Մասնակից:Nairaaghab-777/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլական կայսրությունը Մունկե խանի օրոք(1251-1259)

Մոնղոլական կայսրությունը 1221-1327 թվականները Հնդկական ենթացամաքի վրա մի քանի արշավանք է ձեռնարկել, ընդ որում ավելի ուշ կատարած հարձակումների մեծ մասը ղեկավարել են մոնղոլական ծագում ունեցող կարաունները: Մոնղոլները տասնամյակներ շարունակ գրավել են ենթացամաքի որոշ մասեր։ Երբ մոնղոլներն առաջացան Հնդկաստանի խորքերը և Հասան Դելիի ծայրամաս, Դելիի սուլթանությունը նրանց դեմ արշավանք էր սկսել, որտեղ մոնղոլական բանակը լուրջ պարտություն կրեց[1]:

Մոնղոլական արշավանքները բազմաթիվ կոտորածներ ու վայրագություններ պատճառեցին Հնդկական ենթացամաքին, բայց նրանց իշխանությունը հիմնականում սահմանափակվում էր միայն Արևմտյան Պակիստանով: Մոնղոլներն իրենց իշխանությունը տարածել են նաև Արևելյան Պակիստանում և Հյուսիսային Հնդկաստանին սահմանակից շրջաններում, բայց Դելիից ոչ հեռու: Մոնղոլները 1235-1305 թվականներին ղեկավարել են նաև Քաշմիրը և 30000-անոց բանակով ներխուժել Պակիստանի Լահոր քաղաք[2]: Նրանք կոտորեցին տեղի բնակիչների մեծ մասին և տարածքը ղեկավարեցին 1241-1266 թվականները, երբ սուլթան Բալբանը վերագրավեց շրջանը: Լահորը կրկին մոնղոլների տիրապետությաՆ տակ անցավ 1287 թվականին[3][4]։ 1296-1305 թվականներին մոնղոլները մոտեցան և գրավեցին Փունջաբը՝ կրկին վայրագություններ գործելով տեղացիների նկատմամբ: Ավելի ուշ, մոնղոլները ներխուժեցին Սինդ նահանգ, ապա շարժվեցին դեպի Դելի, որտեղ կողոպտեցին ու կոտորեցին բնակիչներին: Մոնղոլները կարճ ժամանակում գրավեցին քաղաքը, սակայն արագորեն ջախջախվեցին սուլթանի զորավարներից մեկի՝ Մալիք Կաֆուրի կողմից: Դրան հետևեցին բազմաթիվ մոնղոլական արշավանքներ, հիմնականում Հյուսիսային Հնդկաստանի տարածքում, բայց մոնղոլները, ի վերջո, Դելիում կրած պարտությունների հետևանքով ստիպված եղան նահանջել։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալալ ադ Դինին Սամարղանդից Հնդկաստան հետապնդելով և 1221 թվականին Ինդայի ճակատամարտում ջախջախելով՝ Չինգիզ խանը հրամանատարներ Դոիրբեի ու Բալայի ուղեկցությամբ երկու տումեն (20,000 զինվոր) ուղարկեց հետապնդումը շարունակելու համար: Մոնղոլ հրամանատար Բալան հետապնդում էր Ջալալ ադ Դինին ամբողջ Լահորի շրջանում և հարձակվում հեռավոր Մուլտան նահանգի վրա, և նույնիսկ թալանում Լահորի ծայրամասերը։ Ջալալ ադ ԴինԸ վերախմբավորվեց՝ ճակատամարտից փրկվածներով կազմելով մի փոքր բանակ և դաշինք, նույնիսկ ապաստան խնդրեց Դելիի Սուլթանատի թուրքական կառավարիչներից, որը սակայն մերժվեց[5]։

Ջալալ ադ Դինը Փանջաբում պայքարել է տեղի կառավարիչների դեմ։ Նրանցից շատերին բաց մարտում պարտության մատնելուց հետո նա նահանջել է Փանջաբի ծայրամասեր՝ ապաստան փնտրելով Մուլտանում։

Սինդի տեղի կառավարչի դեմ պայքարելիս՝ Ջալալ ադ Դինը, լսելով Իրանի հարավային Կիրման նահանգում ապստամբության մասին, անմիջապես ճանապարհ է ընկնում դեպի այդ վայր՝ ճանապարհին անցնելով հարավային Բալուչիստանով։ Ջալալ ադ Դինին զորքեր միացան նաև Գհորից և Փեշավարից, այդ թվում նաև Խալջիի, Թուրքմենների և Գորիի ցեղերից։ Իր նոր դաշնակիցների հետ նա շարժվեց դեպի Գազնի և ջախջախեց մոնղոլական դիվիզիան՝ Տուրթայի հրամանատարության ներքո, որին հանձնարարված էր հետևել նրան։ Դրանից հետո հաղթանակած դաշնակիցները սկսեցին վիճել գրավված ավարի բաժանման շուրջ, որի արդյունքում խալջիի, Թուրքմենների և Գորիի ցեղերը լքեցին Ջալալ ադ Դինին և վերադարձան Փեշավար։ Այդ ժամանակ Չինգիզ խանի երրորդ որդին՝ Ուգեդեյ Խանը դարձել էր Մոնղոլական կայսրության Մեծ Խան: Խանի կողմից ուղարկված Չորմական անունով մի մոնղոլ զորավար հարձակվում և պարտության է մատնում Ջալալ ադ Դինին՝ այդպիսով վերջ դնելով Խորեզմշահերի տոհմին[6]:

Մոնղոլների կողմից Քաշմիրի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

1235 թվականից որոշ ժամանակ անց մեկ այլ մոնղոլական ուժ ներխուժեց Քաշմիր՝ այնտեղ մի քանի տարի դարուղաչին (վարչական նահանգապետ) տեղավորելով, և Քաշմիրը դարձավ մոնղոլական գաղութ[7]։ Մոտավորապես նույն ժամանակ Քաշմիրի բուդդայական վարպետ Օտոչին և նրա եղբայր Նամոն ժամանեցին Oգեդեյի աքունիք: Պակչակ անունով մեկ այլ մոնղոլ զորավար հարձակվեց Պեշավարի վրա և ջախջախեց այն ցեղերի բանակը, որոնք լքել էին Ջալալ ադ Դինին, սակայն դեռևս սպառնալիք էին մոնղոլների համար: Այդ մարդիկ, հիմնականում Խալջիները, փախան Մուլտան և հավաքագրվեցին Դելիի սուլթանության բանակի կազմում: 1241 թվականի ձմռանը մոնղոլական զորքերը ներխուժեցին Ինդոսի հովիտ և պաշարեցին Լահորը։ Սակայն, 1241 թվականի դեկտեմբերի 30-ին մոնղոլները Մունգեթուի հրամանատարության ներքո քաղաքը կոտորեցին նախքան Դելիի սուլթանությունից դուրս գալը։ Հենց այդ ժամանակ էլ մահացավ Մեծ Խան Օգեդեյը (1241)։

Քաշմիրցիները 1254–1255 թվականներինին ապստամբեցին, և Մոնգկե խանը, որը 1251 թվականին դարձավ Մեծ Խան, իր զորավարներին՝ Սալիին և Տակուդարին նշանակեց արքունիքում, իսկ բուդդայական վարպետ Օտոչիին նշանակեց Քաշմիրի դարուղաչի: Սակայն Քաշմիրի թագավորը Սրինագարում սպանեց Օտոչիին: Սալին ներխուժեց Քաշմիր՝ սպանելով թագավորին և դադարեցրեց ապստամբությունը, որից հետո երկիրը երկար տարիներ մնաց մոնղոլական կայսրության ենթակայության տակ[8]։

Ներխուժում դեպի Դելիի Սուլթանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1248 թվականին Դելիի իշխան Ջալալ ալ Դին Մասուդը ուղևորվեց դեպի Մոնղոլների մայրաքաղաք Կարակորում, որպեսզի օգնություն խնդրի Մոնգկե խանից՝ իր ավագ եղբորից գահը զավթելու հարցում: Երբ Մոնգկեն պսակադրվեց որպես Մեծ Խան, Ջալալ ալ Դին Մասուդը ներկա էր արարողությանը և օգնություն խնդրեց Մոնգկեից: Մոնգկեն առաջարկեց Սալիին օգնել իրեն վերականգնել իր նախնիների թագավորությունը: Սալին մեկը մյուսի ետևից գրոհեց Մուլտանը և Լահորը: Մոնղոլներին առաջնորդում էր Հերաթի Մուլքի ներկայացուցիչ(իշխող իշխան) Շամ ալ Դին Մուհամեդ Քարտը: Ջալալ ալ Դինը նշանակվեց որպես Լահորի, Կուջայի և Սոդրայի կառավարիչ: 1257 թվականին Սինդայի նահանգապետն իր ողջ նահանգը առաջարկեց Հուլավու խանին՝ Մոնգկեի եղբորը, դրա փոխարեն վերջինիս խնդրելով իրեն Դելիում պաշտպանել Մոնղոլներից։ Հուլավուն Սալի Բահադուրի գլխավորությամբ մեծ զորքով մտավ Սինդ: 1257 թվականի ձմռանից մինչև 1258 թվականի սկզբները, Սալի Նոյան իր ողջ զորքով մտավ Սինդ և տարանջատեց Մուլտանի ամրությունները։ նրա զորքերը, ըստ երևույթին, նույնպես գրավել են Ինդոս գետի վրա գտնվող Բահքար կղզու ամրոցը։

