Պերսեպոլիս (մուլտֆիլմ)
| Պերսեպոլիս Persepolis |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 2007 |
| Լեզու | Անգլերեն Ֆրանսերեն Պարսկերեն Գերմաներեն |
| Ռեժիսոր | Վենսան Պարանո Մարժան Սատրապի |
| Պրոդյուսեր | Մարկ-Անտուան Ռոբեր Խավիեր Ռիգոլ |
| Սցենարիստ(ներ) | Վենսան Պարանո Մարժան Սատրապի |
| Երաժշտություն | Օլիվյեր Բերնետ |
| Ընկերություն | Sony Pictures Classics |
| Տևողություն | 153 րոպե |
| Բյուջե | $7 300 000 |
| Շահույթ | $18 205 086 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0808417 |
| Կայք | Պերսեպոլիս |
Պերսեպոլիսը (ֆր.՝ Persepolis), ֆրանսիական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ է, որը հիմնված է իրանական ծագում ունեցող՝ Մարժան Սատրապիի համանուն, ինքնակենսագրական գրքի վրա:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
«Պերսեպոլիսը» հուզիչ պատմություն է իսլամական հեղափոխության ժամանակ՝ Իրանում ապրող, երիտասարդ աղջկա մասին: Խելամիտ և շիտակ իննամյա Մարժանի աչքերով դիտողը տեսնում է, թե ինչպես են խորտակվում մարդկանց հույսերը, երբ ֆունդամենտալիստներն անցնում են իշխանության գլուխ` ստիպելով կանանց ծածկվել և բանտարկելով հազարավոր մարդկանց: Խելացի և անվախ այդ աղջիկը խորամանկությամբ գերազանցում է «հասարակական վերակացուներին»: Սակայն երբ նրա հորեղբորը սառնասրտորեն մահվան են դատապարտում, և երբ Թեհրանը ռմբակոծվում է պարսկա-իրաքյան պատերազմի ժամանակ, հանապազօրյա վախը, որ ներթափանցում է թեհրանցիների կյանք, շոշափելի է դառնում:
Դերերը հնչունավորել են [խմբագրել]
- Կյարա Մաստրոյանի - Մարժա
- Կատրին Դենյով - Տիկին Սթրապի՝ Մարժայի մայրը
- Դանիելե Դարիեքս - Մարժայի տատիկը
- Սիմոն Աբգարյան - Մարժայի հայրը
- Գաբրիել Լոպես Բենիտես - Մարժան փոքր ժամանակ
- Ֆրանկոս Ջերոսմե - Անոուչ հորյեղբայր
Մրցանակներ և նոմինացիաներ [խմբագրել]
- 2008 նոմինացիա «Օսկար» լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
- 2008 նոմինացիա «Էննի»
- 2009 նոմինացիա «BAFTA» լավագույն օտարալեզու և լավագույն անիմացիոն ֆիլմ
- 2007 մրցանակ Կաննի կինոփառատոն ժուրիի կողմից մրցանակ
- 2008 մրցանակ «Սեզար» լավագույն դեբյուտ և լավագույն ադապտացված սցենար
- 2008 նոմինացիա «Ոսկե Գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմ