Մարժան Սատրապի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարժան Սատրապի
Marjane Satrapi Cannes 2008.jpg
Մարժան Սատրապին Կաննի կինոփառատոնի ժամանակ
ԱԱՀ՝ Մարժան Սատրապի
Բնագիր
ԱԱՀ՝
Marjane Satrapi
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 22, 1969 (1969-12-22) (44 տարեկան)
Ծննդավայր՝ Ռեշտ, Իրան
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն Իրան Իրան
Գրքեր՝ Պերսեպոլիս

Մարժան Սատրապի (ֆր.՝ Marjane Satrapi) ծագումով իրանացի գրող, նկարիչ, կոմիկսների ձևավորող և ռեժիսոր։ Ապրում է Փարիզում և ստեղծագործում է ֆրանսերեն։ Ծնվել է Իրանում, մեծացել է Թեհրանում, կոմունիստական ընտանիքում, որը մինչև իսլամական հեղափոխությունը ներգրավված էր Իրանում կոմունիստական և սոցիալիստական շարժման մեջ։ Նա հաճախել է ֆրանսիական լիցեյ և մանուկ հասակում ականատես եղել քաղաքացիական ազատությունների վրա աճող ճնշմանը և իրանական քաղաքականության ամենօրյա հետևանքներին, ներառյալ Շահի գահազրկումը, Այաթոլլա Խոմեյնիի վաղ ռեժիմը և Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիները։ 1983 թվականին ծնողները տասնչորսամյա Մարժանին ուղարկում են Վիեննա՝ իրանական ռեժիմից հեռացնելու նպատակով։ Ըստ իր ինքնակենսագրական վեպի՝ նա ապրել է այնտեղ իր ավագ դպրոցի տարիներին և ապա վերադարձել Իրան՝ բարձրագույն ուսուցում ստանալու։ Այնուհետև ուսումնասիրել է տեսողական հաղորդակցություն՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով մագիստրոսի կոչում Թեհրանի Ազադ Համալսարանի արվեստի բաժնում։ Հետագայում Սատրապին տեղափոխվել է Ստրասբուրգ (Ֆրանսիա)։ Աշխատակցում է աշխարհի տարբեր ամսագրերի և թերթերի, ներառյալ «Նյու Յորքրին» և «Նյու Յորք թայմսին»: Աշխարհում բեսթսելեր են դարձել Սատրապիի կոմիքսային ինքնակենսագրական «Պերսեպոլիսը» և «Պերսեպոլիս 2»-ը։ Նրա հաջորդ գրքերը՝ «Ասեղնագործությունները» և «Սալորով հավը» նույնպես արժանացել են Անգուլեմի «Տարվա ալբոմ» մրցանակներին։ Նա նաև հանդես է եկել որպես համառեժիսոր Պերսեպոլիս մուլտֆիլմում, որը առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։