Այնուամենայնիվ, Հուլավուն հրաժարվեց պատժել Դելիի սուլթանության խոշոր ներխուժումը, և մի քանի տարի անց երկու կառավարիչների միջև դիվանագիտական փոխհարաբերությունները մեծացրին խաղաղության ձգտելու ցանկությունը:

Գիյաս ադ դին Բալբանի (իշխել է 1266-1287 թվականները) գլխավոր մտահոգություններից մեկը մոնղոլական ներխուժումների վտանգն էր։ Այդ նպատակով նա կազմակերպեց և իր բանակը հասցրեց մարտունակության առավելագույն աստիճանի։ Նա նաև հեռացրեց դժգոհ և չարակամ ղեկավարներին և հրաժարվեց իշխանությունը վստահել հնդիկներին։ Նա կենտրոնացավ իր մայրաքաղաքում և չէր խառնվում հեռավոր արշավներին[9]։

Մոնղոլների լայնամասշտաբ արշավանքները Հնդկաստան դադարեցին, որն օգնեց Դելիի Սուլթանությանը վերականգնել Մուլտանի, Ուչի և Լահորի նման սահմանամերձ քաղաքները, և պատժել Ռանասին և Ռաիսին, ովքեր համագործակցել են Խուարազիի և Մոնղոլ զավթիչների հետ:

Չագատայի Խանատ-Դեհլավի պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիի Սուլթանության վերափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Հնդկաստանում տեղի ունեցավ ուժերի հավասարակշռության արագ փոփոխություն, քանի որ իշխանությունը թուրք ազնվականներից բռնի կերպով անցավ նոր հնդմահմեդական ազնվականությանը[10]: Խալջիի մի ընտանիք, որը մեկ դար առաջ տեղափոխվել էր Հնդկաստան Գորիի ուղեկցությամբ[11], իրենք իրենց համարում էին հնդիկ մահմեդականներ, և նրանց խալջիի և հնդմահմեդական խմբավորումը կուժեղանար նորադարձների թվի աճի հետևանքով[12][13]։ Բազմաթիվ զոհերի արդյունքում նրանք 1290 թվականին վերջապես զավթեցին գահը և նշանակեցին իրենց հնդեվրոպական մահմեդական դաշնակիցներին, ինչպիսիք են Զաֆար Խանը (ռազմական նախարար)[14], Նուսրաթ Խանը (Դելիի Վազիր)[15][16] , Այն ալ Մուլք Մուլտանին[17], Մալիկ Կարֆուրը, Մալիկ Թուղլակը[18] և Մալիկ Նայքը (հեծելազորի վարպետ)[19], որոնք հայտնի ռազմիկներ էին, բայց ոչ թուրքեր, ինչը հանգեցրեց հնդմահմեդական պետության առաջացմանը։ Այս ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները թույլ են տվել Դեհլավիին արագ նվաճել Հնդկաստանի մնացած մասը[20][21]։ Մոտավորապես նույն ժամանակ վերսկսվեցին նաև մոնղոլական արշավանքները դեպի Հնդկաստան (1300 թվական)։

