Մարալ Յազարլու-Պատրիկ
Մարալ Յազարլու-Պատրիկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Kelarabad, Մազանդարան, Իրան[2] |
Քաղաքացիություն | Իրան[3] |
Կրթություն | Թեհրանի համալսարան[4] և Պունի համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, արվեստագետ, մոտոարշավորդ և կանանց իրավունքների պաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Maral Yazarloo Վիքիպահեստում |
Մարալ Յազարլու-Պատրիկ (անգլ.՝ Dr. Maral Yazarloo-Pattrick, ի ծնե՝ Maral Yazarloo, պարս.՝ مارال یازرلو, նոյեմբերի 18, 1981[1], Kelarabad, Մազանդարան, Իրան[2]), իրանական ծագմամբ մոտոսպորտի համաշխարհային ռեկորդակիր, մոդելավորող, նկարչուհի, մարքեթինգի մասնագետ, կանանց իրավունքների արշավի մասնակից։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Մարալ Յազարլու Պատրիկը ծնվել է Կելարաբադ քաղաքում, որը գտնվում է Իրանի հյուսիսում։ Մարալը մեծացել և կրթություն է ստացել Իրանում։ Նա բիզնեսի զարգացման գծով (BBD) բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի Կարսկի համալսարանում։ 2004 թվականին տեղափոխվել է Հնդկաստան՝ Փունայի համալսարանում գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան (MBA) և մարքեթինգի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու համար։
Կորպորատիվ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոկտոր Մարալ Յազարլու-Պատրիկը իր կորպորատիվ կարիերան սկսել է հնդկական անշարժ գույքի վաճառքի Panchshil ընկերությունում[6] 2006 թվականին և զբաղեցրել է մանրածախ առևտրի և մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը 11 տարի՝ մինչև 2017 թվականի մարտը։
Հագուստի դիզայն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարալը հագուստի նորաձևություն է ուսումնասիրել Միլանում և 2012 թվականին հիմնադրել է իր նորաձևության ապրանքանիշը[7]՝ House of Maral Yazarloo-ն։-ը։ Նա որպես մոդել բեմել է Փարիզի նորաձևության ցուցադրությունում[8][9], նաև իր հավաքածուներն է ցուցադրել Հռոմում, Լոնդոնում[10][11], Հնդկաստանում[12] և Դուբայում[13][14]։ Մարալը իր կերամիկական արվեստն ու նկարները ցուցադրել է նաև Իրանի և Հնդկաստանի հինգ ցուցահանդեսներում։ Նրա ֆլագմանական խանութը[15] և դիզայներական արվեստանոցը գտնվում է Պունայում՝ Հնդկաստանում։
Բայքինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դրությամբ բժիշկ Մարալ Յազարլու-Պատրիկը կանանց համար սուպերբայքի առավելագույն վազքի ռեկորդակիր է (ավելի քան 250 000 կմ)։ Հեծանվասպորտի աշխարհում նրա նվաճումները նրան բերել են «Հնդկաստանի սուպերբայքի թագուհու» տիտղոսը։
Նրա առաջին մոտոցիկլետը Harley Davidson 48[16] էր, ապա՝ Harley Nightrod Special-ը։
Նա առաջին լեդին է Հնդկաստանում, որն ունի Ducati և BMW GS մոտոցիկլետներ, եղել է HOG-ի տնօրեն (Harley Owners Group)[17][18] (2015) և Ducati Club-ի (2016)՝ փոխտնօրեն։ Նա հիմնել է «Ladies of Harley» ձիարշավային խումբը և պատմության մեջ կանանց առաջին բայք-ակումբի՝ «Lady Riders of India» հիմնադիրն է[19]։
Համաշխարհային միայնակ բայք-տուր՝ Ride To Be One[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտին Մարալը սկսել է իր միայնակ համաշխարհային բայք-տուրը 7 մայրցամաքներով[20] (Ասիա, Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Աֆրիկա և Եվրոպա)՝ առանց աջակցության կամ թիմի։ Շրջագայությունը սկսվել է Հնդկաստանից և Մարալը այցելել է աշխարհի 64 երկիր՝ հաղթահարելով ավելի քան 110 000 կմ։ Այդ միայնակ մոտոարշավը կոչված էր կարծրատիպերը կոտրելուն և կին բայքերների համար Ասիայում և Մերձավոր Արևելքում համաշխարհային ռեկորդ սահմանելուն։
Մարալը արշավ է անցկացնում իրանցի կանանց մոտոցիկլետներ վարելու թույլտվություններ և լիցենզիաներ ստանալու համար։ Նա նաև հանդես է գալիս կանանց նկատմամբ բռնաբարության և ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացման օգտին։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարալ Յազարլու-Պատրիկը հանդես է եկել որպես բնագավառային ֆորումների խոսնակ և մասնակից, այդ թվում էին Լաս Վեգասի մանրածախ առևտրի ֆորումը, LFS կոնկլավը (շքեղություն, նորաձևություն և ոճ՝ Luxury, Fashion & Style) Հնդկաստանում և ADL-ը՝ Միլանում։ Նա եղել է նաև ֆորումներում մոտիվացնող խոսնակ, որոնց թվում էին TEDx-ը[21], SIUKirkee Pune-ը, Վիրջինիայի համագործակցության համալսարանը Քաթարում և Symbiosis միջազգային համալսարանը։
2017 թվականի փետրվարին Մարալը Հնդկաստանի Femina ամսագրից ստացել է «Պունայի ամենաազդեցիկ մարդ» մրցանակը[22]։
2017 թվականի սեպտեմբերին ԱՄՆ KIRN ռադիոկայանը հեռարձակել է Մարալի՝ աշխարհով բայք-ճամփորդության մասին հարցազրույցը։ 2018 թվականի հուլիսին BBC News թողարկել է Մարալի հետ հարցազրույց, որում պատմվում էր աշխարհով շրջագայության և իրանցի կանանց համար տեղեկատվական արշավի մասին։ Նույն թվականին ավելի ուշ BBC News-ը Մարալին մտցրել է «2018 թվականին աշխարհի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց» ցանկ[23]։ 2020 թվականին նա շահել է The Economic Times «ET GEN NEXT Icons Award» մրցանակը[24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարալը Պունայում է ապրում 2004 թվականից սկսած։ Նա կրքոտ ճանապարհորդ է, եղել է աշխարհի 67 երկրում։ Նա Ալեքսանդր Վիլյամ Պատրիկի հետ[25] ամուսնացել է 2017 թվականին Պերուի Մաչու Պիկչու քաղաքում իր միայնակ համաշխարհային հեծանվարշավի ժամանակ։ Ճամփորդության վերջին վեց ամիսների ընթացքում նա հղի էր[26]։ Նրա դուստրը՝ Նաֆաս Էլիզաբեթ Պատրիկը ծնվել է 2018 թվականի նոյեմբերին։ Մարալը ներկայումս ապրում է Հնդկաստանում՝ Նյու Դելիում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.youtube.com/watch?v=n85RjAxXRuU&t=6s
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.youtube.com/watch?v=n85RjAxXRuU&t=11s
- ↑ https://www.indianwomenblog.org/every-beautiful-picture-i-took-holds-a-struggle-maral-yazarloo-iranian-woman-who-travelled-the-world-on-her-bike/
- ↑ https://www.cntraveller.in/story/pune-based-woman-biking-solo-across-seven-continents/
- ↑ https://www.bbc.com/news/world-46225037
- ↑ «Who is Dr. Maral Yazarloo and why she's a total badass?». Motorsport World (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «A Chat With Maral Yazarloo - FashionForRoyals». fashionforroyals.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Maral Yazarloo (2014-02-27), Maral Yazarloo - SUNRISE - Spring Summer Collection, Paris 2013, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ Maral Yazarloo (2014-02-27), Maral Yazarloo -SUNRISE - Paris 2013 - Interview, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ Maral Yazarloo (2015-10-01), DejaVu by Dr.Maral Yazarloo - London Fashion week 2015-Fashion Scout-SS16, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ The Glass Pineapple (2015-09-19), Maral - House of Middle East & Asia Freemasons' Hall SS16 London Fashion Week 2015, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ Maral Yazarloo (2015-06-26), Times Wedding Bridal Collection - Maral Yazarloo , June 2015, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ «Maral Yazarloo». Fashion Tv Blog (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Maral Yazarloo (2015-04-30), Maral Yazarloo - FEVER Spring Summer Collection, Dubai-2015, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ Maral Yazarloo (2014-09-29), Maral Yazarloo - Store Opening, JW Marriott, Pune-India, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ Alam, Tanvir (2016 թ․ հոկտեմբերի 5). «Meet Maral Yazarloo: The woman who owns four superbikes including a Harley & a Ducati!». The Economic Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ harleydavidsonindia (2013-11-13), The Freedom Stories -- Maral Yazarloo, Harley-Davidson owner, Seven islands chapter, Mumbai, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ «In high gear». www.telegraphindia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «8 All-Women Biker Clubs That Are Blazing a Trail Across India». The Better India (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «This Pune woman is biking solo across the 7 continents». Condé Nast Traveller India (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ TEDx Talks (2017-01-04), Made of Dreams | Maral Yazarloo | TEDxSIUKirkee, Վերցված է 2018-07-14-ին
- ↑ «Unveiling the cover of Femina presents Pune's Most Powerful 2016-17». femina.in (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «BBC 100 Women 2018: Who is on the list?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Give it up for these gen-next leaders! - The Times Of India - Pune, 2/26/2020». epaper.timesgroup.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «'Ride to be One' Part 7: Peru - Fastbikes india». fastbikesindia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Riders You Should Know: Dr. Maral Yazarloo-Pattrick».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Website
- Official Biking Website Արխիվացված 2021-12-05 Wayback Machine
- The News Geeks Արխիվացված 2020-02-22 Wayback Machine