ից մինչև 2021 թվականը»[26]։

Նա նաև ՆԱՏՕ-ի մոլի կողմնակիցն է՝ իր ելույթներում հաճախակի մատնանշելով դրա կարևորությունը։ «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների քաղաքական միասնությունը և դաշինքի առջև ծառացած ռիսկերի ու պահանջների ընդհանուր ըմբռնումը եղել և շատ կարևոր է Էստոնիայի համար։ Մենք ուրախ ենք, որ 2015 թվականին Էստոնիայի անվտանգությունը տեսանելիորեն ամրապնդվեց մեր դաշնակիցների աջակցությամբ. նրանք կիսեցին սպառնալիքների մեր գնահատականը և հասկացան մեզ։ Ինչպես ասվում է Էստոնիայի ազգային անվտանգության հայեցակարգում, ՆԱՏՕ-ն իր անդրատլանտյան բնույթով և հավաքական պաշտպանության սկզբունքով ծառայում է որպես եվրոպական, հետևաբար նաև էստոնական ազգային անվտանգության և պաշտպանության հիմնաքար»[27] :

Ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով երկլեզու դաստիարակությունից՝ Կալյուրանդն ընդգծել է այն երկրի մշակույթն ու լեզուն հարգելու կարևորությունը, որտեղ դուք ապրում եք[28]։ Նա հաճախ է խոսել այդ մասին ռուս-էստոնական դպրոցներում։

Մասնագիտական ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիբերտարածության կայունության գլոբալ հանձնաժողովի նախագահ, մարտ 2017 - ընթացիկ
  • Լիլան և Ռոբերտ Դ. Ստյուարտ կրտսեր կենտրոնի Եվրոատլանտյան և հյուսիսային եվրոպական հետազոտությունների կենտրոնի CSIS Բարձր մակարդակի խորհրդատվական խորհրդի անդամ, հունվար 2017 թվական- ընթացիկ[29]
  • Սալամանկայի համալսարանի Գլոբալ և միջազգային հետազոտությունների խորհրդատվական խորհրդի անդամ, հունվար 2017- ընթացիկ[30]
  • Էստոնացի կիբերանվտանգության փորձագետ ՄԱԿ-ի կիբերանվտանգության կառավարական փորձագետների խմբի 2014-2015թթ., 2016թ. սեպտեմբեր – ընթացիկ
  • ՏՀԶԿ-ին Էստոնիայի միանալու հարցով գլխավոր բանակցող, 2008-2011 թթ.
  • Եվրամիությանն անդամակցության բանակցություններում կառավարական պատվիրակության անդամ, անդամակցության պայմանագրի իրավական աշխատանքային խմբի ղեկավար, 2002-2004 թթ.
  • Կառավարական պատվիրակության անդամ. բանակցություններ Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ցամաքային և ծովային սահմանների մասին համաձայնագրերի շուրջ, 1995-2005 թթ.
  • Կառավարական պատվիրակության իրավաբան փորձագետ - Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև զորքերի դուրսբերման համաձայնագիր, 1992-1994 թթ.
  • Միջազգային իրավունքի ասոցիացիայի Էստոնիայի մասնաճյուղի հիմնադիր անդամ 1996 թվականից
  • WIIS-EST - Էստոնիայի կանանց միջազգային անվտանգության մասնաճյուղի հիմնադիր անդամ 2000 թվականից
  • Տալլինի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ 2010 թվականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.allgov.com/Appointments_and_Resignations/ViewNews/Ambassador_from_Estonia__Who_is_Marina_Kaljurand_111024
  2. 2,0 2,1 http://www.allgov.com/news/appointments-and-resignations/ambassador-from-estonia-who-is-marina-kaljurand?news=843471
  3. 3,0 3,1 http://www.estemb.org/news/aid-3060
  4. 4,0 4,1 4,2 http://www.washdiplomat.com/index.php?option=com_content&view=article&id=2491:his-excellency-vaampampaumlino-reinart&catid=196:profiles&Itemid=229
  5. 5,0 5,1 5,2 http://www.vm.ee/?q=node/12457
  6. 6,0 6,1 6,2 http://shipandbunker.com/news/emea/377384-baltic-ports-will-cooperate-on-lng-bunkers
  7. Без дураков, интервью с Сергеем Корзуном, Эхо Москвы, 25 июня 2008 года
  8. Желтые ленты для Эстона Кохвера Радио Свобода
  9. Кальюранд ответила Хельме: да, я русская, я гражданка Эстонии и патриот. DELFI
  10. [1], Eesti Spordi biograafiline leksikon
  11. Марина Кальюранд станет послом Эстонии в США | Эстония | RUS.ERR.EE
  12. «Postimees: Marina Kaljurand pälvis Eesti naisliikumise kõrge tunnustuse». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «Галерея: президент Ильвес назначил новых министров». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. «Новый министр образования Марис Лаури вступила в должность». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. «Исследование по заказу EPL: почти каждый третий хотел бы видеть президентом Марину Кальюранд». DELFI. 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  16. «Марина Кальюранд согласна баллотироваться в президенты, если ей это предложат». DELFI. 2016 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  17. «Кальюранд отказывается от поста министра иностранных дел и будет баллотироваться в президенты». Postimees. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Марина Кальюранд: 25 сентября я стану либо президентом, либо безработной». Postimees. 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. «Марина Кальюранд рассказала о своих планах на будущее». postimees. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Social democrats convince Kaljurand to join». Postimees. 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  21. «Members of the European Parliament elected from Estonia are known». Pärnu Postimees. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Members of the LGBTI Intergroup». The European Parliament's LGBTI Intergroup. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Curriculum Vitae – Marina Kaljurand». 2016 թ․ նոյեմբերի 15.
  24. «Kaljurand: Everyone benefits from larger proportion of women in politics, economy». Popular Front of Estonia. 2015 թ․ նոյեմբերի 11.
  25. курс, The Baltic Course - Балтийский. «The cyber security index is developed by the Estonian e-GovernanceAcademy».
  26. «Former foreign minister of Estonia discusses her country's future». 2016 թ․ նոյեմբերի 10.
  27. «Annual address on foreign policy to the Riigikogu – Marina Kaljurand». 2016 թ․ փետրվարի 11.
  28. «Kõne konverentsil "Eesti keel ja kultuur maailmas" – Marina Kaljurand». 2016 թ․ հունիսի 29.
  29. «CSIS Establishes High-Level Advisory Council to the Lillan and Robert D. Stuart Jr. Center in Euro-Atlantic and Northern European Studies - Center for Strategic and International Studies». csis.org.
  30. «We are proud to announce the incorporation of Ambassador Marina Kaljurand to our Think Tank». 2017 թ․ փետրվարի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Կալյուրանդ» հոդվածին։