Չաղաթայի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

1260-ականներին Մոնղոլական կայսրությունում սկիզբ առած քաղաքացիական պատերազմից հետո Չաղաթայի ուլուսը վերահսկողության տակ էր առել Կենտրոնական Ասիան, իսկ նրա առաջնորդը 1280-ականներից Դուվա Խանն էր, որը Կայդու Խանից հետո երկրորդ հրամանատարն էր։ Դուվան ակտիվորեն գործում էր Աֆղանստանում և փորձում էր մոնղոլական իշխանությունը տարածել Հնդկաստանի վրա։ Միջնադարյան աղբյուրները պնդում են հարյուր հազարավոր մոնղոլական արշավանքների մասին, որոնց թվերը մոտավոր են (և, հավանաբար, ապացուցված են փաստերով) Կենտրոնական Ասիայի կամ Մերձավոր Արևելքի մոնղոլական թագավորությունների ամբողջ հեծելազորային զորքերի չափի հետ՝ մոտ 150 000 տղամարդ: Մոնղոլական զորահրամանատարների հաշվարկը, որոնք աղբյուրներում նշվում են որպես տարբեր արշավանքների մասնակից, կարող էր ավելի լավ պատկերացում տալ մասնակիցների թվաքանակի մասին, քանի որ այդ զորահրամանատարները, հավանաբար, գլխավորում էին տումեններ՝ 10 000 մարդ անվանական ջոկատներ[22]։ Այս արշավանքները ղեկավարում էին կա՛մ Չինգիզ խանի տարբեր սերունդները, կա՛մ մոնղոլական բաժանմունքների հրամանատարները: Նման բանակները կազմված էին մոտ 10 000-30 000 հեծելազորից, չնայած Դելիի մատենագիրները չափազանցնում էին դրանց թիվը՝ հասցնելով մինչև 100 000-200 000 հեծելազորի[23]։

Նեգուդարի մահմեդական նահանգապետ Աբդուլահը, որը Չաղաթայ խանի ծոռի որդին էր[24], 1292 թվականին իր զորքերի հետ ներխուժեց Փանջաբ, սակայն նրանց առաջապահ գնդի Ուլգու խանի գլխավորությամբ պարտություն կրեց և գերի ընկավ Խալջիի սուլթան Ջալալ ադ դինի կողմից: Առաջապահ գնդի 4000 մոնղոլ գերիներ իսլամ ընդունեցին և եկան Դելիում բնակվելու որպես «նոր մահմեդականներ»: Այն արվարձանը, որտեղ նրանք ապրում էին, համապատասխանաբար կոչվեց Մուղալպուրա[25][26]։ 1296-1297 թվականներին Չագաթայի տումենները մի քանի անգամ հարձակման են ենթարկվել Դելիի սուլթանության կողմից[27]։

Ջարան-Մանջուրի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն նախորդ արշավանքների, Ջալալեդդինի իրավահաջորդ Ալաուդինի օրոք մոնղոլական արշավանքները խոշոր նվաճումներ գրանցեցին: 1297 թվականի ձմռանը բանակը Չագաթայ Նոյան Կադարի գլխավորությամբ ոչնչացրեց Փանջաբի շրջանը և առաջացավ դեպի Կասուր[28]։ Ալաուդինի բանակը Ուլուգ խանի գլխավորությամբ և, հավանաբար Զաֆար խանը, 1298 թվականի փետրվարի 6-ին[28] Ջարան-Մանջուրի ճակատամարտում ջախջախեց զավթիչներին, որտեղ նրանցից շատերը գերի ընկան։


Սեհվանի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ՝ 1298–1299 թվականներին, մոնղոլական բանակը ( ամենայն հավանականությամբ՝ նեգուդերի փախստականները) ներխուժեց Սինդ և գրավեց Սիվիստանի բերդը[29], որի արդյունքում մոնղոլները ջախջախվեցին Զաֆար խանի կողմից. նրանցից մի քանիսը ձերբակալվեցին և որպես գերիներ տեղափոխվեցին Դելի[30]։ Այդ ժամանակ Ալաուդինի բանակի հիմնական մասը՝ Ուլուգ խանի և Նուսրաթ խանի գլխավորությամբ, զբաղված էր Գուջարաթի վրա հարձակումներով։ Գուջարաթից Դելի վերադառնալու ճանապարհին, որոշ մոնղոլներ խռովություն բարձրացրին խումսի վճարելու վերաբերյալ(ավարի բաժնի մեկ հինգերորդ մասը)[31]։ Խռովությունը ճնշվեց, իսկ Դելիի Խռովարար ընտանիքները դաժանորեն պատժվեցին[32]։

Կիլլիի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1299 թվականի վերջին Դուվան իր որդուն՝ Քութլուղ Խվայային ուղարկեց Դելին նվաճելու[33]։ Ալաուդինն իր զորքը տարավ դեպի Կիլի՝ Դելիի մոտակայք, և փորձեց ձգձգել մարտը՝ հույս ունենալով, որ մոնղոլները սննդի պակասի պատճառով կնահանջեն, և նա իր նահանգներից օգնող ուժեր կստանա: Սակայն նրա զորավար Զաֆար Խանը առանց նրա թույլտվության հարձակվեց մոնղոլական բանակի վրա[34]։ Մոնղոլները ձևացրին, որ նահանջում են, և խաբեությամբ Զաֆար խանի ջոկատին ստիպեցին հետևել իրենց: Արդյունքում Զաֆար խանը և նրա մարդիկ սպանվեցին՝ ծանր կորուստներ պատճառելով զավթիչներին[35]։ Մի քանի օր անց մոնղոլները նահանջեցին, իսկ նրանց առաջնորդ Քութլուղ Խվայան ծանր վիրավորվեց և մահացավ ետդարձի ճանապարհին[36]։

Դելիի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1302-1303 թվականների ձմռանը Ալաուդդինը բանակ է ուղարկում՝ կողոպտելու Կակաթիայի մայրաքաղաք Վարանգալը, իսկ ինքը շարժվում դեպի Չիտոր։ Տեսնելով, որ Դելին պաշտպանված չէ, մոնղոլները 1303 թվականիի օգոստոսին մեկ այլ արշավանք ձեռնարկեցին[37]։ Ալաուդինը կարողացավ զավթիչներից շուտ հասնել Դելի, սակայն չհասցրեց ուժեղ պաշտպանություն նախապատրաստել։ Նա պատսպարվեց Սիրիի բերդում գտնվող խիստ հսկվող կիսակառույց մի ճամբարում։ Մոնղոլները թալանեցին Դելին և նրա շրջակայքը, բայց ի վերջո նահանջեցին՝ չկարողանալով ճեղքել Սիրին[38]։ Մոնղոլների հետ այս սերտ հանդիպումը Ալաուդինին դրդեց ուժեղացնել ամրոցներն ու ռազմական ուժեր ամրապնդել դեպի Հնդկաստան տանող իրենց ճանապարհների երկայնքով[39]։ Նա նաև իրականացրել է մի շարք տնտեսական բարեփոխումներ՝ ապահովելով բավարար եկամուտներ ուժեղ բանակ պահելու համար[40]։

Դրանից կարճ ժամանակ անց Դուվա խանը փորձեց վերջ դնել Յուանի Թեմուր Օլջեյթուի հետ շարունակվող հակամարտությանը, և շուրջ 1304 տարի մոնղոլական խանությունների միջև համընդհանուր խաղաղություն հայտարարվեց՝ վերջ դնելով Յուան դինաստիայի և արևմտյան խանությունների միջև հակամարտությանը, որը տևել է գրեթե կես դար: Դրանից անմիջապես հետո նա առաջարկեց համատեղ ուժերով հարձակվել Հնդկաստանի վրա, բայց արշավը չիրագործվեց:

Ամրոհայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1305 թվականի դեկտեմբերին Դուվան ուղարկեց մեկ այլ զորք, որը շրջանցեց խիստ հսկվող Դելի քաղաքը և Հիմալայան նախալեռների երկայնքով անցավ հարավ-արևելք՝ դեպի Գանգեսյան հարթավայրեր։ Ալաուդինի 30 000-անոց հեծելազորը, Մալիք Նայակի գլխավորությամբ Ամրոհայի ճակատամարտում ջախջախեց մոնղոլներին[41][42]։ Մեծ թվով մոնղոլներ գերեվարվեցին և սպանվեցին[43]։

Ռավիի ճակատամարտ (1306)[խմբագրել | խմբագրել կոդը]

1306 թվականին Դուվայի կողմից ուղարկված մեկ այլ մոնղոլական զորք առաջ շարժվեց դեպի Ռավի գետը՝ ճանապարհին կողոպտելով տարածքները: Բանակում ընդգրկված էին երեք զորամիավորումներ՝ Կոպեկի, Իկբալմանդի և Թայի-Բուի գլխավորությամբ։ Ալաուդինի ուժերը, Մալիք Կաֆուրի գլխավորությամբ, վճռականորեն ջախջախեցին զավթիչներին[44]։

Դեհլավի Հակահարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականին մահացավ մոնղոլների խան Դուվան, և նրա գահաժառանգության շուրջ ծագած վեճի արդյունքում մոնղոլական արշավանքների այս ալիքը ավարտվեց Հնդկաստանում։ Օգտվելով այս իրավիճակից՝ Ալաուդինի զորավար Մալիկ Թուղլուքը պարբերաբար հարձակումներ էր իրականացնում ներկայիս Աֆղանստանում տեղակայված մոնղոլական տարածքների վրա[45][46]:

Մոնղոլական վերջին արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1320 թվականին Զուլջուի (Դուլուչա) հրամանատարությամբ կարաունները, առանց որևէ լուրջ դիմադրության հանդիպելու, Ջեհլամ հովտի միջով մտան Քաշմիր։ Քաշմիրի արքան՝ Սուհադևան, Զուլջուին առաջարկեց հեռանալ՝ վճարելով մեծ փրկագին[47]։ Չկարողանալով դիմադրություն ցուցաբերել՝ Սուխադևան փախավ Կիշտվար՝ Քաշմիրի ժողովրդին թողնելով Զուլջուի ողորմությանը։ Մոնղոլներն այրեցին բնակավայրերը, կոտորեցին տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին ստրկության հանձնեցին: Միայն թագավորի գլխավոր զորավար Ռամաչանդրայի հրամանատարության տակ գտնվող փախստականները լար ամրոցում մնացին ապահով։ Զավթիչներն ութ ամիս մինչև ձմեռ շարունակեցին իրենց ավերումները։ Բրինալից հեռանալու ճանապարհին Զուլջուն կորցրեց իր մարդկանց և գերիների մեծ մասին Դիվասարի շրջանում տեղացած առատ ձյան պատճառով:

Մոնղոլների հաջորդ խոշոր արշավանքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սուլթանությունում Խալջիներին փոխարինելու եկավ Տուղլաքների տոհմը: 1327 թվականին Չաղաթայի մոնղոլները Թարմաշիրինի գլխավորությամբ, որոնք նախորդ տարի պատվիրակներ էին ուղարկել Դելի խաղաղության բանակցություններ վարելու համար, կողոպտեցին սահմանամերձ Լամղան և Մուլթան քաղաքները, այնուհետև պաշարեցին Դելին: Տուղլաքի տիրակալը մեծ փրկագին վճարեց՝ հետագա ավերածություններից իր սուլթանությունը փրկելու համար: Մուհամմադ բին Թուղլուկը Իլխան Աբու Սաիդին խնդրեց դաշինք կնքել Խորասան ներխուժած Տարմաշիրինի դեմ, սակայն հարձակումը չիրագործվեց[48]։ Տարմաշիրինը բուդդիստ էր, ով հետագայում իսլամ ընդունեց։ Չագաթայի խանությունում կրոնական լարվածությունը մոնղոլների շրջանում պառակտման պատճառ դարձավ։

Թամասիրինի կողմից Դելիի պաշարումից հետո Հնդկաստանի ուղղությամբ այլևս ոչ մի լայնածավալ ներխուժումներ ու հարձակումներ չեն ձեռնարկվել։ Այնուամենայնիվ, մոնղոլ արկածախնդիրների փոքր խմբերն իրենց թուրերը վաճառեցին հյուսիս-արևմուտքում գտնվող շատ տեղական տերությունների: Ամիր Քազաղանն իր քարաունաներով արշավեց հյուսիսային Հնդկաստան: Նա նաև մի քանի հազար զորք ուղարկեց Դելիի սուլթան Մուհամմադ բին Թուղլուքին՝ օգնելու ճնշել 1350 թվականին իր երկրում սկիզբ առած ապստամբությունը։

Լենկթեմուր և Բաբուր[խմբագրել | խմբագրել կոդը]

1397–1398 թվականների ձմռանը Լենկթեմուրը պարտության է մատնում Դելիի սուլթան Նասիր Ալ-Դին Մահմում Թուղլուքին
Լենկթեմուր

Դելիի սուլթանները ջերմ հարաբերություններ էին ստեղծել Մոնղոլիայում և Չինաստանում գտնվող Յուան դինաստիայի, և Պարսկաստանի ու Մերձավոր Արևելքի իլխանության հետ: Դելիի սուլթանության սուլթան Մուհամմադ բին Թուղլուկը 1338 թվականին Տողոն Թեմուրի(Հուիզոնգ կայսեր) օրոք մարոկացի ճանապարհորդ Իբն Բատտուտային Յուանի արքունիքում նշանակեց դեսպան։ Որպես նվեր նա պետք է ստանար 200 ստրուկ։

Այդ ժամանակ պառակտվել էր Չագաթայի խանությունը, և Թիմուր անունով մոնղոլ-թուրք առաջնորդը Կենտրոնական Ասիան և այլ տարածաշրջաններ իր վերահսկողության տակ էր վերցրել։ Նա վարում էր իմպերիալիզմի և իսլամացման երկակի քաղաքականություն՝ մոնղոլական տարբեր ցեղեր տեղափոխելով իր կայսրության տարբեր հատվածներ և իր իսկ սեփական բանակում առաջնահերթությունը տալով թուրք ժողովրդին։ Թիմուրը նաև Չագաթայի խանության նկատմամբ իսլամական հավատը ամրապնդեց և Չինգիզ խանի Շամանական օրենքների փոխարեն ընդունեց Շարիահի օրենքները։ Նա 1398 թվականին ներխուժեց Հնդկաստան՝ պատերազմ սկսելու և երկրի հարստությունը թալանելու նպատակով:

Թիմուրի կայսրությունը փլուզվեց, և նրա սերունդները չկարողացան պահպանել Կենտրոնական Ասիան, որը բաժանվեց բազմաթիվ իշխանությունների: Մոնղոլական Չագաթայի ու Թիմուրի կայսրության ժառանգներն ապրում էին կողք կողքի՝ երբեմն կռվելով, երբեմն էլ ամուսնանալով։

Բաբուրը՝ Լենկթեմուրի թուրք-մոնղոլական հետնորդը, որը հետագայում XVI դարում ներխուժեց Հնդկաստան

Նման ամուսնության արդյունքում էր ծնվել Բագուրը՝ Մուղալական կայսրության հիմնադիրը[49]։ Նրա մայրը սերում էր Տաշքենդի մոնղոլ խաների ընտանիքից։ Բաբուրը Թիմուրի իսկական հետնորդն էր և կիսում էր նրա համոզմունքները. նա կարծում էր, որ Չինգիզ խանի կանոններն ու կարգադրությունները թերի էին, և ինչպես նա ասում էր՝ «նրանք աստվածային իշխանություն չունեին»։

Չնայծ Բագուրի մայրը մոնղոլ էր, նա այդքան էլ չէր սիրում մոնղոլական ցեղը և իր ինքնակենսագրության մեջ հանդես էր եկել մի հատվածով.

Նույնիսկ Եթե Մուղալները հրեշտակների ցեղ լինեին, վատը կլինեին, Նույնիսկ եթե ոսկով գրեք՝ Մուղալի անունը վատը կլիներ»:

Երբ Բաբուրը գրավեց Քաբուլը և սկսեց ներխուժել Հնդկական ենթացամաք, նրան կոչեցին Մուղալ, ինչպես Չագատայի խանության բոլոր նախկին զավթիչները: Նույնիսկ Թիմուրի ներխուժումը համարվում էր մոնղոլական արշավանք, քանի որ մոնղոլները երկար ժամանակ ղեկավարում էին Կենտրոնական Ասիան և իրենց անունն էին տվել ժողովրդին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herbert M. J. Loewe. The Mongols.
  2. An Era not recorded by Kashmiri Chroniclers;Mongol rule in Kashmir from 1235 to 1305 CE https://www.academia.edu/33160219/An_Era_not_recorded_by_Kashmiri_Chroniclers_Mongol_rule_in_Kashmir_from_1235_to_1305_CE
  3. Indo-Persian Historiography Up to the Thirteenth Century
  4. The Dancing Girl: A History of Early India
  5. Gilmour, James (n.d.). Among the Mongols. Boston University School of Theology. London, Religious Tract Society.
  6. Chormaqan Noyan: The First Mongol Military Governor in the Middle East by Timothy May
  7. Thomas T. Allsen-Culture and Conquest in Mongol Eurasia, p.84
  8. André Wink-Al-Hind, the Making of the Indo-Islamic World, p.208
  9. Lane-Poole, Stanley (March 2019). Medieval India: Under Mohammedan Rule (A.D. 712-1764). Alpha Editions. ISBN 9789353601669.
  10. Mohammad Aziz Ahmad (1939). «The Foundation of Muslim Rule in India. (1206-1290 A.d.)». Proceedings of the Indian History Congress. Indian History Congress. 3: 832–841. JSTOR 44252438.
  11. 5 Books Combined Old NCERT Histroy Manual Series for Civil Services Examination by DP Format: Mocktime Publication. Mocktime Publications. January 0101.
  12. Jaswant Lal Mehta (1979). Advanced Study in the History of Medieval India, Volume 2. Sterling Publishers Pvt. Ltd. ISBN 9788120706170.
  13. Mohammad Aziz Ahmad (1939). «The Foundation of Muslim Rule in India. (1206-1290 A.d.)». Proceedings of the Indian History Congress. Indian History Congress. 3: 832–841. JSTOR 44252438.
  14. Satish Chandra (2004). Medieval India: From Sultanate to the Mughals-Delhi Sultanat (1206-1526). Har-Anand Publications. էջ 269. ISBN 9788124110645.
  15. Yasin Mazhar Siddiqi (1972). «the Kotwals under the Sultans of Delhi». Indian History Congress: 194. JSTOR 44145331. «Nusrat Khan Jalesari who was the Kotwal in the first year of the Alai reign was an Indian Muslim» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. The Life and Works of Sultan Alauddin Khalji. Atlantic Publishers & Dist. 1992. ISBN 9788171563623. «the Sultan appointed his Wazir Nusrat Khan to deal with the Jalali nobles...Nusrat Khan confiscated property worth about one crore. This brought to an end the influence of the Jalali nobles and strengthened the government trreasury. Also the Sultan got a happy riddance from a nobility, whose loyalty was always doubtful. After this he created a new nobility whose distinctive feature was its loyalty and friendship of Ala-ud-Din»
  17. SHAIKH ABDUL LATIF (1993). «The Indian Elements in the Bureaucracy of the Delhi Sultanate». Proceedings of the Indian History Congress. Indian History Congress. 54: 159. JSTOR 44142942.
  18. Fouzia Farooq Ahmed (27 September 2016). Muslim Rule in Medieval India: Power and Religion in the Delhi Sultanate. էջ 151. ISBN 9781786730824.
  19. Kaushik Roy (2003). Warfare in Pre-British India - 1500BCE to 1740CE. Routldge. ISBN 9781317586913. «Malik Naik(a Hindu convert to Islam)»
  20. Satish Chandra (2004). Medieval India: From Sultanate to the Mughals-Delhi Sultanat (1206-1526). Har-Anand Publications. էջ 269. ISBN 9788124110645. «It has been suggested that with the rise of the Khaljis, and the end of Turkish monopoly of high offices, an "integrated Indo-Muslim state" emerged in India»
  21. Satish Chandra (2004). Medieval India: From Sultanate to the Mughals-Delhi Sultanat (1206-1526). Har-Anand Publications. էջ 86. ISBN 9788124110645. «...internal restructuring of the administration, conditions were created for the rapid territorial expansion of the sultanat»
  22. John Masson Smith, Jr. Mongol Armies and Indian Campaigns.
  23. John Masson Smith, Jr. Mongol Armies and Indian Campaigns and J.A. Boyle, The Mongol Commanders in Afghanistan and India.
  24. Rashid ad-Din - The history of World
  25. Dr. A. Zahoor (21 May 2002). «Muslims in the Indian Subcontinent» (PDF). էջեր 58–59. Վերցված է 2015-08-20-ին.
  26. J.A. Boyle, "The Mongol Commanders in Afghanistan and India According to the Tabaqat-I-Nasiri of Juzjani," Islamic Studies, II (1963); reprinted in idem, The Mongol World Empire (London: Variorum, 1977), see ch. IX, p. 239
  27. Although Muslim historians claimed Mongols were outnumbered and their army ranged from 100,000 to 200,000, their force was not enough to cow down Delhi mamluks in reality. See John Masson Smith, Jr. Mongol Armies and Indian Campaigns.
  28. 28,0 28,1 Banarsi Prasad Saksena, 1992, էջ 332
  29. Peter Jackson, 2003, էջեր 219-220
  30. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 336
  31. Kishori Saran Lal, 1950, էջ 87
  32. Kishori Saran Lal, 1950, էջ 88
  33. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 338
  34. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 340
  35. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 341
  36. Peter Jackson, 2003, էջեր 221-222
  37. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 368
  38. Banarsi Prasad Saksena, 1992, էջեր 369-370
  39. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 372
  40. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 373
  41. Banarsi Prasad Saksena, 1992, էջեր 392-393
  42. Peter Jackson, 2003, էջեր 227-228
  43. Banarsi Prasad Saksena, 1992, էջ 393
  44. Kishori Saran Lal, 1950, էջեր 171-172
  45. Kishori Saran Lal, 1950, էջ 175
  46. Peter Jackson, 2003, էջ 229
  47. Mohibbul Hasan-Kashmir Under the Sultans, p.36
  48. The Chaghadaids and Islam: the conversion of Tarmashirin Khan (1331-34). The Journal of the American Oriental Society, October 1, 2002. Biran
  49. «BĀBOR, ẒAHĪR-AL-DĪN MOḤAMMAD – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2018-01-30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]